Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին

Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։

Ձվի արտադրությունը նախնական փուլը ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները:

No description available.

Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ ճտի ներկրման աշխարհագրության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2018 թվականին ճուտ ավելի շատ ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա արդեն 2019 թվականին ճտի ներկրման գերակշիռ մասը տեղի է ունեցել Վրաստանից: Հատկանշական է, որ 2000-ականներին Հայաստանն ինքն էր ձու և ճուտ արտահանում դեպի Վրաստան, իսկ այժմ արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր։

Հաջորդ կարևոր գործոնը ձվի արտադրության մեջ հավին տրվող կերի բաղադրիչներն են: Հարկ է նշել, որ հավի կերը բաղկացած է ցորենից, եգիպտացորենից, սոյայի և արևածաղկի քուսպից: Հավի կերը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի ԴաշնությունիցՎրաստանից և Ուկրաինայից: Ընդ որում, ձու արտադրող խոշոր ընկերությունները ինքնուրույն են ներմուծում հավի կեր, մինչդեռ փոքրերը ձեռք են բերում այն այլ ներմուծողներից: Հետևաբար, կերի համադրությունը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է, ինչն էական ազդեցություն է ունենում ձվի ինքնարժեքի վրա:

Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ հարկ է նշել, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար ամսին ձվի գինն աճել է 26.4%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2018 թվականին ձվի արժեքը կազմում էր 40 դրամ, 2021 թվականին վերջինիս գինը հասել է միջինում 80 դրամի: Հարկ է նշել, որ ամենացածր գինը ձուն ունեցել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ: Բացի այդ, պետք է նշել, որ առաջին տեսակի ձուն (փոքր), որը կազմում է ձվի շուկայի մոտ 65%-ը, սովորաբար մտնում է խանութ 58–60 դրամով և վերավաճառվում 68–75 դրամով:

Ձվի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ձվի շուկայում առաջացող պակասուրդը և գների շեշտակի բարձրացումը բացատրում են մի քանի գործոններով։

Դրանցից առաջինը, խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից: Վերջիններս մեծ քանակությամբ ձու ձեռք են բերում սուպերմարկետներից, այնուհետև վերավաճառում փոքր խանութներում: Փոքր խանութները, իրենց հերթին, օգտվում են սպառողների շրջանում առաջացած խուճապից և վերահսկողության բացակայությունից: Արդյունքում՝ ձվի շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ սուպերմարկետներն արտադրանքը վաճառում են մեկ գնով, իսկ փոքր խանութները՝ այլ գնով, ինչին էլ գումարվում է սպառողների խուճապը և լրացուցիչ գնումները:

Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված ձվի թանկացումը, որի պարագայում 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով: Հիշեցնենք նաև, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից 6 տոկոսով թանկացավ բնական գազի սակագինը, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անշուշտ, դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը ևս իր ազդեցությունը թողեց ներկրվող կերերի և ճտերի գների վրա։

Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։ Նաև դրանով է պայմանավորված, որ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընտանի թռչունների թարմ կամ պաղեցված միս 714.7 տոննայի չափով, որը նվազել է 2020 թվականի հունվար ամսվա համեմատ 19.9%-ով (2020թ.-ի հունվարին՝ 891.9 տոննա)։

Այնուամենայնիվ, ձվի թանկացման հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարի գարնանը՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծվում է արհեստական իրարանցում ձվի շուրջ, որի շրջանակներում կտրուկ բարձրանում է վերոնշյալ արտադրանքի գինը՝ ապահովելով գերշահույթ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,

տնտեսագետ Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>