Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ)
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև

Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան

Տպավորիչ կլիներ, մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ով հանդես է գալիս պաշտպանական ճառով:

«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյո՞ք այս դեպքում էլ է այս նպատակը»,- նշեց նա:

Թովմասյանի խոսքով, եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է, առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն:

«Չի կարելի մտնել 10-րդ դասարան և երկար-բարակ համոզել, որ 1+1=2, կամ մտնել իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների մոտ ու հիմնավորել, որ սահմանադրական իրավունքն իրավունքի ճյուղ է։ Բոլորը դրա մասին գիտեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ բոլորն ամեն ինչ գիտեն, դե եթե բոլորն ամեն ինչ գիտեն, ապա ինչ պետք է անեն։ Լռեն, ոչինչ չասեն։

Խորհրդային տարիներին այլախոհներն այսպիսի (մաքուր) թղթեր էին փակցնում, և երբ այդ մարդկանց հարցնում էին, թե ինչ եք ուզել գրել և ինչու չեք գրել, ասում էին՝ ամեն ինչ գրված է։ Կարող էի նույն բանն այստեղ անել, բայց չեմ անում, որովհետև իմ խոսքը ում պետք է ուղղված լինի՝ դատավորին ու մեղադրողին, իրենք իմ պաշտպանական կողմի ճառերի ժամանակ անհաղորդ էին այս ամեն ինչին։

Դատարանն այդ խոսքին հաղորդակից էր դառնում միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին։ Մեղադրող կողմն այս դատաքննությանն ի սկզբանե եկել է մի նպատակով՝ կանխորոշված, որ ինչ կա Հրայր Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը կեղծիք են և գոյություն ունենալ չեն կարող»,-իր ելույթում հայտարարեց Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, թե եթե ընտրություն կատարելու իրավունք ունենար երկու բանի միջև՝ հանցագործություն է կատարել և իր նկատմամբ կայացվելու է մեղադրական դատավճիռ և այն դատավարության միջև, ինչը հիմա տեղի է ունենում, ապա նա կնախընտրեր առաջինը։

«Տարօրինակ ոչինչ չկա, որովհետև առաջին դեպքում բացասական հետևանքներ կրողը ես կլինեի, իսկ այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանքներ կրողներն անթիվ ու անհամար են։ Այս դատավարությունը սկզբից մինչև վերջ որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ»,-ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այս դատավարության սկիզբը, ընթացքը, ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից էլ դրա հետևանքներն էլ ավելի են խորանալու։
Աղբյուր՝ Hayeli.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan