Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ռուսաստանը «մանդարինային» պատերա՞զմ է հայտարարել Թուրքիային

Հոկտեմբերի 29-ից Ռուսաստանն արգելել է թուրքական մանդարինի ներկրումը երկիր, նման որոշում է կայացրել հայտնի Роспотребнадзор-ը։ Ռուսական իշխանությունները դա հիմնավորել են այն գործոնով, որ թուրքական մանդարինի մեջ իբր հայտնաբերվել են «Քլորպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդային քանակություններ։

Թեև այս որոշման բացատրությունը բժշկական բնույթ է կրում, դիտորդներն այս փաստը կապում են հոկտեմբերի 27-ին ուկրաինական բանակի կողմից Դոնբասում տեղի աշխարհազորայինների դեմ թուրքական Բայրաքթար օգտագործելու հետ։

Սովորաբար Ռուսաստանը նման քայլերի է դիմում, երբ կան քաղաքական պատճառներ։ Ինչպես գիտեք, նման ամենահայտնի քայլերից մեկը 2016-ի իրադարձություններն էին, երբ ռուսական կործանիչ խոցվեց Թուրքիայի օդային տարածքում, և ի պատասխան՝ Մոսկվան արգելեց թուրքական լոլիկի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք։ Թեեւ այն ժամանակ լոլիկի ներկրման արգելքը բացատրվում էր բժշկական գործոնով, այն ժամանակ նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ «այդ քայլը քաղաքական բնույթ ուներ»։

5 տարի առաջ Պուտինը նույնիսկ նշել էր, որ Մոսկվան չի սահմանափակվի խոցված ռուսական կործանիչի համար լոլիկի ներկրման արգելքով՝ անուղղակիորեն հաստատելով, որ այդ արարքը քաղաքական բնույթ է կրում։

Հոկտեմբերի 27-ին Դոնբասում Բայրաքթարի օգտագործումից հետո ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ Ուկրաինայի հետ զենքի առևտրի մեջ մտնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ Դոնբասում։ Դիտորդների կարծիքով՝ Մոսկվան Թուրքիային անուղղակի մեսիջ է ուղարկում, որ Անկարան նույնպես պատասխանատու է հնարավոր ռազմական բախման և Դոնբասում հակամարտության նոր հնարավոր սրման համար։

Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Անկարայի արձագանքը։ Հիշեցնենք, որ Բայրաքտարների վաճառքի ժամանակ նշվել էր, որ թուրքերի համար «սա ընդամենը բիզնես գործարք է, ոչ ավելին», այնուամենայնիվ, Թուրքիայի հետագա քայլերը Ուկրաինայի նկատմամբ, ըստ վերլուծաբանների, հուշում էին, որ Անկարան այս ուղղությամբ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նպատակներ ունի։ Դիտորդների կարծիքով՝ որքան լարված լինեն ռուս-ուկրաինական հարաբերությունները, այնքան Թուրքիայի դիրքերը Սիրիայում և Հարավային Կովկասում ավելի շահեկան կլինեն։ «Այս պարզ հաշվարկի հիման վրա է Անկարան գործում»,- նշում են դիտորդները:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>