Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս»

Պատերազմից հետո զարմանալի բաներ են կատարվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բառապաշարներում: Ադրբեջանն անըդհատ ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին, իսկ վերջինս ոչ միայն պատասխան չի տալիս, այլև զբաղված է խաղաղություն մուրալով: Եթե պատերազմի ավարտից անմիջապես հետո Ալիևի պահվածքը ինչ-որ իմաստով հասկանալի էր, ապա այսօր, երբ նա շարունակում է նույն գիծը, սկսում է նյարդայնացնել նույնիսկ միջնորդներին:

Օրինակ, երեկ Ադրբեջանում բացվել էր այսպես կոչված «Հայկական ռազմական ավարների պուրակ», որտեղ տեղադրված էր մեր բանակի խոցված զինտեխնիկան, բացի այդ, ադրբեջանցիները պատրաստել էին հայ զինվորների մանիկենները: Սակայն զարմանալին դա չէ, այլ այն, որ այդ բոլոր մանիկենները ներկայացված էին Նիկոլ Փաշինյանի վախեցած դեմքով: Այսինքն, Ալիևը հատուկ հրապարակավ փորձում է նվաստացնել Փաշինյանին, այսպիսի անպատկառ ներկայացմամբ:

Սա ցույց է տալիս Իլհամ Ալիևի մարդկային և մտավոր որակները: Նաև այն, որ նրա հետ իրական խաղաղություն հաստատելը շատ դժվար գործ է լինելու: Սակայն զարմանալին այն է, որ նույնիսկ այս վիրավորական ներկայացումներից հետո էլ Փաշինյանի թիմը, անտեսելով այս ամենը, շարունակում է խաղաղություն մուրալու իր քաղաքականությունը:

Այն, որ իրական խաղաղությանը մուրալով չեն հասնի, դասական քաղաքագիտական նորմ է, քանզի խաղաղությանը հասնում են պոտենցիալները վերականգնելով և դիվանագիտական քրտնաջան աշխատանքով: Իսկ խաղաղությունը կայուն է դառնում այն դեպքում, երբ հաստատվում է երկու կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռություն, իսկ դիվանագիտական հարթակում չեն գործում արկածախնդրության նորմերը:

Ինչպես հայտնի է, Փաշինյանն իր արկածախնդիր քաղաքականության պատճառով փաստացի ոչնչացրեց բանակցային գործընթացը, և լեգիտիմ հիմք տվեց Թուրքիային ակտիվ ներխուժել տարածաշրջան, որն էլ վճռական դեր կատարեց պատերազմի դաշտում: Արդյունքում, փլուզվեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը երկու կողմերի միջև: Եվ այսօր խաղաղության բալանսը փորձում է պահպանել Մոսկվան: Եթե չլիներ ռուսական գործոնը, ապա ադրբեջանական բանակը կմտներ ոչ միայն Շուշի, այլև կհայտնվեր Ստեփանակերտում, Կապանում, Գորիսում և Մեղրիում: Այսինքն, այն, ինչ այսօր նրանք հռչակում են հրապարակավ, և չեն էլ թաքցնում, որ հետևողական կերտելու են այդ ծրագիրը:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանն ու նրա թիմը: Նրանք զբաղված են խաղաղություն մուրալով, հույս ունենալով, որ այդ հարցում նրանց կօգնի Մոսկվան: Իսկ որպես նախընտրական բլեֆ, Փաշինյանն իր խայտառակ պարտությունը փորձում է ներկայացնել որպես ապագա հաղթանակի հիմք: Մասնավորապես, հռչակելով այն թեզը, թե «մենք կորցրեցինք Արցախը, բայց կարող ենք Հայսաստանը դարձնել նոր Աջարիա»:

Այն, որ Թուրքիայի ծրագրում չկա կետ` Հայաստանը դարձնել նոր Աջարիա, առանձին քննարկման առարկա է, քանզի, ի տրբերություն Վրաստանի, Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը բոլորովին այլ է:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ունի փրկվելու խնդիր, նա փորձում է ու շարունակում փորձել ներկայացնել այն թեզը, թե, իբր, այսօրվա Հայաստանի «խաղաղության կուսակցության» լիդերը ինքը կարող է լինել: Իսկ նրա այլընտրանքի դեպքում հայ ժողովուրդը կստանա նոր պատերազմ: Եվ քանի որ նախընտրական փուլում Նիկոլի համար այս բլեֆը շատ կարևոր է, նա ստիպված համակերպվում է Ալիևի` իր հասցեին թուք ու մուրի հետ, հրապարակավ նշելով, որ դա «ոչ թե թուք է, այլ վերևից անձրև է գալիս»:


Սա՛ է իրականությունը

Դավիթ Մկրտչյան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>