Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Այսպիսի էլիտա ունենալը ոչ միայն ամոթ է, այլև` վտանգավոր

Այս օրերին կրկին շատանում են քեֆերը հայ գործիչների շրջանակներում:

Սեյրան Սարոյանը նշեց իր 50- ամյակը, որին մասնակցում էր Հայաստանի քաղաքական ընտրանին: Մոտ օրերս դստեր հարսանիքն է կազմակերպելու Արթուր Աղաբեկյանը: Հանրապետականներից հետ չի ուզում մնալ «Ելք» դաշինքը, որն օրերս «Կովկաս» պանդոկում կազմակերպել է ճոխ հավաքույթ:

Ինչո՞ւ են քաղաքական գործիչները կազմակերպում քեֆեր: Սույն հարցադրումը կարող է տարօրինակ թվալ մեր ընթերցողի համար, քանզի քեֆեր են կազմակերպում նաև սովորական մահկանացուները: Ոմանք հարսանիք են անում, մյուսները` ծնունդ, երրորդները` կնունք:

Ինչո՞ւ սովորական մահկանացուին կարելի է քեֆ անել, իսկ քաղաքական գործչին` ոչ:

Այս հարցադրումը առաջին հերթին շատ տրամաբանական է հնչում: Ի վերջո, գործիչները նույնպես մահկանացուներ են: Սակայն ըստ էության այս խնդիրը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից. հասարակ մահկանացուն ապրում է իր կենցաղային կյանքով. կնունքը, ծնունդը, հարսանիքը կամ մեռելոցը յուրօրինակ միջոցներ են մարդու համար` հիշելու իր սոցիումի մասին, և տրամաբանական է, որ մարդը այդ սոցիումի մեջ է մնում մարդ: Քաղաքական և հասարակական գործիչները նույնպես կարող են կնունքի և հարսանիքի մասնակցել, սակայն այս ամենը նրանց համար կարող է կրել լոկ ածանցյալ բնույթ, քանզի այս մարդիկ առաջին հերթին հայտ են ներկայացրել էլիտա դառնալու և ազգը ներկայացնելու համար: Իսկ էլիտայի և ազգի ներկայացուցիչները պետք է բացի կնունքներից և հարսանիքներից այլ միջավայրում սոցիալացվեն, որը Հայաստանում, ցավոք, բացակայում է, որովհետև Հայաստանում չկա գաղափարական և քաղաքական կյանք, Հայաստանում այլևս գոյություն չունեն գաղափարական արժեքներ, Հայաստանում այլևս գոյություն չունի դիսկուրս` արտաքին կամ ներքին քաղաքական խնդիրների շուրջ, Հայաստանը քաղաքական տեսանկյունից դարձել է ամայացած տարածք: Եվ ահա այս պայմաններում, որպեսզի էլիտայի անդամները քիչ թե շատ սոցիալիզացվեն, իշխող էլիտան փորձում է այն իրականացնել հենց այս քեֆերի և հարսանիքների միջոցով: Հենց այս միջավայրում է, որ էլիտան զգում է իր միասնականությունը: Ոչինչ, որ այդ միասնականությունը կռապաշտական արժեքների հիման վրա է: Բայց կարևորը այն է, որ այս հավաքույթներում իրար հետ շփվելով այս մարդիկ զգում են իրենց միասնական տիրույթը:

Իսկ մնացած դետալները, ասենք` տորթը, որտեղ Օմարի լեռնանցքի վրա Սեյրան Սարոյանն է կանգնած, դրանք արդեն մանրուքներ են:  Ճիշտ է, այդ մանրուքները ծաղրանքի առարկա են դառնում, բայց տվյալ պարագայում կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ այդ էլիտաների կենսունակությունը հենց այդ միջոցներով է պահպանվում:


Մեզ հետզաքրքրում է տվյալ պահին մեկ այլ հռետորական հարցադրում.

հնարավո՞ր է արդյոք այսպիսի էլիտաների պարագայում Հայաստանի գոյատևումը այսպիսի բարդ տարածաշրջանում. մենք համոզված ենք, որ` ոչ. ավելին, դա հակասում է բնության օրենքներին, քանզի եթե ժողովուրդը հանդուրժում է այս ամենը, ապա պետք է իմանա, որ այդ ամենը կատարվելու է իր անվտանգության հաշվին:


Եթե Հայաստանը գտնվեր Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում, միգուցե Հայաստանն իրավունք ունենար գոյատևելու, բայց Հայաստանը, ցավոք, այնտեղ չի գտնվում: Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հատվում են ռուսական, եվրոպական և մահմեդական քաղաքակրթությունները: Ելք դեպի ծով չունեցող Հայաստանի չորս հարևաններից 2-ը թշնամական են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Իսկ Հայաստանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ ընթանում է մեծ քաղաքակրթական ճակատամարտ, որտեղ ծնվում է նոր պետություն` ի դեմս Քրդստանի, և որտեղ փլուզման առաջ են կանգնած մի շարք երկրներ:


Այս պայմաններում ամոթ է այսպես ապրել: Ընդ որում, ոչ միայն ամոթ է, այլև` վտանգավոր: Եթե հայ ժողովուրդը չգիտակցի այս ամենը, ապա նա ապագա չի ունենա: Եվ դա կլինի արդարացի` բնության օրենքների տեսանկյունից: Իսկ մեղադրանքները առ այլ երկրներ` կատարյալ անմեղսունակություն:


Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>