Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

ՀՀ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին

Հայաստանի պատմաբանների բաց նամակը ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենեւին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում եւ Միացյալ Նահանգների գիտական հանրությանը։ Անհանգստությունը, որը համակել է մեզ ներկա ապրիլի 24-ի նախօրեին, կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով Լեռնային Ղարաբաղում կրկին իրեն պահեց որպես սերիական մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար։ Ներկայումս արեւմտյան տեխնոլոգիաներն ու տեռորիստների կողմից գործադրվող մարդասպանության միջնադարյան եղանակները համադրող Թուրքիայի նման գործողությունները կրկին մեզ հիշեցնում են, որ դեռեւս հեռավոր 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ թուրքական պետությանը հասցեագրված մարդկայնության ու քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրանքը պահպանում է իր արդիականությունը նաեւ մեր օրերում։ Ուստի այն ծանր մեղադրանքները, որը 1915-ին Թուրքիային ներկայացրին Անտանտի երկրները, իսկ քիչ անց՝ Առաջին աշխարհամարտում նրանց միացած Միացյալ Նահանգներն ի դեմս իր նախագահ, երջանկահիշատակ Վուդրո Վիլսոնի, մինչ օրս մնում են իրավական առումով ոչ հստակ ու առկախված վիճակում՝ ծնունդ տալով նորանոր հանցագործությունների։

20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության համար չպատժված հանցագործը՝ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավելի ճարպկորեն խուսանավում է ուժի համաշխարհային բեւեռների միջեւ՝ պատասխանատվությունից խուսափելու, եւ ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների, եզդիների, քրդերի ու արաբների հանդեպ նորանոր ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Ավելին՝ փաստացի կերպով այսօր միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավարությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների նման՝ վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ իր բոլոր հարեւանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Չպատժված հանցագործի թուրքական ֆենոմենը ներկայումս դրսեւորվում է նաեւ իր զոհերի ստեղծած նյութական ու հոգեւոր մշակույթի ոչնչացմանն ու տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողության հետեւողական ու համակարգված նենգափոխմանն ուղղված մի հսկայական քարոզչական մեքենայի համակարգված աշխատանքի տեսքով, որի միջոցով համաշխարհային տեղեկատվական դաշտում կեղծիքների հետեւողական տարածման թափն ու հզորությունը գեբելսյան քարոզչության գործելակերպն է հիշեցնում։

Մենք՝ Հայաստանի պատմաբաններս, անցած տարիներին ամբողջական հատորներ ենք գրել բոլոր այն մաքիավելիական հնարքների մասին, որոնց միջոցով Թուրքիան փորձում է ամենի ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու եւ առաջիկա ապրիլի 24-ի Ձեր ուղերձում «Ցեղասպանություն» բառի առկայությունը բացառելու համար։ Նման կեղծիքների վերջին խմբաքանակը կապված է իբր՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող դատական որոշման բացակայության մասին անհիմն պնդումի եւ Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ միայն 1948-ին ընդունվելու փաստի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Մինչդեռ՝ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են հենց իրենք՝ Օսմանյան կայսրության դատարանները՝ 1919-1920 թվականների ընթացքում իրենց ընդունած որոշումներով։ Ավելին՝ թեեւ Ցեղասպանության կանխարգելման եւ նրա համար պատժի մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին՝ Հոլոքոսթից մի քանի տարի անց, բայց նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը սահմանելով ցեղասպանություն հասկացության հիմնական հատկանիշները, դրանց մեջ է ներառել ոչ միայն Հոլոքոսթի, այլեւ Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված հանցագործությունների դրսևորումները, որոնցից, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի е կետով սահմանված՝ մի խմբից երեխաների բռնի փոխանցումը մյուս խումբ, չի դրսևորվել հրեական Հոլոքոսթի ժամանակ։ Դա հենց Հայոց ցեղասպանությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն էր, այսինքն՝ 1948 թ դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ստեղծվել է Հայոց ցեղասպանության հանցակազմի ներառումով, ուստի չի կարող չտարածվել այն պատմական փաստի վրա, որն իր համար հիմք է հանդիսացել, ճիշտ այնպես, ինչպես այն տարածվում է նույնպես 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի վրա։

Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը, որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխավորող կարմիր գծերը որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը եւ նոր ցեղասպանությունների կանխարգելումը առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։

Բալկանյան թերակղզուց մինչեւ Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարեւանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորություների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձեւավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով։ Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաեւ ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու եւ անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման եւ իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետեւողականորեն արեւելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի վտանգավոր հավակնությունների հետագա ծավալանն ու ընդարձակմանը։

Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլեւ բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Ցեղասպանություն հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով։

Խորին հարգանքով՝

Հայաստանի պատմաբանների միություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

ՀՊՄՀ պատմության ֆակուլտետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>