Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
6
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Մայր Աթոռի դիվանապետը փաստացի ձեռնոց նետեց Փաշինյանին՝ ակնարկելով, որ վերջինս դրսի պատվեր է կատարում

Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու  ղեկավարության միջև առճակատումը հասել է նոր մակարդակի։ Փաշինյանին հաջողվել է  ստանալ  ՀԱԵ եպիսկոպոսների մի մասի աջակցությունը, օգտագործելով նրանց վրա տարատեսակ կոմպրոմատներ,  այդպիսով փաստացի, կաթվածահար անելով եկեղեցու  կառավարումը։ Որպես պատրվակ, Փաշինյանն օգտագործել է, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի  վերաբերյալ, իբր  կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումը։

Նախ, դրանով Փաշինյանը կոպտագույն խախտել է մարդու մասնավոր կյանքի մեջ միջամտելու իրավունքը: Եվ երկրորդթ, նման գործերով զբաղվող Փաշինյանի համար նշանակում է մեկ բան, թե որն է նրա իրական գործունեության առաքելությունը:

Ընդորում, բարոյական նորմերի մասին խոսում է մի մարդ, ով ամուսնացած չէ ո՛չ եկեղեցով, և ո՛չ էլ նույնիսկ քաղաքացիական գրանցումով: Սակայն իրեն համարում է եկեղեցու հավատավոր անդամ:

Երեկվա  իր ասուլիսում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը  հայտարարեց, որ այդ հրապարակումը իր հետ կապ չունի՝ փաստացի մեղադրելով Փաշինյանին նաև կեղծիք տարածելու մեջ:

Թեև քննչական կոմիտեն հաստատել է, թե իբր այդ  հրապարակումը իրական է, արքեպիսկոպոսը հերքում է դա:

Նշենք նաև,որ  քննչական կոմիտեն այն աստիճանի է վարկաբեկված հանրության մեջ, որ այդ կառույցը կորցրել է իր լեգիտիմությունը և իրենց «փաստերը», հավատ չեն ներշնչում հանրության մեծ մասի մոտ:

 «Շատերն ինձ խորհուրդ են տվել արագ արձագանքել և հերքել սա։ Սակայն, նույնիսկ մեծ ջանքեր գործադրելով, ես չեմ կարող լրջորեն զբաղվել նման երևակայություններն ու զրպարտությունները հերքելով։ Կարծում եմ, որ խելամիտ է պարզապես անտեսել դրանք», - հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետը։    

Իսկ հանրությունը չի հավատում քննչական մարմնին, քանի որ նրա կողմնակալ գործնեությունը ակներև է բոլորի համար:

Այս տարվա ամռանը այս կառույցը բառի բուն իմաստով, դատարկ տեղը գործ հարուցեց Սամվել Կարապետյանի վրա՝ ընդամենը մեկ նախադասության համար: Հետո գործեր հարուցվեցին երկու հարգված սրբազանների դեմ՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների:

Աշնանն արդեն մի շինծու գործ հարուցվեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ: Եվ վերջապես, Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, բացահայտ առանց լուրջ փաստարկների, գործ հարուցվեց Գարեգին Երկրորդի եղբոր դեմ:

Այս ամենից հետո, Հայաստանի այս պետական մարմինը այլևս որևէ լուրջ լեգիտիմություն չի  կարող ունենալ իր գործնեության մեջ:

Այն դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդ կառույցը և գործում է փաստացի նրա ընտանիքի, այլ ոչ թե պետության և հանրության շահերի տիրույթում:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանի համար, ոչ թե  եկեղեցու  բարեփոխման, այլ կազմաքանդման խնդիր է դրված:

Ինքը՝ Փաշինյանը, հեռու է կրոնական և եկեղեցական  կյանքից:

Սակայն նրա առջև եկեղեցու կազմաքանդման խնդիր դրել են Էրդողանն ու Ալիևը, համարելով, որ եկեղեցին, իբր,  կխանգարի Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը:

Հասկանալի է, որ նրանց դա չի հետաքրքրում:

Նրանց գլխավոր խնդիրը տարանջատելն է եկեղեցին Սփյուռքից, որպեսզի մի կողմից  Սփյուռքը զրկվի Հայաստանի կապից, մյուս կողմից՝ նույն Սփյուռքը չկարողանա ազդել Հայաստանի վրա եկեղեցու միջոցով:

Այս ամենի մասին Փաշինյանն իհարկե լռում է, որպեսզի կարողանա նախ եկեղեցին կազմաքանդելով դրածո «կաթողիկոս»  նշանակել:

Միայն դրանից հետո, նա պիտի լուծի արդեն այդ երկրորդ խնդիրը:

Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, Փաշինյանը ցանկանում է աջակցություն ստանալ Էրդողանից և Ալիևից, սակայն դրա համար, անհրաժեշտ է, որպեսզի նա կատարի վերջիններիս պատվերը:

Ահա թե ինչու է Փաշինյանն շտապում և ամեն կիրակի նոր թատերական ներկայացում ցուցադրում՝ դրա մեջ ներքաշելով եկեղեցու նոր անդամների:

Գարեգին Երկրորդը եկեղեցու իշխանության գլուխ է արդեն  26 տարի։ Այս ընթացքում նա ձեռք է բերել տարբեր կապեր, ինչը, հնարավոր է, որ ոմանց, այդ թվում՝ նաև եկեղեցու մեջ,  դուր չի գալիս:

Սակայն, մտնելով Փաշինյանի օրակարգի մեջ, այդ շրջանակները գնահատվելու են հանրության մեծ մասի կողմից որպես դավաճաններ: Քանզի, բոլորի համար է հասկանալի, թե ինչի համար է այս խառնակչությունը կազմակերպում Նիկոլ Փաշինյանը:

Գալիք տարվա ընտրության արդյունքներից հետո, ներկայիս որոշ խառնակիչ  հոգևորականներ կփորձեն կրկին ներողամտություն ստանալ Վեհափառից: Սակայն նրանք չեն հասկանում, որ 2026-ից հետո մենք բոլորս հայտնվելու ենք «ուրիշ Հայաստանում», որն կապ չի ունենալու, ոչ փաշինյանական, ոչ էլ այն Հայաստանի հետ, որն կար մինչև 2018 թվականը:

Այս նոր Հայաստանում, խառնակիչ հոգևորականները համարվելու են դավաճաններ, և կրելու են իրենց համար արժանի պատասխանատվություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>