«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ի՞նչ են մեկնաբանում արևմտյան հիմնական լրատվամիջոցները Վիթկոֆ - Պուտին հանդիպումից

Վլադիմիր Պուտինը, Սթիվ Վիթկոֆը և  Թրամփի փեսա՝Ջարեդ Քուշները Մոսկվայում ավարտեցին իրենց գրեթե հինգժամյա բանակցությունները։ Կողմերը չկարողացան վերջնական փոխզիջման գալ, սակայն բոլոր նշանները ցույց են տալիս, որ իրավիճակը զարգանում է «Պուտինի ծրագրի համաձայն»,- նշում են գրեթե բոլոր արևմտյան լրատվամիջոցների վերլուծաբանները:

Ամերիկյան Bloomberg-ը  ընդգծում է, որ տարածքային հարցը դեռևս չի լուծվել բանակցությունների ընթացքում.

«Գրեթե հինգ ժամ տևած բանակցությունները  կառուցողական, շատ օգտակար և բովանդակալից  էին, չնայած տարածքների  հարցում որևէ փոխզիջում չի գտնվել», - Մոսկվայում լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ամերիկյան որոշ առաջարկներ թվում են ավելի կամ պակաս ընդունելի, բայց դրանք պետք է քննարկվեն: Մեզ առաջարկված որոշ ձևակերպումներ անընդունելի են: Աշխատանքը կշարունակվի»,- նշել է նա:

The New York Times-ը մատնանշում է Ռուսաստանի հաջողությունները մարտադաշտում:

Նույնը նշում է նաև ամերիկյան The Washington Post-ը: Ռուսական բանակի առաջխաղացումը աննկատ չի մնացել  Թրամփի կողմից, նշում է պարբերականը:

Հանդիպումից առաջ Ռուսաստանը հայտարարեց նոր ռազմական հաղթանակների մասին՝ ապացուցելով, որ կարող է հաջողության հասնել հակամարտությունում առանց բանակցությունների, եթե  ցանկանա։ Ռուսների այս հաջողությունները կանխատեսվել էր նաև Թրամփի կողմից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Թրամփի պահանջները Ուկրաինայի և եվրոպացիների նկատմամբ արդարացված են, նշում է պարբերականը:

The Washington Post-ը նաև նշում է, որ ամերիկացիների և եվրոպացիների միջև պառակտումը խորանում է.

Մինչ Սպիտակ տունը շարունակում է բանակցությունները առանց եվրոպացիների մասնակցության, Ռուբիոն, ինչպես սպասվում էր, բաց կթողնի այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

 Նրա բացակայությունը մեծացրել է մտահոգությունները ՆԱՏՕ-ի եվրոպացի պաշտոնյաների շրջանում՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների կարևորագույն պահին, նշում է պարբերականը։

Բրիտանական «The Telegraph»-ը մտորում է, թե արդյոք Ուկրաինայում խաղաղությունը մոտեցե՞լ է Մոսկվայի բանակցություններից հետո.

Հարցին, թե արդյոք Կրեմլի բանակցություններից հետո խաղաղությունը մոտեցե՞լ է, թե՞ ավելի հեռացել է, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատասխանել է. «Ավելի չի հեռացել,  սակայն դեռ շատ աշխատանք կա անելու՝ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում։ Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել, և շփումները կշարունակվեն»,- նշել է նա։

Բրիտանական մեկ այլ պարբերականին՝ The Guardian-ին վախեցրել էին Պուտինի այն խոսքերը, թե Ռուսաստանը պատրաստ է պատերազմ սկսել եվրոպացիների հետ, եթե վերջիններս դա են ցանկանում, նշելով, որ առաջին անգամ է Պուտինը այս չափ արհամարհական արտահայտվում եվրոպական երկրների վերաբերյալ:

Գերմանական Spiegel-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ֆլորիդայի ակումբից մինչև Կրեմլի խորհրդակցական սենյակ. սրանք անսովոր բանակցություններ են։ Սովորաբար դրանք վարում է ԱՄՆ պետքարտուղարը կամ Պետդեպարտամենտի պատվիրակությունը։ Դրա փոխարեն, Մոսկվա էին եկել,   ԱՄՆ նախագահի լավագույն գոլֆի ընկերը և նրա փեսան՝ երկու նյույորքցի գործարարներ, որոնք սովորաբար բանակցում են բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքների շուրջ, այլ ոչ թե եվրոպական խաղաղության։

Վիթկոֆը և Դմիտրիևը պահպանում են սերտ կապեր, որոնք, Ռուսաստանի տեսանկյունից, արդյունավետ են։ Ռուսաստանն ունի այնքան շատ ռեսուրսներ, այնքան շատ հող,  զրույցներից մեկում նշել է  Վիթկոֆը, որ եթե բոլորը ձգտեն  բարգավաճման, ապա, դա  կապահովի ապագա խաղաղ կեցությունը բոլոր կողմերի համար:

Բրիտանական Spectator-ը նշում է, որ Պուտինին հաջողվել է ամերիկացի հյուրերին ցույց տալ Ռուսաստանի բարգավաճումն ու անվտանգությունը:

Կիրիլ Դմիտրիևի ուղեկցությամբ Վիթկոֆը և Քուշները Պետրովկա փողոցի շքեղ ռեստորանում ճաշելուց հետո նվազագույն անվտանգության ներքո զբոսնել են Կարմիր հրապարակի ամբոխի միջով… Վիթկոֆին Մոսկվայի փողոցներով տանելով՝ այդ թվում՝ զբոսնելով ՑՈՒՄ-ի մոտով, որի ցուցափեղկերը լի էին շքեղ արևմտյան ապրանքներով՝ չնայած պատժամիջոցներին, Կրեմլը ցույց տվեց Ռուսաստանի մայրաքաղաքի ակնհայտ հարստությունը, կայունությունը և անվտանգությունը, ամերիկյան հյուրերին, կարծես ապացուցելով, որ արևմտյան պատժամիջոցները գրեթե չեն ազդում ռուսաստանցիների վրա։

Ըստ պարբերականի, ամեն ինչ ընթանում է Ռուսաստանի նախագահի ծրագրի համաձայն:

Նույնիսկ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի մասին խոսելիս՝ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ աշխարհն ապրում է իր ծրագրի համաձայն։ Այո, նրա տնտեսությունը տուժել է հսկայական ռազմական ծախսերից և պատժամիջոցներից։ Բայց ընդհանուր առմամբ, Պուտինը լավ հիմքեր ունի կարծելու, որ իր հակառակորդներն ու մրցակիցները՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել և Կիև, ավելի վատ վիճակում են, քան ինքը, նշում է պարբերականը։

Ուկրաինայի ղեկավարությունը բացասաբար է արձագանքել Մոսկվայում կայացած բանակցություններին,  նշում է ֆրանսիական  է Le Parisien-ը։

Վոլոդիմիր Զելենսկին, որը ներկայումս գտնվում է քաղաքական և դիվանագիտական ​​ուժեղ ճնշման տակ, մեղադրել է Ռուսաստանին բանակցություններն օգտագործելու մեջ՝ Մոսկվայի դեմ «պատժամիջոցները մեղմացնելու» փորձ կատարելու համար։  Ներքին կյանքում Ուկրաինայի նախագահի դիրքերը թուլացել են իր մերձավոր շրջապատի անդամների հետ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ուրբաթ օրը նա ստիպված էր ազատել նախագահի աշխատակազմի ազդեցիկ ղեկավար Անդրեյ Երմակին։ Առաջիկա շաբաթը «որոշիչ» է թվում Ուկրաինայի համար»,  հայտարարել  է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Սակայն, ըստ պարբերականի, ներկայիս ռուսական հաջողությունների պարագայում, ռազմաճակատում, հաջող հաղթաթղթերը պակասել են ոչ միայն Զելենսկու, այլև եվրոպական լիդերների մոտ, որի արդյունքում այս թնջուկի լուծման մեջ, նրանց դերակատարումը սրընթաց նվազելու է:

Արևմտյան լրատվամիջոցները նաև աննկատ չէին թողել նաև այն հանգամանքը, որ ամերիկյան պատվիրակության այցը համընկել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցի հետ Մոսկվա, որն ազդեցիկ վերլուծաբանները սկսեցին գնահատել, որպես երեք երկների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի փորձը՝ համաձայնության գալ նոր աշխարակարգի հաստատման համար, ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուց հետո:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>