Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արևմտյան փորձագետներն արձանագրում են` Փաշինյանի շնորհիվ Թուրքիան շեշտակիորեն մեծացրեց իր ազդեցությունը տարածաշրջանում

2020 թվականի պատերազմում մեր պարտությունը աննախադեպ հետևանքներ ունի Հայաստանի ապագայի համար: Պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք ոչ միայն 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, Արցախի պետականությունը, ավելի քան 4000 մարդ զոհվեց, և մոտ 11 հազարը վիրավորվեցին, մենք կորցրեցինք միլիարդավոր դոլարների զենք և զինամթերք, մի քանի միլիարդի կապիտալ շինություններ, Հայաստանի ժողովուրդը կորցրեց վստահությունը պետականության և հայկական բանակի նկատմամբ, և այս ամենը չէր կարող առանց հետքի մնալ մեր արտաքին միջավայրի համար: Պատերազմի արդյունքում Հայաստանը փոքր, բայց միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվեց միջազգային հարաբերությունների օբյեկտի:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ դիտարկամն համաձայն` բանակցությունների սեղանի շուրջ գտնվող սուբյեկտից Հայաստանը վերածվել է բանակցությունների սեղանի վրա գտնվող օբյեկտի: Բայց Փաշինյանի վարչապետության 3 տարիների ընթացքում գրանցված ավերածությունները սրանով չեն սահմանափակվում, քանի որ նրա գործողությունները կործանարար հետևանքներ են թողել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

Փաշինյանի գործողությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը դարձավ ուղղակի սիմվոլիկ: 3 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ծաղրում էր բանակցային այս ձևաչափը, որի արդյունքում մենք ոչ միայն պատերազմ ստացանք, այլև կանգնած ենք Թուրքիայի կողմից առաջարկվող բանակցային նոր ՝ «3 + 3» ձևաչափի առջև:

Եթե ​​այս ձևաչափն ընդունվի, ապա Թուրքիան հնարավորություն կունենա օրինական հիմունքներով գործունեություն ծավալել մեր տարածաշրջանում: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն մեծացրեց իր դերը տարածաշրջանում, այլ դարձավ Հարավային Կովկասում լիիրավ խաղացող: Եվ չնայած ռուս փորձագետները համառորեն ասում են, որ Մոսկվային վերջին պահին հաջողվեց զսպել Թուրքիայի ամբիցիաները, այնուամենայնիվ, ըստ արևմտյան վերլուծաբանների, դրանք իրականության մասին խաբուսիկ պատկերացումներ են, քանի որ իսկապես ռուս խաղաղապահները մտան Ղարաբաղ, սակայն, պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ռազմաքաղաքական բալանսը կտրուկ փոխվեց: Ավելին, այն փոխվել է ոչ հօգուտ Հայաստանի: Ռուսաստանի դաշնակցի լայնածավալ պարտությունն իր հերթին տարածաշրջանի վրա Մոսկվայի ազդեցության անկումն էր նշանակում:

Արևմտյան փորձագետները խոստովանում են, որ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բացվող հաղորդակցության վրա՝ փոքր-ինչ փոխհատուցելու համար իր կորուստները, սակայն, Ադրբեջանի հզորացումը էապես փոխել է տարածաշրջանի տեսքը, և Ռուսաստանը ստիպված է դիմակայության մեջ մտնել Թուրքիայի հետ Ադրբեջանի վրա ազդեցության համար, որտեղ, ըստ արեւմտյան վերլուծաբանների, Մոսկվան հաղթելու հնարավորություն չունի: Այն ոչ մի հնարավորություն չունի, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էթնիկ, գաղափարական և նպատակային կապը շատ ավելի ամուր է, քան Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաների բոլոր տեսակի հարաբերությունները եւ տնտեսական առավելությունները:

Միակ բանը, որը կարող է խոչընդոտել Թուրքիայի ազդեցության աճը՝ Իրանն է: Որը, մի կողմից, մտահոգված է Թուրքիայի աճող ազդեցությամբ, սակայն չունի այդ գործընթացին դիմակայելու ներուժ քանի որ Սաուդյան Արաբիան և Իսրայելը նման պոտենցիալ թշնամիներ ունենալով, Թեհրանը չէր ցանկանա առճակատման մեջ մտնել նաեւ Անկարայի հետ:

Ինչ ապագա կունենա տարածաշրջանի այս շփոթված աշխարհաքաղաքական տեսքը, այս պահին հստակ տեսանելի չէ, բայց մի բան հստակ է. 3 տարում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոչ միայն քանդել իր երկրի պետականությունը, այլև իր գործողություններով մեր տարածաշրջանում վտանգել Ռուսաստանն և Իրանը, չեզոքացնել Արևմուտքի ազդեցությունը և միայն Թուրքիայի համար, նոր հեռանկարներ է բացել, որպեսզի այն դառնա մեր տարածաշրջանի լիարժեք տերերից մեկը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի դերը հայ ժողովրդի պատմության մեջ կարելի է համեմատել Միխայիլ Գորբաչովի դերի հետ ռուս ժողովրդի համար: Երկուսի գործողություններն էլ ըստ էության ուղղված էին սեփական երկրների դեմ: Երկուսն էլ իրենց գործողություններով պատմական և աշխարհաքաղաքական դաժան փոփոխություններ են բերել իրենց ժողովուրդների համար:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>