Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ
13
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Պատերազմ Արցախում
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները

Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը

Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ  վարեց   Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի հետ։ Նա նախ առանձին-առանձին հանդիպեց  նրանցից յուրաքանչյուրի հետ՝ երկկողմ փոխըմբռնման հուշագրեր ստորագրելու համար։ Այնուհետև պետությունների ղեկավարները ելույթ են ունեցան  մամուլի առջև և ստորագրեցին  եռակողմ համատեղ հռչակագիր։

Փաստաթուղթը բաղկացած է յոթ կետից,

Առաջին

Պետությունների ղեկավարները ականատես եղան, թե ինչպես Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին (այսինքն՝ ստորագրեցին  հայ-ադրբեջանական խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը)։ Այնուհետև  Նրանք հայտարարեցին, որ կձգտեն այն ստորագրել և վավերացնել։

Երկրորդ

Նրանք նաև ականատես եղան, թե ինչպես արտգործնախարարները ստորագրեցին համատեղ կոչ՝ ուղղված Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Մինսկի գործընթացն ավարտելու համար (այն մեկնարկել էր ԵԱՀԿ հարթակում 1992 թվականին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահությամբ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար):

Երրորդ

Նրանք վերահաստատեցին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը՝ «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի հիման վրա». խոսքը, առաջին հերթին, Ադրբեջանի արևմտյան մասի և նրա էքսկլավ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով «անարգել հաղորդակցության» մասին է։

Չորրոդ

Հայաստանը կհամագործակցի Միացյալ Նահանգների և երրորդ երկրների հետ՝ իր տարածքում ստեղծելու «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) տարանցիկ երթուղին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա տեղի կունենա Միացյալ Նահանգների հետ բացառիկ գործընկերության շրջանակներում, որին Հայաստանը 99 տարով կփոխանցի այս միջանցքի կառավարումը:

Հինգերորդ

Առաջնորդները ընդունեցին «անցյալի հակամարտություններից անկախ ավելի պայծառ ապագայի ուղի գծելու» անհրաժեշտությունը և դա անելու ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, որով ԽՍՀՄ 11 հանրապետությունները հայտարարեցին իրենց գոյության ավարտի և միմյանց սահմանների ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին: Պետությունների ղեկավարները հայտարարեցին, որ այժմ պայմաններ են ստեղծվել «բարիդրացիական հարաբերություններ կառուցելու» համար. «այս իրականությունը, որը չի կարող և երբեք չպետք է վերանայվի, հարթում է մեր ժողովուրդների միջև թշնամանքի դադարեցման ճանապարհը»:

Վեցերորդ

Նրանք վստահություն հայտնեցին, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովը կապահովի ամուր հիմք «փոխադարձ հարգանքի և տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»։

Յոթերորդ

Նրանք երախտագիտություն հայտնեցին Թրամփին «նրա բարեհամբույր հյուրընկալության» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև «երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած նշանակալի ներդրման» համար։ Եվ այսպես. միջազգային, գրեթե բոլոր փորձագետները արձանագրեցին, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց միակողմանի զիջուների գնով ստորագրել Ադրբեջանի հետ մի համաձայնագիր, որի արդյունքում Ադրբեջանը կստանա անարգել կապ Նախիջևանի հետ:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները բազմիցս շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահին և հայտարարել, որ նրան կառաջադրեն Նոբելյան խաղաղության մրցանակի: Ալիևի խոսքով՝ 30 տարվա ընթացքում ոչ ոք չի կարողացել նման արդյունքի հասնել, ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը, և «ո՞վ, եթե ոչ նախագահ Թրամփը, արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին»: «Ես չեմ ուզում մտնել Նոբելյան խաղաղության կոմիտեի շատ տարօրինակ որոշումների պատմության մեջ՝ մրցանակը շնորհել մի մարդու, ով ընդհանրապես ոչինչ չի արել: Բայց նախագահ Թրամփը վեց ամսվա ընթացքում հրաշք է գործել», - ասեց Ադրբեջանի նախագահը, ակնարկելով, հավանաբար ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ով ստացավ նոբելյան մրցանակ և այսօր համարվում է Թրամփի հիմնական թիրախներից մեկը:

Փաստացի, կարելի է ասել, որ Թրամփը նվեր ստացավ Փաշինյանից, որի հաշվին կարող է պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ կառուցելու համար ռազմավարական բնույթի հարաբերություններ:

Իսկ դրա դիմաց Փաշինյանն ակնկալում է նվեր ստանալ Թրամփից՝ իր իշխանության վերարտադրության համար:

Այս պատմության մեջ միակ զոհը դարձավ հայ ժողովուրդը, իսկ հետագայում կորուստներ կարող են ունենալ նաև Ռուսաստանն ու Իրանը:

Բայց դա արդեն այլ խոսակցության թեմաներ են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>