Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ

Թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը  նշել է, թե  ինչպես են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները ազդելու Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վրա և ինչ պետք է անի Փաշինյանը, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում վերջնականապես վերանա:

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունները շրջադարձային կետ դարձան ամբողջ Հարավային Կովկասի համար, նշում է վերլուծաբանը:

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հիմնական գործոն է, որը կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Անկարան վաղուց է կապում Երևանի հետ սահմանի բացումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առաջընթացի հետ։ Այժմ, երբ խաղաղության պայմանագիրը դարձել է իրական հեռանկար, Թուրքիան ունի գործելու պատճառ», - նշում է  քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կգործի փուլերով. նախ՝ կկիրառի «խորհրդանշական ժեստեր», այսինքն՝ հնարավոր է սահմանի սահմանափակ բացում՝քաղաքացիների համար, տրանսպորտային միջանցքների վերաբերյալ քննարկումների սկիզբ, երկրորդ՝ տնտեսական համագործակցություն՝ առևտրային կապերի վերականգնման և լիարժեք օդային երթևեկության գործարկման հեռանկարով, երրորդ՝ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որը կարևոր քայլ կլինի վերջնական կարգավորման ուղղությամբ։

«Այնուամենայնիվ, այս գործընթացի արագությունը կախված կլինի Երևանի՝ իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունից և ներքին դիվերսիաների բացակայությունից», - հավելեց քաղաքագետը։

Ներքին դիվերսիաների մասին խոսելիս, նա նկատի ունի հայ հանրության դիմադրությունը, որըմերժում է,որ Հայաստանը մտցվի Թուրքիայի տիրապետության տակ:

«Ռիսկերը իսկապես բարձր են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի  հետ մերձեցման ուղի է ընտրել, ինչը զայրացրել է Մոսկվային, որը ավանդաբար Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության գոտի։ Ուղղակի հեղաշրջման փոխարեն, որը կարող է լուրջ միջազգային հետևանքներ ունենալ, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկիրառի հիբրիդային մարտավարություն», - նշում է Իսմայիլը։

Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է օգտագործել տեղեկատվական պատերազմի մարտավարություն, որպեսզի խաթարի Փաշինյանի կառավարության նկատմամբ վստահությունը, աջակցի ընդդիմությանը և ֆինանսական ու քաղաքական աջակցություն տրամադրի ռուսամետ կուսակցություններին ու հասարակական շարժումներին։

Այստեղ են ասել՝վայ այն ժողովրդին, որկցանկանա մտնել իրեն ցեղասպանած երկրի վերահսկողության տակ,և դառ մի հատ էլ այդ ժողովուրդին պիտի համոզեն, որ դա իր անվտանգության համար սպառնալիք է:

Սակայն, նրա կարծիքով, քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնք կարող են լուրջ իշխանական ճգնաժամ առաջացնել, բացահայտ հեղաշրջումը քիչ հավանական է մնում։ Խոստովանելով, որ այդ հարցում թուրքական և արևմտյան կենտրոնները լուրջ աշխատանքներ են կատարել:

Պատասխանելով այն հարցին, թե որքան արագ և անցավ կկարողանա Փաշինյանը լիովին դուրս բերել ռուսական անվտանգության ուժերը Հայաստանից, քաղաքագետն ասել է. «Սա չափազանց բարդ և բազմակողմանի հարց է: Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահները և Շիրակի մարզում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, դա  ոչ միայն առանձին  ռազմական ստորաբաժանումներ են, այլև միջպետական համաձայնագրերի մաս։

«Փաշինյանն արդեն սկսել է գործընթացը՝ համաձայնվելով սահմանապահների որոշ տարածքներից դուրսբերմանը։ Սակայն ռուսական ուժերի լիակատար դուրսբերումը հնարավոր է միայն պայմաններից մեկի կատարման դեպքում՝ կնքվի դիվանագիտական գործարք, կամ Մոսկվայի հետ կնքվի նոր համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին լիովին վերահսկել իր սահմանները, կամ պետք է ձեռնարկվի վճռական քաղաքական քայլ, ինչը կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հնարավոր սադրանքների ռիսկի հետ։ Բացի այդ, Հայաստանի անվտանգության ուժերում դեռևս կան բազմաթիվ ռուսամետ սպաներ, ինչը ներքին դիմադրություն է ստեղծում ռուսական ուժերը դուրս մղելու ցանկացած փորձի նկատմամբ», - նշել է Իսմայիլը։

Ըստ թուրք քաղաքագետի,  Թուրքիայի դերը տարածաշրջանային գործընթացներում  դառնում է առանցքային։ Անկարան դադարում է լինել միայն Ադրբեջանի դաշնակիցը և վերածվում է ռազմավարական խաղացողի, որը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, ձգտելու է  փոխել տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ի վնաս Ռուսաստանի։

«Թուրքիան կգործի զգուշորեն,նախընտրելով տնտեսական և դիվանագիտական ճնշումը ուղղակի միջամտությունից՝Մոսկվայի մեղադրանքներից խուսափելու համար։ Ընդհանուր առմամբ, Անկարան ձգտում է ստեղծել նոր իրականություն Հարավային Կովկասում, որտեղ նրա ձայնը կլինի ամենակարևորներից մեկը», - եզրափակում է Իսմայիլը։

Վերջում ավելացնելով, որ Թուրքիայի այս քաղաքականության գլխավոր դաշնակիցներն են Փաշինյանն ու նրա շուրջ համախմբված շրջանակները, որոնք Հայաստանի բնակչությանը պիտի համոզեն, որ Թուրքիայի տակ լինելը, ավելի շահավետ կլինի Հայաստանի համար, քան Ռուսաստանի տակ մնալը:

Կարծում ենք, որ ավելի անկեղծ թուրք վերլուծաբանը չէր կարող ներկայացնել Հայաստանի ապագան՝իրենց տեսանկյունից և անկեղծորեն նշելով, որ իրենց գլխավոր դաշնակիցը Հայաստանում Փաշինյանն է և նրա շրջապատը:

Ակնարկելով, որ նրանք անհրաժեշտ են, քանի որ ուժային ձևով Թուրքիան չէր կարող նվաճել Հայաստանը, հաշվի առնելով նույն Ռուսաստանի գործոնը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>