Եթե գլոբալ նայենք, հայկական աղետի հիմքում այս ժողովրդի այսպես ասած գեղցու շուստրիությունն ա
Եթե գլոբալ նայենք, հայկական աղետի հիմքում այս ժողովրդի այսպես ասած գեղցու շուստրիությունն ա, ոչ թե շատերի պատկերացրած հարիֆությունը։ Այդ իրենց գեղցու շուստրիությամբ, որպեսզի իրենք երբեք չկրեն երկիր կառուցելու ամենօրյա ծանր բեռը, ամեն անգամ մտածում են գտնեն մեկին, որին կուտ տալով հռչակեն իրենց կուռքը, աստվածը, սաղ օրը իրա գովքը անեն, ու դե դա խազ շահագործեն։ Ուղակի հաշվի չեն առնում, որ այդ մեկն էլ ա միշտ հայ լինում, ու դրա միամիտ աչուկները ու հանուն ազգի զոհաբերելու պատրաստակամությունը տեւում ա մինչեւ իշխանության լծակներին տիրանալը, իսկ դրանից հետո ինքը ա սկսում մինչեւ վերջ քշել հրաշքների հավատացող գեղցի շուստրիներին։
Սրանք էլ խելքի գալու փոխարեն, ամեն անգամ թե բա լավ, ես մեկը ֆալշիվի փրկիչ էր, բայց դե ոչինչ, հիմա մենք կգտնենք իսկականին, ում կուտը տալով հա կշահագործենք ու մեր սաղի փոխարեն ինքը երկիր կկառուցի։
Ու այդ շրջապտույտը սկսվում ա նորից, ու նորից փոսն են ընկնում բայց էլի խելքի չեն գալիս, քանի որ ուրիշին իրենց տեղը աշխատացնելու մոլուցքը շատ ավելի խորքային ա։ Թե չէ իրոք կան հանավատացողներ, որ հայը միամիտ հարիֆ ա, որին կարաս դատարկ տեղը խաբե՞լ։ Հայը եթե ինքը չուզեցավ կամ իրեն ձեռնտու չեղավ խաբվելը, երբեք չի խաբվի...
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից