Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից է տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումնը

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումն է։

Առաջիկա 5-10 տարիները մեզ համար լինելու են պատմություն կերտող ժամանակահատված. պահպանել Կովկասում հայկական էֆեկտիվ միջավայր՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, կամ՝ վերածվել Երևան-Իգդիր մայրուղում թուրքականություն սպասարկող ռեզերվացիայի։

Ամբողջական ընկալումը՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանի և հայության հետ, չկա։ Պատմական դերի և պատմական հեռանկարի խորքային հարցերը հայության շատ փոքր տոկոսին են հետաքրքիր, Հայաստանում՝ առավել ևս։

Հարավային Կովկասի նոր ճարտապետությանը Հայաստանը մասնակցում է իր անկախ պետականության ամենաթույլ պահին՝ ջախջախված բանակի և բարոյալքված ժողովրդի պայմաններում։

Տարածաշրջանում պատմական կույրաղիքի դերակատարումը հայ ժողովուրդը հարյուրամյակներում փոխհատուցում էր համաշխարհային գիտության, գրականության, արվեստի մեջ ներդրումով։ Գենետիկ և այլ հատկանիշներով հայ ժողովուրդը ունակ է դրան։

Վերընթերցելով Վահրամ Փափազյանի հուշերը՝ նկատեցի, որ, 

խոսելով իր հետ խաղացած դեզդեմոնաների մասին, որպես լավագույն դերակատարներ նշում է Բաքվի, Պոլսի և Շուշիի թատրոններում երեք հայ դերասանուհիների։

Այո, հայ ժողովուրդը ներդրում է ունեցել քաղաքակրթության մեջ, բայց  հայկական պետությունն իր տեղը չի գտել։

Պատմականորեն՝ հայ ժողովրդի էֆեկտիվ արգանդները եղել են Պոլիսը, Բաքուն, Թիֆլիսը, Շուշին՝ Արցախը, Ջավախքը, Մոսկվան, Ս. Պետերբուրգը, ցեղասպանությունից հետո դեռևս հայ ինքնաընկալվող մեկ-երկու սերունդ հայությունը Եվրոպայում և այլուր։

Հարյուրավոր հայեր այս կենտրոններից համաշխարհային քաղաքակրթության և հենց կենտրոնների կայացման մեջ ներդրում են ունեցել, և հենց նրա´նց շնորհիվ հայկականության արժեղթղթերը բարձր էին ազգերի ոչ պաշտոնական դասակարգման մեջ։

Հիմա՝ 21-րդ դարում, հայկական Բաքուն, Պոլիսը, Թիֆլիսը, Շուշին կորսված են, Արցախը՝ ծայրահեղ անորոշ վիճակում, Ջավախքը սարսափելի ինտենսիվությամբ հայաթափվում է, Արևմտյան Եվրոպայի ցեղասպանության ժառանգորդների հայկական համայնքների աբսորբցիան շատ ուժեղ է, և հայկականության գաղափարի թուլացումը՝ նույնպես։ Մոսկվան և Ռուսաստանը իներցիայով շարունակում են տալ հայկական ծագումով գիտնականներ, արվեստի և մշակույթի, սպորտի դեմքեր։ Իներցիային գումարվել է նաև 90-ականների արտագաղթի թարմ արյունը՝ երեխաներ, որոնք մեծացել են ռուսական միջավայրում, հայերեն չգիտեն կամ գրեթե չգիտեն, և նրանց հայկականության կորուստը կարճ ժամանակի խնդիր է։

Մենք ունենք երկու խոշոր հայկական միջավայր՝ Հայաստանը և Լոս-Անջելեսը։

Հայաստանն ունի փայլուն 1-2 սերունդ, որոնք անհրաժեշտ միջավայրի պայմաններում ի վիճակի են թե´ պետություն ստեղծելու, թե´ միջազգային ճանաչման գիտական, կրթամշակութային դեմքեր տալու համար։

Բայց հարցերի հարցը միջավայրն է։ Հայաստանում պարտությունից հետո, պետականության աննորմալ սթրեսների պայմաններում, այդ  միջավայրը փլուզվել է։ Եվ առաջիկա տարիների մեր ամենասուր խնդիրներից մեկը էֆեկտիվ սերնդի արտագաղթն է։

Հաջորդ խոշոր հայկական միջավայրը Լոս-Անջելեսն է, որը կենցաղային Հայաստանի մոդելն է՝ լինել ավելի կուշտ, ավելի լավ ուտել, ավելի լավ մեքենա, ավելի լավ շոր հագնել, ու այս միջավայրը մեծ հաշվով փակ և քաղաքակրթության հետ քիչ առնչվող հայկական ռեզերվացիա է։ Բայց նաև խոշոր պոմպ է և Հայաստանից քաշում է նոր թվաքանակներ։

Հեռանկարում ամենասուր խնդիրն է՝ Հայաստանը պահպանել որպես հայ ժողովրդի էֆեկտիվ միջավայր։ Ծայրահեղ մեծ է ռիսկը, որ Հայաստանը կարող է դառնալ հայկական ռեզերվացիա՝ ցածր գիտակրթական պոտենցիալով և բացառապես կենցաղային ֆունկցիաներով։ Մեզ կարող է վերապահվել թուրքականությանը սպասարկող ազգի դերակատարում։ Համաշխարհային բանկի գնահատականներով արդեն սուր խնդիր ունենք երեխաների գրագիտության հարցում։ Տաքսիստից մինչև գլխավոր դատախազ մուղամ են վայելում՝ հաճույքով, բնականորեն, ինքնաներգրավված։ Եվ մեր հարսանիքները, քեֆերը, եթերը, համերգասրահները լցված են թուրքա-արևելյան ցածրակարգ մշակույթով։ Ընդհանրապես մեր ամենամեծ տապալումներից մեկը եղել է անկախ պետականության մշակույթ չձևավորելը, հետևաբար՝ չի ձևավորվել անկախ Հայաստանի քաղաքացին։

Այժմ մեր ընտրությունն ավելի քան հստակ է՝ գալիք դարերում լինել լուրջ պետություն և ազգ կամ հարևաններին սպասարկող կենցաղային միավոր։

Առաջին տարբերակի համար անհրաժեշտ է .

ա/ Հայկական աշխարհի նոր օրակարգ և ջանքեր, բ/ գիտակրթական, մշակութային վերածննդի լուրջ ծրագիր, գ/ամենակարևորը՝ նոր, սոլիդ իշխանություն։

Երկրորդ տարբերակի համար լրացուցիչ ոչինչ պետք չէ, ամեն ինչ իր հունով գնում է։

Մի բան հստակ է. հայկականությունն ունի  մեծ պոտենցիալ, գրեթե ամեն ինչ հնարավոր է խաղաղ մրցակցության պայմաններում շտկել ու առաջիկա 100 տարին Կովկասում լինել անվտանգ ու առաջադեմ պետություն։ Ինչի՞ց սկսել. արժանապատվության գաղափարի տակ համախմբումով։ Պարզ, բայց ահռելի պոտենցիալով գաղափար, որով պետք է վարակել հայությանը։ Սա 2022 թվականի կարևորագույն գործն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan