«Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Փաշինյանն արդեն գալիս է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահների հետևից Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում էր
13
Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան Ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք և մեղսակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանը․ Հրայր Թովմասյան Մանդատագողության, հետընտրական ընտրակեղծիքների, արտահերթ ընտրությունների և տրանսպորտի թալանչիական գնի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա. Զախարովա (տեսանյութ) ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու Պատերազմ Արցախում
«Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր Այս ճիվաղային մտքերի հեղինակը ՔՊ պատգամավոր է. Լիլիթ Գալստյան Քա՞նի սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում. «Կարճ ասած» Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան «Այ թե կիմանա իսկական տաքսու դրայվը ոնց է լինում»․ Վահե Սարգսյան «Թե ում հրահանգով է նման հայտարարություն տարածվել, դժվար չէ կռահել»․ Գառնիկ Դանիելյան Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Ալիևը պատրաստվում է մեծ պատերազմի. Կարեն Վրթանեսյան Փողոցում 250 հազար մարդ է պետք իշխանափոխության համար. Արա Վարդանյան Փաշինյանն արդեն գալիս է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահների հետևից Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում էր Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Արցախցիների իրավունքների մասին պահանջագիր՝ կառավարությանը Բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնես, քանի որ նման մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել. Խաչիկ Մանուկյան Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» Շիրազ-Մազմանյան-Գևորգ Չաուշ-Սիլիկյան խաչմերուկը մշտապես խցնանված է և կան բազմաթիվ ռիսկեր (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ Ռումբի տեղադրման ահազանգեր՝ երկու հայտնի մոլերում Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Ասում եք` եկեք գնանք ընտրությունների․ ձեր խոսքին տե՛ր եղեք «Հայկական դաշտում սկսվել «Զանգեզուրի միջանցքի» գովազդը»․ Վարուժան Գեղամյան «Իշխանություն-ընդդիմություն պասերով խաղում են»․ Ոսկան Սարգսյան ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման հարցը Թեհրանի համար կենսական է (տեսանյութ) Տիգրա՛ն, սիրուն չի՛ ասել ու չանել․ «դուխով», Տիգրա՛ն, դուխոոոով Իշխանությունների անգործության ևս մեկ հետևանք (տեսանյութ) Իրանը տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել. Կարեն Հովհաննիսյան Քուրդիստանը կոչ է անում միջազգային հանրությանը եզդիների դեմ իրականացված ցեղասպանության հանցագործությունների համատեղ հետաքննություն սկսել

Իսկ ի՞նչ է խոսում, որ չեն լսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է: Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում եմ ձեր ճանապարհը, շնորհավորում եմ ձեր նոր կոյուղագիծը, շնորհավորում եմ ձեր բորդյուրները...»:

Չէ, բայց լուրջ, օրնիբուն խոսելու Փաշինյանի «բռնկումներն» արդեն անեկդոտային դրսևորումներ են ստանում: Ավելին, պարզվում է, Փաշինյանին էլ է արդեն դա հոգնեցրել: Օրերս, երբ հերթական անգամ բեմականացված «չնախատեսված կանգառ» էր կատարել հայրենակիցներից մեկի բոստանում, ասաց բառացիորեն հետևյալը. «Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, Ֆեյսբուքով խոսում եմ, Ինստագրամով խոսում եմ, Տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ... էլի՝ ա՜, լա՜վ, էլի... Չի զգացվում, որ լսում եք...»:

Իսկ ի՞նչ է զգացվում: Ի՞նչ է հուշում Փաշինյանի այս խոստովանական «բռնկումը»:

Հիշյալ դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով: Մյուս կողմից՝ Փաշինյանը թերևս առաջին անգամ ընդունում է իր համար դառը իրականությունը. չնայած օրնիբուն խոսում է, անգամ՝ քնած և կենդանի, բայց հաշվի առնող չկա: Լսող չկա, էլի: Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են:

Ու նաև չլսվելուց է, կարծում ենք, գալիս այդ բորբոքվածությունը:

Հա, բայց ի՞նչ է խոսում, ախր: Փաշինյանին, հնարավոր է, հաճելի է մնալ իր շուրջը բեմականացվող թիկնապահված «իրականության» մեջ: Բայց մյուս կողմից՝ Փաշինյանի դեպքում, եթե խոսացածի կեսը սուտ դուրս չգա, ինչպես ասվում է՝ էլի լավ է: Այսինքն, երբ նա ասում է, թե շարունակ խոսում է, դա կարող է ընկալվել որպես շարունակ ստել կամ, քպական լեզվով ասած, «ֆռռացնել»:

Այլ կերպ ասած՝ առավոտյան հեռուստացույցով «ֆռռացնում» է, Ֆեյսբուքով «ֆռռացնում» է, Ինստագրամում, Տիկ-տոկում «ֆռռացնում» է, արթուն, քնած «ֆռռացնում» է: Էհ, թվում է՝ այդքան «ֆռռացնողին» ո՞վ հավես ունի շարունակ լսել, էլ չենք ասում՝ նյարդեր ունենալու մասին: Չնայած, հանուն արդարության, Փաշինյանը մի քիչ համեստություն է անում. կարծում ենք՝ ցավալիորեն դեռ ոչ միայն լսողներ, այլև հավատացողներ կան: Հակառակ դեպքում այս վիճակում չէինք լինի...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan