Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Դիտել նաև
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանի կառավարության որոշումը, որով նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլեւս չի լինի Արարատ լեռան պատկերը։ Թուրքական մամուլում բացի լուրը հայտնելուց, նաեւ որոշ մեկնաբանություններ են գրել։
Օրինակ թուրքական NTV-ն, այս լուրի մեջ շեշտել է, որ Հայաստանն այս քայլին է գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Իսկ օրինակ Haber7–ը գրել է, թե Թուրանի համար «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Արարատ լեռը Հայաստանին չի պատկանում։

