Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ մտածող է, նորահայտ ուսմունքի հեղինակ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մի տեղական Ադամ Սմիթ կամ Կարլ Մարքս (թող ներեն մեզ տնտեսագետներն ու մարքսիստները): Իրականում, հասկանալի է, ոչ մի նման բան չկա, քանզի փաշինյանական ճառաբանություններում չկա իրական բովանդակություն, իսկ նրա ձևակերպած «գաղափարները» մակերեսային են, հեղհեղուկ, դա դեռ մի կողմ, ավելին՝ ուղղակիորեն կործանարար են:
Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:
Ասում է, թե «աշխարհը մեզ (հայերիս) ընկալում է որպես ազգ-նահատակ»: Փաշինյանը և՛ ստում է, ինչպես միշտ, և՛ ինչ-որ տեղ՝ ոչ: Ստում է, որովհետև աշխարհը տասնամյակներ շարունակ մեզ չի՛ ընկալել որպես «ազգնահատակ»: Ու, որ շատ ավելի կարևոր է, մենք, որպես ազգ, որպես հասարակություն, ինքներս մեզ այդպես չենք ընկալել: Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրա քպականները պարտությամբ հպարտացողներ են ու պարտություն բերողներ: Հասկանում ենք, որ նույն այդ աշխարհը մեզ, ցավոք, ճանաչում է նաև Նիկոլ Փաշինյանով: Այդուամենայնիվ, Փաշինյանի ասածը՝ «ազգ-նահատակ» ընկալվելու մասին, առավել ևս «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, բացահայտ անհեթեթություն է, քանի որ նույնիսկ 1915ից հետո, 1918-ին մեր ազգն իր մեջ ուժ գտավ դիմակայել ու չմեռնել, կռվել ու հաղթել Սարդարապատում:

Մեզ ավելի մոտ ժամանակներում, որի ականատեսն ու ժամանակակիցներն ենք շատերս, 1988-91 թվականներին, իսկ որ ավելի էական է՝ 1991-94 թվականներին, ապա և՝ 1994-ից մինչև 2018 թիվը պետականությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու համայն հայությունը երբեք չեն ընկալվել որպես «ազգ-նահատակ» կամ զոհ, մատաղացու և նման մի բան: Հակառակը, հիշեք, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարներն ինչ օտար պետության ղեկավար էին գտնում կամ երբ գնում էին ՄԱԿ ու ԵԽԽՎ, լացուկոծ էին դնում ու «վատ հայերին» մեղադրում, որ ագրեսոր են, օկուպանտ, այս, այն: Ալիևը մի անգամ նույնիսկ յուրայինների մոտ էր նվնվացել, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: «Ազգ-նահատակը», զոհի բարդույթով ապրող ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող Արցախ ազատագրել ու հայրենիք պաշտպանել, չէր կարող հակահարված տալ սպառազինված ու քանակով գերազանցող թշնամուն, չէր կարող տասնամյակներով ամուր պահել ազատագրածն ու հետ նվաճածը:
 
Իսկ, այ, Փաշինյանն ու նրա նմանները ամեն կերպ թշնամու քարոզ էին տանում այդ նույն տարիներին, ամեն կերպ փնովում ու վարկաբեկում էին հաղթողներին, պետությունը ոտքի կանգնեցնողներին, բանակ ստեղծողներին: Ավելին, փորձում էին ներարկել զոհի բարդույթ և այդպես շարունակ: Բայց ամենից վատն այն է, որ 2018-ին, գրավելով իշխանությունը, Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները», «երկիրը հակառակ կողմի վրա շրջելը»: Ու շրջեց. բանակցային գործընթացի տապալում, պատերազմի հրահրում, հրահրած պատերազմի խայտառակ կառավարում, հազարավոր զոհեր, ծանր կորուստներ, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում, թշնամիների սիրաշահում: Ո՞ր մեկը թվարկես, որը՝ ոչ: Այ, այս բոլոր չարաղետ «ձեռքբերումներից» հետո, իսկապես, հնարավոր է, որ աշխարհը հայերին ընկալում է որպես «ազգ-նահատակ», այսինքն՝ մի ազգ կամ անգամ հանրույթ, որին կարելի է կոտորել, նվաստացնել, որից կարելի է խլել տարածքները, տները, գործարանները, կանանց ու երեխաներին. միևնույնն է, ձայն չեն հանի, հանեն էլ՝ Փաշինյանի կարմիրբերետավորները այդ ձայն հանողներին «ժողովրդավարաբար» կհոշոտեն:
 
Այսինքն, եթե Փաշինյանի ասածի մեջ նույնիսկ ճշմարտության հատիկ փնտրենք, ապա դա ոչ թե «ազգ-բանակ» կոնցեպտի հետ է կապված, այլ 2018 թվականի իշխանազավթման: Այո, հիմա Փաշինյանին տեսնելիս կամ հենց Փաշինյանին տեսնելիս է, որ օտար երկրների ղեկավարները կարծում են, թե հայերը «ազգ-նահատակ» են, լլկվելու և վերացվելու ենթակա մի բան: Ամենից վատը, որ նրան տեսնելով ու նրան Հայաստանի ղեկավար տեսնելով՝ թշնամի թուրքն է ժանիքները սրած վրա տալիս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, իր «երևակայությամբ» ու կասկածելի թեզերով առաջնորդվելով, թե բացարձակ ապաշնորհության պատճառով, իրականացրել է մի բան, մի ահավոր ողբերգություն, հազարավոր տարիներ սեփական հողը պահած հայությանը հայրենազրկել է, դարձրել «ազգ-նահատակ», իսկ հիմա դա ուզում է կամ ավելի ճիշտ՝ պրոյեկտում է նախորդող ժամանակաշրջանի վրա:
 
Մանիպուլյացիան հո պոզով-պոչո՞վ չի լինում:
Նույն ելույթում Փաշինյանը «ազգ-բանակի» հանգամանքն օգտագործեց ոչ միայն այդ բանաձևը քանդելու փորձ անելով, այլև հերթական անգամ բանակի վրա հարձակվելով: Ասում է, թե՝ լավ, մի բանակից մեր բանակն ուժեղ լինի, երկու բանակից, բա որ պարզվի, որ պետք է նաև երրորդ, չորրորդ ու հինգերորդ բանակներից էլ ուժեղ լինի՞: Հրապարակելի որակում տալը պարզապես անկարելի է: Նախ՝ մեր բանակը պետք է լինի ուժեղ ու մարտունակ: Ու այդպիսին էր: Ու այդ բանակի և նրա՝ Արցախը պահել կարողանալու շնորհիվ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր մինչև 2018 թվականը, այլ ոչ թե՝ օտարների ախորժակի բավարարման համար սեղանի տակ ընկած «օբյեկտ»: Երկրորդը. եթե երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլ բանակներին դիմակայելու խնդիր է ծագում, դա ընդամենը նշանակում է, որ տվյալ բանակի գլուխ կանգնած կառավարիչն ու քաղաքական թիմը բացարձակ զրո են, նույնիսկ զրոյից էլ ցածր են քաղաքական, դիվանագիտական կարողությունների առումներով:
 
Առավել ևս, որ դու ունես չորս հարևան, որից երկուսի հետ ռազմական կոնֆլիկտ չունես, ավելին՝ կարող ես իրապես ռազմավարական գործընկերություն ունենալ:
Վերջապես, Փաշինյանի կողմից շարունակ ծեծվող 29800 քառակուսի կմ-ի մասին: Անվերջ ու անդադար իր այդ «թեզը» շեշտադրելով՝ Փաշինյանը նաև նպատակ է հետապնդում Սփյուռքը հնարավորինս օտարել Հայրենիքից, չէ՞ որ Սփյուռքն ակնհայտորեն դուրս է այդ 29800 քկմ-ից: Արժե՞ հիշեցնել, որ Սփյուռքն օտարելը Փաշինյանի սիրելի Թուրքիայի պահանջներից մեկն է: Երկար կարելի է խոսել, բայց հիմնականն այն է, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, ապա մենք իսկապես գտնվում ենք նահատակված ազգ դառնալու իրական սպառնալիքի առաջ, ավելի ճիշտ՝ մեջ:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>