Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
6
Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում

Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի մարտի 18-ին Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղում Ադրբեջանի նախագահն ազդարարել է ադրբեջանցիների կողմից գյուղում 20 ընտանիքի վերաբնակեցման մասին։

Մի կողմ թողնելով Ալիևի ելույթում հայերի հասցեին հնչած սպառնալիքները, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների կողմից Թալիշ գյուղը վերաբնակեցնելը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների խախտում է, ցանկանում ենք ուշադրությունը սևեռել մի պատկերի վրա։

Տարածված նկարներում երևում է, որ այստեղ՝ գյուղ մտնող հիմնական ճանապարհի վրա, բնակելի տների հարևանությամբ, կառուցվել է նաև փոքր հրապարակ, որը, դատելով ադրբեջանցիների կողմից օկուպացված այլ բնակավայրերի օրինակներից, հավանաբար դրոշի կանգնեցման հրապարակ է։ Համադրելով արբանյակային օդալուսանկարները եղած պատկերի հետ՝ կարող ենք փաստել, որ այն կառուցվել է նախկին բնակելի տան տեղում, այն հիմնահատակ քանդելու հաշվին (նկ. 1)։

Թալիշը բնիկ հայկական բնակավայր է՝ բազմաշերտ հայկական մշակույթով։ Այստեղ են գտնվում Գլխո կամ Հոռեկա վանքը, մելիք Բեգլարյանների ամրոցն ու ապարանքները, սբ. Աստվածածին եկեղեցին և այլ հուշարձաններ։

Հոռեկա վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և գերեզմանոցից (13-դարի վերջ-14-րդ դարի սկիզբ) (մանրամասն տես՝ Հոռեկավանք (Գլխովանք))։ Թալիշ գյուղում գտնվող մեկ այլ կարևոր հուշարձան՝ մելիքական ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին և կառուցվել է 18-րդ դարում (մանրամասն տես՝ Մելիք Բեգլարյաններ ամրոցը և ապարանքը)։ Թալիշում է գտնվում նաև 19-րդ դարում կառուցված սբ. Ամենափրկիչ եկեղեցին։ Վերոնշյալ հուշարձանները շրջապատված են հայկական մշակույթի այլ նմուշներով ևս, ինչը ցուցում է, որ բնակավայրը հոծ հայկական բնակչություն է ունեցել տարբեր դարերում։ Գյուղի «վերակառուցման» արդյունքում քանդված բնակարաններն Ադրբեջանի էթնոցիդի միակ դրսևորումը չեն։ 44-օրյա պատերազմից հետո համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութերը և լուսանկարները համադրելով՝ արդեն վավերացրել ենք, որ ադրբեջանցիներն ավերել են «Վերածնված Թալիշ» հուշարձանը, այդ թվում գյուղի հրապարակը բազմաթիվ կոթողներով և խաչքարերով հանդերձ (մանրամասն տես՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի ավերումը)։ Այսպիսով տեսնում ենք, որ Ադրբեջանը ստեղծում է գյուղի պետական պաշտոնականացված կերպար, որտեղ հայկական ժառանգության հաշվին ստեղծում են հրապարակ՝ շրջապատված նոր խորհրդանիշներով և կերպարով։

Մեր արձագանքը

Արցախի հայկական Թալիշ շրջանի պատմական բնակավայրի հաշվին ադրբեջանական նոր բնակավայրի ստեղծումը մշակութային ցեղասպանություն է, որի նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որպես միջազգային անկախ հասարակական կազմակերպություն, պատերազմից հետո կարմիր դրոշի շուրջ 5 ահազանգ է ուղղել Ադրբեջանին՝ վերջինիս գործողությունները որակելով ցեղասպանական։ Ինստիտուտն իր հայտարարությունների մեջ նշում է նաև, որ Արցախը 99,7 տոկոսով հայկական է իր անբաժանելի մշակութային ժառանգությամբ։ Արցախի Թալիշ բնակավայրի տարածքը ադրբեջանականացնելու հետ կապված նշենք, որ Արցախի ժողովրդի պատմական տարածքը միայն ֆիզիկական միավոր չէ, այն իր պատմությամբ, ինքնությամբ, արցախի ժողովրդի բնօրրան լինելով մշակութային հարուստ լանդշաֆտ է, որի ցանկացած կառուցատարր կամ միավոր կարևոր է տեղական մշակույթի, ինքնության պահպանության և ապագա վերարտադրության համար:

Արցախի տարածքը միայն քաղաքական միավոր չէ, այն տվյալ տարածքում առկա մարդկանց, նրանց ընկալումների, մշակութային գործունեության և ժառանգության միաձուլումն է, որի հարգումը ցանկացած միջազգային դերակատարի պարտավորությունն է։ Պատմական Թալիշի հռչակումը որպես ադրբեջանական, ակնհայտորեն ոտնահարում է տարածքի մշակութային ինքնության, պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում, պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում: Ադրբեջանը, իր նմանօրինակ գործելակերպով կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, այլև միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու համընդհանուր միջազգային իրավունքի մի շարք դրույթներ։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan