Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: