Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Էրդողանն իր վերջին հայտարարությամբ կազմաքանդեց Փաշինյանի հայ-թուրքական, իբր առանց նախապայմանների գործընթացի «թեզը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը վերջերս թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում վերջնականապես փչացրեց Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե իբր հայ-թուրքական բանակցային գորըծնթացն ընթանում է առանց նախապայմանների:

Այդ հարցազրույցում Հայաստանին վերաբերվող հատվածում Էրդողանը բառացիորեն ասաց հետևյալը. «...Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները: Մենք խոսել ենք նաև մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը: Ուրախ էի լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքերը: Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք խոսքից գործի կանցնեն...»,-նշել էր վերջում Թուրքիայի նախագահը:

Փաստացի Էրդողանը հրապարակավ մեսիջ ուղարկեց միջնորդներին և հայ հանրությանը, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիան ունի նախապայման, այն է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները:

Ընդվորում, Էրդողանը չի թաքցնում, որ առանձին վերցված հայ-թուրքական գործընթաց գոյություն չունի: Իր այդ հայտարարությամբ, նա փաստացի փչացրեց Փաշինյանի ողջ քարոզչական աշխատանքն այս հարցում, որն ուղված էր հայ հանրությանը հանգստացնելու համար:

Բացի այդ, Էրդողանը տարօրինակ ձևով ակնարկեց, որ Փաշինյանը ըմբռնումով է վերաբերվում Թուրքիայի այս նախապայմանին: Եվ քանի որ Արցախից բացի առաջ է քաշվել նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարը, այդ հայտարարությունից անմիջապես հետո, Փաշինյանի իշխող թիմից հանդես եկավ Էդուարդ Աղաջանյանը և հայտարարեց, որ  «Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է դա անել ի սկզբանե»:

Աղաջանյանի կողմից այս պարզաբանումն անհրաժեշտ էր, քանզի պարզ չէր, թե ինչ էր ակնարկում Էրդողանը, նշելով, որ Փաշինյանը «հասկանում է»  թուրքիայի մոտեցման տրամաբանությունը:

Այստեղ կարևոր է նշել նաև մեկ դրվագ ևս, Աղաջանյանը հայտարարեց, որ «...Ադրբեջանը առանձնանում է իր ոչ պատշաճ և պայմանավորվածությունները չպահող գործելաոճով...»:

Այսինքն Փաշինյանի թիմակիցը, փաստացի խոստովանում է, որ նույնիսկ նախապես պայմանավորված հարցերի շուրջ Ադրբեջանը փոխում է իր տեսակետը ժամանակի ընթացքում: ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելը խիստ պայմանական բնույթ կարող է կրել, քանզի նա հիմնականում ուժի լեզուն է հասկանում: Մինջդեռ 20 տարի, Փաշինյանի թիմակիցները մեղադրում էին «նախկիններին», թե իբր իրենց պատճառով է, որ Ադրբեջանի հետ չի հաջողվում հասնել համաձայնության:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե «զոհաբերենք Արցախը, որ փրկենք Հայաստանը», պիտի այսօր հաշվետվություն տան հանրության առջև, թե ինչու է Ադրբեջանը Արցախից բացի նոր պահանջներով ներկայանում: Ավելին, Ադրբեջանը չի էլ թաքցնում իր հետագա, ապագա ծրագրերը՝ Սևանի, Երևանի մասին, սակայն դրանց ուզում է հասնել «փուլային» տարբերակով:

Իհարկե, խոսքը նրա մասին չէ, որ պետք է հրաժարվել խաղաղությունից և պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Պարզապես բոլոր նրանք, ովքեր 20 տարի հանդես էին գալիս «Ղարաբաղի մասով զիջենք, որ փրկենք Հայաստանը» թեզով այսօր առնվազն պետք է հաշվետվությամբ հանդես գան հանրության առջև և չքվեն մարդքանց ուշադրության կենտրոնից, քանզի իրենց  գաղափարների կյանքի կոչմամբ հայ ժողովրդին քցել են կրակը, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ծանր իրավիճակից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>