Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան

The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը

Երեկ, դեկտեմբերի 5-ին հրապարակվել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության /NSS-2025/  թարմացված տարբերակը, որը հայտարարում է վերջին տասնամյակների արտաքին քաղաքականության արմատական ​​վերանայման մասին։ Հրապարակումը ամբողջությամբ ներկայացրել է նաև ամերիկյան The Insider պարբերականը, որոնց առանցքային կետերը վերլուծելով եկել է հետևյալ եզրակացության:

Ռազմավարության ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը վերաբերվող դրույթները

Առաջին

ԱՄՆ սահմանների, երկրի ներգաղթային համակարգի նկատմամբ լիակատար վերահսկողություն, միգրացիայի ոլորտում այլ երկրների հետ համագործակցություն՝ միգրանտների ընդունման կարգավորված և վերահսկվող համակարգ ստեղծելու համար։

Երկրորդ

Կառուցել աշխարհի ամենաուժեղ, ամենադինամիկ, նորարարական և բարձր տեխնոլոգիական տնտեսությունը, որը կամրապնդի ԱՄՆ-ի առաջատար դերը աշխարհում:

Երրորդ

ԱՄՆ-ն պիտի դառնա նաև աշխարհի ամենահզոր երկիրը էներգետիկ ոլորտում:

Փաստացի այս քայլով ԱՄՆ-ն հռչակվում է որպես գլխավոր մրցակից այլ էներգետիկ ապրանքներ վաճառող երկրներին, մասնավորապես Ռուսաստանին, Իրանին և արաբական մի շարք երկրներին:

Չորրորդ

ԱՄՆ-ն պիտի ունենա աշխարհի ամենահզոր բանակը և առաջին հերթին՝ տեխնոլոգիական բարեփոխումների արդյունքում:

Հինգերորդ

ԱՄՆ-ում պիտի կառուցվի, այսպես կոչված՝ նոր սերնդի հրթիռային պաշտպանություն, այդ թվում՝ «Ոսկե գմբեթը», որը կպաշտպանի ամերիկյան ժողովրդին, ինչպես նաև արտասահմանում գտնվող ամերիկյան ակտիվները և ԱՄՆ դաշնակիցներին։

Վեցերորդ

ԱՄՆ-ն պիտի պահպանի գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային առաջատարի դերը:

Եթե ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության  /NSS-2025/-ի ներքին կյանքին վերաբերյալ կետերը  լայն քննարկման առարկա չդարձան, ապա ռազմավարության արտաքին կետերի շուրջ իսկական քննարկման փոթորիկ է առաջ եկել և առաջին հերթին՝ եվրոպական երկրներում:

Նախ ներկայացնենք այդ կետերը և հետո հասկանանք, թե ինչն է անհանգստացրել ներկայիս եվրոպական լիբերալ վերնախավերին:

Ռազմավարության ԱՄՆ-ի  արտաքին քաղաքականությանը վերաբերվող դրույթները

Առաջին

Փաստաթղթի այս բաժնում Սպիտակ տունը հայտարարում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներին վերադառնալու իր մտադրության մասին: Սա, ըստ էության, նշանակում է, որ Միացյալ Նահանգները իրեն հայտարարում է Արևմտյան կիսագնդի երկրների շարքում անվիճելի առաջատար՝ իրավունք ունենալով միջամտել տարածաշրջանի երկրների գործերին։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ անտեսել է այս ուղղությունը, բայց այժմ վերադառնում է Մոնրոյի դոկտրինային և կշարունակի այն՝ վերականգնելու Ամերիկայի գերակայությունը Արևմտյան կիսագնդում, պաշտպանելու մեր հայրենիքը և ապահովելու մուտքը տարածաշրջանի հիմնական աշխարհագրական տարածքներ», - նշվում է փաստաթղթում։

Այս նոր քաղաքականությունը ռազմավարության մեջ անվանվում է «Մոնրոյի դոկտրինի Թրամփի հետևանքը»(The Trump Corollary to the Monroe Doctrine) ։

ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից 1823 թվականին հռչակված Մոնրոյի դոկտրինը, ըստ էության, Միացյալ Նահանգները հռչակում էր որպես Արևմտյան կիսագնդի գերիշխող տերություն: Այս դոկտրինում ԱՄՆ-ն առաջարկում էր եվրոպական տերությունների միջև փոխադարձ չմիջամտության քաղաքականություն. Միացյալ Նահանգները չէր միջամտի Եվրոպայի գործերին, իսկ եվրոպացիները չէին միջամտի Ամերիկայի որևէ կողմի գործերին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն իրավունք էր վերապահում միջամտել Ամերիկայի այլ երկրների քաղաքականությանը, եթե դա անհրաժեշտ լիներ ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։

Արևմտյան կիսագնդին վերաբերող արտաքին քաղաքականության հարցերում Վաշինգտոնը կոչ է անում տարածաշրջանի երկրներին համագործակցել «նարկոահաբեկիչների, կարտելների և այլ միջազգային հանցավոր կազմակերպությունների դեմ պայքարում»:

Թրամփի այս մոտեցումով մեսիջ է ուղարկում, առաջին հերթին Մոսկվային և Պեկինին: Ես չեմ միջամտի ձեր կենսական շահերի մեջ, իսկ դուք մի միջամտեք Լատինական Ամերիկայի երկրների ներքին կյանքին:

Երկրորդ

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմավարությունը շեշտը դնում է Չինաստանի հետ կոշտ տնտեսական և տեխնոլոգիական դիմակայության վրա: ԱՄՆ-ն հայտարարում է առևտրային հավասարակշռությունը վերականգնելու և կարևորագույն մատակարարման շղթաները պաշտպանելու իր նպատակի մասին՝ միաժամանակ ամրապնդելով ռազմական զսպումը Թայվանի տարածաշրջանում:

Փաստաթղթում հստակ նշվում է, որ ԱՄՆ-ն  ​​թույլ չի տա  որևէ տերության՝ վերահսկողություն հաստատել Հարավչինական ծովի նկատմամբ։

Այսինքն, այստեղ Թրամփը փորձելու է տեղի երկրների սուվերենության բարձրացման միջոցով, փորձել դիմակայել Չինաստանին:

Սակայն այդ դիմակայումը պիտի կրի բացառապես ոչ ռազմական բնույթ:

Երրորդ

Եվրոպական տարածաշրջանում, ըստ ԱՄՆ-ի «եվրոպական երկրները պիտի ավելի ինքնուրույն լուծեն իրենց անվտանգային խնդիրները»:

Թրամփը պահանջում է, որ եվրոպական երկրների ռազմական բյուջեները բարձրացվեն մինչև իրենց ՀՆԱ-ի 5 տոկոսի չափ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա ավելի քիչ ներդրում ունենալ Եվրոպայի անվտանգության ապահովման համակարգում:

Ըստ Թրամփի՝ այսօրվա եվրոպական լիբերալ վերնախավերը իրենց երկրների անվտանգությունը ապահովում են հինականում ԱՄՆ-ի հաշվին, ինչը արդարացի չէ:

Բացի այդ, եվրոպական երկրների միգրացիոն «բաց դռների» քաղաքականությունը սպառնում է եվրոպական ժողովուրդների ինքնությանը, քանի որ միգրանտների քանակը եվրոպայում վտանգավոր չափի է մեծացել:

Ըստ Թրամփի դոկտրինի՝ դրա գլխավոր պատճառը ներկայիս լիբերալ վերնախավերի քաղաքականության մեջ է, որը պիտի փոփոխվի և այդ երկրներում, պիտի իշխանության գան, ըստ այս ամերիկյան փաստաթղթի՝ եվրոպական ժողովուրդների մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը:

Ըստ ամերիկյան փաստաթղթի, սակայն, նրանց հանդեպ եվրոպական ներկայիս իշխանությունները վարում են սահմանափակելու քաղաքականություն:

Փաստաթղթում բառացի նշվում է հետևյալ դրույթը. «... Թրամփի վարչակազմը հակասության մեջ է եվրոպայի ներկայիս իշխող  վերնախավերի հետ, ովքեր անիրատեսական սպասումներ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնում են  իրենց հանրությունների  փոքրամասնությունների շահերը և  ոտնահարում են ժողովրդավարության հիմնական սկզբունքները՝ ընդդիմությունը ճնշելու համար...»:

Ըստ ներկայիս եվրոպական իշխող վերնախավերի, այս փաստաթղթով, Թրամփը բաց պատերազմ է հայտարարում իրենց:

Այսպիսով, Իր նոր ռազմավարության մեջ ամերիկյան վարչակազմը խստորեն քննադատում է Եվրոպային այն քաղաքականության համար, որը, Վաշինգտոնի կարծիքով, այն տանում է դեպի ինքնաոչնչացում։

Ըստ ամերիկյան նախագահի, էժան ռուսական գազից հրաժարվելով, եվրոպական արտադրությունները տեղափոխվել են Չինաստան, էլ ավելի հզորացնելով այդ երկիրը, որը դառնում է ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը աշխարհում:

Չորրորդ

Ըստ ԱՄՆ-ի վարչակազմի, ռուս-ուկրաինական պատերազմը սպառնում է, ոչ միայն Եվրապային և Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին, քանի որ այս կոնֆլիկտից հիմնականում, օգուտ է քաղել Չինաստանը:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ նպատակն է օգնել Եվրոպային՝ շտկել իր ներկայիս ընթացքը. «Մեզ անհրաժեշտ կլինի ուժեղ Եվրոպա՝ հաջողությամբ մրցակցելու և համատեղ կանխելու համար ցանկացած հակառակորդի գերիշխանությունը եվրոպական մայրցամաքում»։

Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցումը համարվում է ԱՄՆ հիմնական շահերից մեկը՝ «կայունացնելու եվրոպական տնտեսությունները, կանխելու պատերազմի չնախատեսված սրացումը կամ ընդլայնումը, վերականգնելու ռազմավարական կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և ապահովելու Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցումը, որն անհրաժեշտ է որպես կենսունակ պետություն նրա գոյատևման համար»,- նշված է փաստաթղթում։

Հինգերորդ

Մերձավոր Արևելքի վերաբերյալ ռազմավարությունը ազդարարում է այն դարաշրջանի ավարտը, երբ տարածաշրջանը կենտրոնական տեղ էր զբաղեցնում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Իսրայելի հարվածներից և ԱՄՆ-ի գլխավորած «Կեսգիշերային մուրճ» գործողությունից հետո Իրանի միջուկային ծրագրի դեմ, վարչակազմը Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքը համարում է նվազեցված և տարածաշրջանը անվանում է ներդրումների և խաղաղության համաձայնագրերի խորացման խոստումնալից հարթակ: Վաշինգտոնը վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու Աբրահամի համաձայնագրերը և Իսրայելին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում:

Եթե հաշվի առնենք նաև Թրամփի ռազմավարության փոփոխությունը էներգետիկ ոլորտում, ապա դա կնշանակի, որ Վաշինգտոնը նպատակադրված է իրոք փոքրացնել իր դերակատարումը այս տարածաշրջանում, կրճատել իր կախվածությունը արաբական էներգակիրներից և գրեթե միակ գլխավոր նպատակ է հռչակվում Իսրայելի անվտանգության ապահովումը:

Մնացած հարցերում, փաստացի ԱՄՆ-ն չի ունենալու բանակցային գործնթացներում «կարմիր գծեր»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այս փաստաթղթում նշվել էր նաև Աֆրիկայի տարածաշրջանը, Եվրոպան, Լատինական Ամերիկան, Հարավ-Արևելյան Ասիան, սակայն բացակայում էին Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանները: Այսինքն, հետխորհրդային տարածքները ԱՄՆ-ի համար, գրեթե որևէ լուրջ նշանակություն չունեն:

Իսկ թե ինչ է դա նշանակում, մասնավորապես մեր տարածաշրջանի և Հայաստանի համար, կներկայացնենք մեր հաջորդ վերլուծության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan