ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ամսական միջին կենսաթոշակի 15-ապատիկի չափով նախարարները պարգևավճար են ստանում

Զավեշտ է, ուղղակի, երբ փաստացի բոլոր հարցերում ձախողած բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ամիս պարգևատրվում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ հանրային ծառայողին, օրենքով սահմանված հիմքով, պարգևատրել թույլատրվում է որակյալ աշխատանքի կամ բարձր կատարողականի դեպքում հիմնականում։

Պարգևավճարների համար իրավական և փաստական հիմքեր պետք է լինեն․ ինչ հիմա արվում է, օրենքի ակնհայտ խախտում է։ «Երկրի փաստացի ղեկավարն ասում է, թե պիտի պարգևատրենք, որ լավ ապրեն պաշտոնյաները, հակառակ դեպքում՝ կզբաղվեն կոռուպցիայով։ Ստացվում է՝ պարգևատրվում են, որ լավ աշխատեն, բայց հակառակը պետք է լինի։

Աբսուրդ է, երբ երկրի՝ սոցիալ-տնտեսական օրեցօր բարդացող պայմաններում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով պարգևատրվում են նախարարները՝ այն դեպքում, երբ այդ նույն մարդիկ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին խոսելիս ինչ-որ մակրոտնտեսական անհասկանալի ցուցանիշներ են բերում, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելը փորձում կապել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ»,-ասում է տնտեսագետը։ Ավետիսյանի արձանագրմամբ՝ պետական բյուջեի հաշվին բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի որակը կտրուկ բարելավվել է, իսկ շարքային քաղաքացիների՝ այդ թվում իրենց քվե տվածների սոցիալական վիճակը՝ օրըստօրե ծանրանում։

«Գործադիրում ամեն ամիս նախարարները, նրանց տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարները պարգևավճար են ստանում իրենց աշխատավարձի չափով։ Նախարարի անվանական աշխատավարձը մոտավորապես 800 հազար դրամ է։ Այսինքն՝ ամսական ավելի քան 1,5 մլն դրամ նախարարը ստանում է։ Ազգային ժողովի պատգամավորներն էլ վերջին 10 ամսվա ընթացքում երեք անգամ են պարգավճար ստացել։ Որ բաժանում են ամիսների, ստացվում է՝ յուրաքանչյուր ամիս նրանց իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով գումար են ստացել։ Այսինքն՝ ավելի քան 900 հազար դրամ էլ պատգամավորներն են ստացել։ Ստացվում է՝ ամսական միջին կենսաթոշակի հնգապատակի չափով պատգամավորներն են պարգևավճարներ ստացել, 15-ապատիկի չափով էլ՝ նախարարները»,-շեշտեց տնտեսագետը։

Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Գործադիրում փաստացի աշխատող, հիմնական բեռն իրենց վրա կրող հատվածը չի օգտվում այդ պարգևներից, այլ՝ կոնկրետ իշխող խմբակի անդամներն են ստանում դա։ Որ ապօրինի հարստացման այդ ձևը՝ անօրինական պարգևավճարները, այս իշխանության հնարավոր է վերացնել, տնտեսագետը, անհնար է համարում, բայց համոզված է, որ իշխանությունը փոխվելու դեպքում վերացվելու են, ավելին՝ վճարված գումարները պետական բյուջե հետ վերադարձնելն է հնարավոր համարում։ Մեր զրուցակիցը շեշտում է՝ սոցիալականից բացի, նաև անվտանգային խնդիրների նկատմամբ ներկա իշխանության անտարբերությունը ցայտուն կերպով երևում է սահման պահող պայմանագրային զինծառայողին և քաղաքում շքեղ մեքենաներով շրջող պարեկին տրվող գումարների չափից։ Ի դեպ, եռամյսա հավաքների մասնակիցներին ևս պետությունը սիմվոլիկ գումար է վճարում՝ ամսական 180 հազար դրամ։

Եթե հաշվի ենք առնում այն, որ բազմաթիվ ընտանիքներ ունեն վարկային պարտավորություններ և նկատի ենք ունենում նաև այն, որ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ հոգու հաշվով կազմում է 80 հազար դրամ, ապա հարց է ծագում, թե այդ ընթացքում, օրինակ, 4 հոգանոց ընտանիքն ինչպես պետք է ապրի։ «Սրանով էլ պարզ երևում է այս իշխանության պատկերն ու իշխանության գալու իրական նպատակները։ Ոստիկանն ապահովում է իրենց ու իրենց աթոռի անվտանգությունը, իսկ զինվորն ու պայմանագրայինը՝ երկրի սահմանները։ Վերջինն իրենց համար որևէ արժեք չունի»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>