Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին
6
Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք

Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа»

Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից սնուցվող հակառուսական ալիքն այս տարվա ընթացքում վերածվեց արդեն հակառուսական հիստերիայի և ճղճղոցների։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոյի՝ Շուշի կատարած այցին անդրադառնալիս, հստակ ակնարկով, անգամ հեգնանքով, մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախի դեմ պատերազմ պլանավորելու մեջ, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գնում է ուկրաինական Բուչա, որտեղ իբրև ռուսները ցեղասպանություն են իրագործել, Ալեն Սիմոնյանն ամիսներ առաջ հայտարարեց, թե ռուսները դավաճանել են մեզ, իսկ հետո Եվրամիության խորհրդարանների նախագահների համաժողովում հայտարարեց, թե Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ հավելելով, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ ահա ԱԽՔ Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց, թե Արցախը հանձնել են ոչ թե իրենք, երբ Պրահայում այն ճանաչում էին Ադրբեջանի մաս, այլ ռուսները, որ խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Տասնյակ, գուցե հարյուրավոր այլ մեղադրանք-հայտարարություններ կարելի է հիշել, բայց կարծում ենք այսքանն էլ բավական է հասկանալու համար հիստերիայի մակարդակը։

Ու ահա այս ամենի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը գնում է ռուսական Բելգորոդ քաղաք և ծաղիկներ խոնարհում Ուկրաինայի տարածքում Արևմուտքի դեմ ընթացող մարտերի ժամանակ զոհված ռուս զինծառայողների հուշակոթողին։ Հետո Հակոբ Արշակյանն է մեծ պատվիրակությամբ մեկնում Ռուսաստան, որտեղ իր ռուս պաշտոնակցի հետ քննարկում են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր։ Պարզ է, որ Վաղարշակ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը չեն գործում Փաշինյանից անջատ, ու նրա համաձայնությամբ են տեղի ունեցել նշված այցելությունները։ Շատերին է հուզում, թե ինչո՞ւ հանկարծ Հայաստանի՝ էությամբ հակառուս իշխանությունները հիշեցին Բելգորոդն ու հատուկ ռազմական գործողությունների զոհերին։ Այս հարցի պատասխանը պետք է գտնել Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացների ծիրում։

Արևմուքում մարդ չմնաց պաչիկի համար

Եվրոպական մի շարք երկրներում տեղական ընտրություններ են։ Ամենազդեցիկ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, օրերս նաև ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիայում փոխվեցին իշխանությունները։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ում ևս աշնանը իշխանություն կփոխվի։ Գործող նախագահ Բայդենի դիրքերն Էապես զիջում են Թրամփի դիրքերին։

Նշված դերակատարներից Փաշինյանի՝ արտաքին գլխավոր հովանավորներ էին հանդիսանում ԱՄՆ գործող իշխանությունները, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անձամբ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արդեն նախկին կառավարությունը (ՄԲ-ի դերակատարումը ակնառու չէ, բայց այն էական է։ Չմոռանանք, որ Հայաստանում նոր ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը հենց բրիտանացիների քավորությամբ է ձևավորվում)։

Հիմա, փաստորեն, ստացվում է, որ Բրիտանիայի նախկին կառավարությունը չկա, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիրքերը էապես թուլացած են․ եթե անգամ չհեռանա, վստահաբար այլևս նախկին ազդեցությունը չի կարող ունենալ։ Մակրոնի փոխարեն շատ հավանական է՝ իշխանության գա Լե Պենը, ով հայտնի է իր պրոռուսական հայացքներով և ռուսների հետ հաշտության գնալու համոզմունքով։ Իսկ Մակրոնը, հիշեցնենք, Փաշինյանի հիմնական աջակիցն է ԵՄ-ում։ Հեռանում է նաև ԱՄՆ դեմոկրատ նախագահ Բայդենը և նրան փոխարինելու է գալիս Հանրապետական Թրամփը, ով վստահաբար արտաքին լրիվ այլ որակի քաղաքականություն է վարելու, որին վախով են սպասում անգամ ամերիկյան փողերով Հայաստանում հակառուս աշխատողները։ Ուկրաինական պատերազմի հովանավորների մասին խոսելն անգամ ավելորդ կլինի․ Թրամփը հայտարարել է, որ գալու է ու կանգնեցնելու է պատերազմը Ռուսաստանի հետ։

Այս փոփոխություները Փաշինյանին պետք է հուշեն, որ Արևմուտքում իր հետ համբուրվող տղամարդ գործիչ չի մնալու ու դժվար է ենթադրել՝ արդյոք նախկին դարձող ներկաներին փոխարինողները կցանկանա՞ն Փաշինյանի հետ համբուրվել: Եղածների անցած ճանապարհն ու համոզմունքները, եթե հաշվի առնենք, ապա դժվար նման մեկը գտնվի։

Արևմուտքի հակառուսական ճամբարը փլուզվում է

Օրերս շատերի համար անսպասելի Կիև կատարած այցից հետո Մոսկվա այցելեց Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Նա ՌԴ մայրաքաղաքում հանդիպեց նախագահ Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել էին ուկրաինական հարցը։

Հիշեցնենք, որ Հունգարիան վերջերս ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, և այդ կարգավիճակով Օրբանի՝ Մոսկվա այցելելը հատկապես նշանակալից էր։

Այս այցից հետո ԵՄ-ում մեկ այլ աղմկահարույց հայտարարություն հնչեց։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը կմիանար հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին Մոսկվա մեկնելիս, եթե մահափորձից հետո իր առողջական վիճակը թույլ տար դա անել, հայտնել է BBC-ն:

«Ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել Հունգարիայի վարչապետի նկատմամբ, որ առանց վարանելու ուղևորություններ է կատարել Կիև և Մոսկվա»,-մահափորձից հետո իր առաջին հրապարակային ելույթում ասել է Ֆիցոն: «Եթե առողջությունն ինձ թույլ տար գնալ, ես հաճույքով կմիանայի նրան»,-ասել է Ֆիցոն։

«А теперь я Наташа»

Հաշվի առնելով Արևմուտքում քաղաքական էլիտաների փոփոխությունը, ինչպես նաև ռուսների հետ հաշտության գնալու տրամադրությունների առկայությունը՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատարստվում են աշնանն իրենց «որբանալուն», իսկ դա վերջնական կարձանագրվի Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալով, եթե, իհարկե, ֆորս մաժորներ չլինեն (Փաշինյանի և աշխարհի գլոբալիստների միակ հույսը հնարավոր ֆորս մաժորն է)։ Ըստ ամենայնի՝ սրանով է պայմանավորված Փաշինյանի կողմից հակառուսական հիստերիայից կես հետքայլ անելը։ Մարդիկ չնչին, բայց տեղ են թողնում, որ նոյեմբեր-դեկտեմբերին հայտարարեն՝ «А теперь я Наташа»։ Այլ բան է, որ հավատացող չի լինելու։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan