Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հռոմում Էրդողանի և Բայդենի հանդիպումը չթուլացրեց երկու պետությունների միջև լարվածությունը. ԱՄՆ-ն Թուրքիայի ապագան տեսնում է առանց Էրդողանի

Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բայդենի և Էրդողանի հանդիպումը չթուլացրեց երկու պետությունների միջև լարվածությունը։ Նախկինում Էրդողանն ասել է, որ այս հանդիպման ընթացքում ինքը կպարզաբանի ամերիկյան F15 կործանիչների մատակարարման հետ կապված հարցը, սակայն հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական դժգոհությունը կապված է այն բանի հետ, որ Անկարան նախընտրեց գնել ռուսական С-400 համալիրներ՝ միաժամանակ մերժելով ամերիկյան Patriot հակահրթիռային համակարգեր գնելու հնարավորությունը։ Թուրքիան իր այս գործողությունը բացատրեց նրանով, որ ամերիկացիները բացի Patriot համակարգերից հրաժարվեցին Թուրքիային վաճառել դրանց որոշ բաղադրիչները, որոնց արտադրությունը պետք է սկսվեր հենց Թուրքիայում։

Ռուս-թուրքական գործարքից հետո ԱՄՆ-ը հրաժարվեց Անկարային վաճառել ժամանակակից F15 կործանիչներ, որոնց մի մասի համար Թուրքիան արդեն վճարել էր Վաշինգտոնին (1,7 մլրդ դոլար)։ Էրդողանը հույս ուներ, որ ԱՄՆ-ը 1,7 միլիարդի դիմաց ավելի հին F16 կործանիչներ կմատակարարի Անկարային։ Սակայն այս հարցը նույնպես մնաց չլուծված։ Զայրացած Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն չտրամադրի F16-ը, ինքը կործանիչներ կգնի Ռուսաստանից։

Էրդողանի դեմարշից հետո Սիրիայում ամերիկացիների կողմից ավելի կոշտ քայլեր հաջորդեցին, քրդերը ստացան ժամանակակից զենքի նոր խմբաքանակ։ Ամերիկացիների այս քայլը կրկին զայրացրեց Թուրքիային և նրա նախագահին, որին հետևեց այն հայտարարությունը, թե «թուրքական 35-հազարերորդ բանակը պատրաստ է մտնել Սիրիայի հյուսիս՝ քուրդ ապստամբներին պատժելու համար»։

Սակայն թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են ոչ միայն Սիրիայի խնդիրների և ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով։ Արևմտյան Միջերկրական ծովում Հունաստանի դեմ Թուրքիայի գործողություններն արդեն այնքան են պառակտել ՆԱՏՕ-ն, որ Ֆրանսիան և Հունաստանը ռազմական պայմանագիր են կնքել Թուրքիայի դեմ։ Փորձագետների կարծիքով Թուրքիայի գործողությունները չեն ողջունվում նույնիսկ Անդրկովկասի հարցում։

Ամերիկացի փորձագետները պնդում են, որ Վաշինգտոնն արդեն կայացրել է իր որոշումը Թուրքիայի հարցում, ԱՄՆ-ն այս երկրի ապագան տեսնում է առանց Էրդողանի և այդ պատճառով չի ցանկանում ուժեղացնել Էրդողանին առաջիկա տարիներին կայանալիք ընտրությունների նախաշեմին. Հենց դրանով է բացատրվում Վաշինգտոնի սառը վերաբերմունքը այսօրվա Թուրքիայի նկատմամբ, հատկապես այն պայմաններում, երբ թուրքական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, իսկ թուրքական ազգային արժույթի Լիրայի վերջին անկումը ամենամեծն էր վերջին 40 տարում։

Նշենք, որ թուրք-ամերիկյան այս «սառը» հարաբերություններից այսօր օգտվում են ռուսները, քրդերը, հույները և անգամ Ասադի ռեժիմը Սիրիայում, մինչդեռ Հայաստանն իրեն այնպիսի դրության մեջ է դրել, որ, ըստ էության, թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից իր համար շահավետ բաներ ստանալու եւ թուրք-ամերիկյան խնդիրները կապիտալացնելու շանսեր չունի։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>