Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

Ոչ թե նոր սահմանադրություն է պետք, այլ նոր վարչապետ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ընդամենը վերջերս Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե՝ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը ու գերբը։ Այսօր՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրը, Հայաստանի վարչապետը հայտարարում է Ալիևի պահանջը կատարելու՝ նոր սահմանադրության մասին։ Ո՞նց ասեմ․ որ պիցցա եք պատվիրում, պայմանական ասած՝ հնդիկ առաքիչը էդքան արագ չի բերում էդ պիցցան, քան Նիկոլը կատարեց Ալիևի պահանջը։  

Բայց քանի որ չեն կարող քյասար ասել՝ որ այո, ասել են՝ անում ենք, ինչ-որ բառեր են խառնում՝ ժողովրդի պահանջ, ժողովրդի վստահություն, պետականություն և այլն։

Խնդալու ուղերձներ են հղել․ մարդու իրավունքների պաշտպանը, որ ժողովրդի թևը պոկում են, բերանը ջուր առած նստում է, ինչ-որ իրավունքների մասին ուղերձ է հղում։ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատողն ասում է՝ Ազգային ժողովը ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար։ Ձերը ո՞վ ա․ ձեր կյանքը, այո, արդեն բարեկեցիկ է, բա ժողովրդինը՞։ Ազգային ժողովը ջանք ու եռանդ չի խնայում, որ ընդունի օրենքներ քաղաքացիների նկատմամբ տուգանքների ավելացման մասին, որն անում է ամեն նիստում։ Ամեն քայլի տուգանվող քաղաքացուց ի՞նչ բարեկեցիկ։

Բա Փաշինյանի ուղերձը․․․ Ասում է՝ ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Այսօրվա Հայաստանում կանոնները ո՞վ է թելադրում․ եթե թուրքերը թելադրում են արտաքին քաղաքական կանոնները, Ադրբեջանը թելադրում է անվտանգության ու բանակը զինելու կանոնները, եթե Ադրբեջանն է որոշում, թե մեր երկրում մայր օրենքի որ հոդվածը ինչ տեսք պետք է ունենա, այսինքն՝ ապրելու կանոնները, ուրեմն կարող է՞ մեր երկրում իրենք են իշխանություն։

Ուրիշ բան է, երբ հաղթող պետության իշխանությունն է սահմանադրությունը գրում ու այդ հաղթանակը արձանագրում սահմանադրության մեջ, այլ է, երբ պարտված իշխանությունն է սահմանադրություն գրում։ Բայց աղետ է, երբ սահմանադրություն է գրում կապիտուլացվող իշխանությունը և պարտավորվում է դա ներառել։ Որովհետև աշխարհում չկա երկիր, որ պարտություն չի կրել իր գոյության տարբեր փուլերում, բայց ովքեր իրենց պարտությունից հետո իրենց պահել են նիկոլենց պես, այսօր իրենց պետությունը չկա, ժողովուրդն էլ ընկած է տարբեր պետությունների քուչեքը։

Մենակ այն, որ Հայաստանի ղեկավարությունը սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով, դա բավական է կարծիք կազմելու այդ նոր փաստաթղթի մասին։

Ասում է՝ քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այս գործող սահմանադրության տեքստը ստեղծել և ներդրել։ Ու ասում է՝ մեզ պետք է սահմանադրություն, որ ժողովուրդը համարի իր ստեղծածը։ Սահմանադրությունն առաջ էլ էին գրում իրավաբանները, սահմանադրագետները, հիմա էլ պետք է նրանք գրեն․ ուղղակի հիմա դրանց մեջ շատ են սորոսական ու գրանտակեր իրավաբանները․ ժողովուրդը սահմանադրություն է՞ գրում։ Ըստ Նիկոլի՝ հա։ Բա բերեք թող բոլոր օրենքներն էլ ժողովուրդը գրի։ Իսկ որ ժողովուրդը սահմանադրություն է գրում, ինչո՞ւ հարկային օրենսգիրք էլ չգրի ու իրեն ազատի բոլոր հարկերից․ ինչո՞ւ ժողովուրդը իրեն չազատի բանկերի բոլոր տոկոսներից։ Ինչո՞ւ ժողովուրդը չգրի քրեական օրենսգիրքը ու ինքը որոշի՝ հանցագործության համար պետք է դատել, թե մեդալ տալ։ Խի որ հիմա քրեական հատորներով օրենսգիրք ունեք, քա՞նի հանցագործ ու դավաճան է ազատ ֆռֆռում, էն էլ՝ պաշտոնի։ Թոշակառու ջան, դե որ քեզ Նիկոլն արտոնել է սահմանադրություն՝ մայր օրենք գրել, դե բա գրի, թե ինչքան իջեցնես նախարարների աշխատավարձն ու ինչքան բարձրացնես քո թոշակը։ Բա էդ նախարարներն ու պատգամավորներն են, չէ՞, գրում էդ օրենքները՝ իրենց փողերը բարձրացնելու մասին․ բա թող ժողովուրդն էլ իրենը գրի․ թող ժողովուրդը գրի, թե Պապիկյան Սուրենը քանի տուն ունենա։

Ժողովուրդ ջան, էդ սաղ մասնագետների գործն ա, ժղովրդի գործը չէ, Նիկոլի գործն էլ չէ։ Ուղղակի մի խմբակ իրեն հռչակել է ժողովուրդ ու երկրի հերն անիծում է, օերնքները ոնց ուզում փոխում է, ինչ ուզում անում է՝ ժողովրդի անունից։ Ու որ ժողովրդին ջարդելով իշխանությունը պահում են, մեկ է՝ ասում են ժողովուրդը պահեց իշխանությունը։ ՔՊ-ականներին, ժողովուրդ ջան, կարծում եմ պետք է ստիպեք, որ երբ Ալիևի պահանջով բան են անում, ժողովրդի անունը չտան։

Կարող ա՞ ժողովուրդը որոշեց, որ պետք է իրենց երկիրը ճանաչես Ադրբեջանի կազմում ու հանձնես: Այնպես որ, նոր սահմանադրությունը, որը հիմա երևի գրում են, ժողովուրդը չէ, բայց Ալիևը կարող է համարել իր ստեղծածը։ Ու սա շատ վատ նախադեպ է, որ շատ այլ պետություններ՝ Արևմուտք, Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, ինչ ուզենան փոխել Հայաստանի սահմանադրության ու օրենքների մեջ, վաղը պարտադրեն։

Տարբեր առիթներով հոդված առ հոդված անդրադարձել եմ սահմանադսրության այն դրույթներին, որոնք չեն գործում, որոնք խախտված են։ Հենց թեկուզ առաջինից սկսած։ Բայց գործելու համար նոր սահմանադրություն պետք չէ, այլ աշխատացնող է պետք, պետք է ամեն մեկն անի այն, որը սահմանադրությամբ իր պարտավորությունն է։ Մեր սահմանադրությամբ որևէ տող չկա, որ թույլ կտա իշխանությանը հողեր հանձնել, իսկ երբ հանձնում եք, ուրեմն սահմանադրությունը մեղավոր չէ, այլ՝ հանձնողները։ Ու երբ դու հանձնելու սովորություն ունես, 10 հատ էլ սահմանադրություն գրես, հանձնելու ես, ուղղակի կարող ա էդ դրույթը հանես, որ հանձնես առանց հանրաքվեի։ Ընդ որում, հասկանալի էլ չէ,․ թե մինչև հանրաքվեն երկրից ինչ կմնա։

Հայաստանի սահմանադրության օրը Նիկոլը գնացել էր հեածանիվ քշելու, իսկ Ալիևը հենց այս օրը, դիտմամբ այս օրը Արցախի Հանրապետությունում բացեց մզկիթ, մեր Շուշիում։ Մեռնելիք ա։ Եթե սահմանադրության օրը հեծանիվ ես քշում, բնականաբար վաղը արդեն բանակի օրն էլ գրտնակի փառատոն ես կազմակերպելու, մի գոգնոց էլ դու կապես՝ գրտնակ անես։

Այնպես որ, սրանց գծած-գրած սահմանադրությունը, վախենամ, լինի Նիկոլի պատկերացրած խեղճ ու կրակ Հայաստանը, որտեղ կարող ա ամեն էջի վրա 10 տեղ լինի ժողովուրդ բառը, բայց ժողովուրդը իրականում լինի միայն տուգանքի ու զոհվելու մատերիալ։ 15 տեղ բանակի մասին գրված է սահմանադրության մեջ, ի՞նչ վիճակում է բանակը։

Կարճ ասած՝ ՀՀ քաղաքացուն Սահմանադրությունը, անկեղծորեն, քիչ է հետաքրքրում, բլոր երկրներում է այդպես․ նրանց հետաքրքրում է՝ խաղաղ ապրեն, անվտանգ ապրեն, արժանաատիվ ապեն․ մեր սահմանադրությամբ՝ դուք՝ իշխանությունդ, պարտավոր եք դա ապահովել։ Խախտել եք։ Նոր սահմանադրությամբ էլ եք խախտելու, այլ կերպ չեք կարող։

Այնպես որ, այո, ոչ թե նոր սահմանադրություն է պետք, այլ նախևառաջ նոր իշխանություն, նոր վարչապետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan