Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները  խորհուրդ են տալիս նրան ելք փնտրել Իրանի դեմ պատերազմից  դուրս գալու համար՝ երկրում հանրային աջակցությունը պահպանելու հույսով, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ իրենց աղբյուրների՝ Թրամփը  զարմացած է, որ Թեհրանը հրաժարվում է հանձնվել։ Նախագահի շրջապատը կարծում է, որ անհրաժեշտ է մշակել ռազմական հակամարտությունից դուրս գալու ծրագիր և այն ներկայացնել որպես ԱՄՆ զինված ուժերի կողմից իրենց հայտարարված նպատակներին արդեն հասած լինելու հետևանք։

Ամերիկյան պարբերականը  նշում է, որ Իրանի դեմ գործողության հանրային աջակցության արդեն իսկ ցածր մակարդակը կարող է ավելի նվազել, եթե այն վերածվի երկարատև հակամարտության։ «Երբ գազի և նավթի գները բարձրանում են, մնացած ամեն ինչ բարձրանում է։ Քանի որ ապրանքների և ծառայությունների մատչելիությունն արդեն իսկ խնդիր էր, այս նոր գների բարձրացումը  կհանգեցնի լուրջ խնդիրների», - թերթին ասել է Թրամփի   աշխատակազմի տնտեսական խորհրդական Սթիվեն Մուրը։

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ հենց այդ պատճառով, երեկ   երկուշաբթի  Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական արշավը մոտենում է ավարտին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մի քանի շաբաթ առաջ է իր նախատեսված գործողությունների ժամանակացույցից։

Ըստ Սպիտակ տան աղբյուրների՝ Թրամփի խորհրդականները պնդում են, որ Թրամփը պիտի օր առաջ դադարեցնի այս պատերազմը, որպեսզի նրա վարկանիշի փլուզում երկրում չարձանագրվի:

Հենց այդ պատճառով Թրամփը իր բանագնացներին ուղարկեց Իսրայել, որպեսզի վերջիններս համոզեն Նեթանյահուին հայտարարել պատերազմի ավարտի մասին:

Զուգահեռաբար, Թրամփը զանգահարեց Ռուսաստանի նախագահին, որպեսզի վերջինիս համոզի ազդել Թեհրանի վրա՝ պատերազմի դադարեցման որոշում կայացնելու համար:

Մինչդեռ Իրանի կողմից այլ մեսիջներ են հնչում, որից պարզվում է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնելու պատերազմը, սպասելով, թե երբ պիտի վերջանա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմամթերքը, զուգահեռաբար հայտարարելով, որ Հորմուզի նեղուցով թույլ կտա անցնել բացառապես իր համար «բարեկամ երկրների» նավերին:

Իրանի այս մեսիջը էլ ավելի է նյարդայնացրել Թրամփին, սակայն վերջինիս հնարավորությունները՝ ազդել Թհրանի վրա, օր օրի սահմանափակվում են:

Ըստ փորձագետների՝ Իրանի հարցը հնարավոր կլիներ լուծել, եթե այդ երկրի ներսում լիներ անջատողական շարժումների մեծ պոտենցիալ:

Սակայն այս օրերին պարզվել է, որ այդ հույսերը խիստ ուռճացված են եղել:

92 միլինանոց բնակչությամբ երկրում քրդական անջատողական շարժումը ոչ մի հեռանկար չի ունեցել, ի սկզբանե, բելուջների վրա դրված հույսերը նույնպես չեն արդարացվել, իսկ 12 մլնանոց ադրբեջանցիները Իրանում իրենց երբեք չեն զգացել ազգային փոքրամասնություն, քանի որ այդ երկրի քաղաքական և տնտեսական վերնախավի մոտ կեսը հենց իրենց համայնբքի ներկայացուցիչներից է բաղկացած:

Բավարար է նշել, որ ներկայիս Իրանի նորընտիր առաջնորդը նույնպես ադրբեջանցի է, ինչպես նաև ադրբեջանցի է այդ երկրի նախագահ՝Փեզեշկիանը:

Ստացվել է այնպես, որ տարիներ շարունակ Իրաքի Քրդստանի ղեկավարը՝ Բարզանին և ներկայիս Ադրբեջանի ղեկավարը՝ Ալիևը, տարիներ շարունակ խաբել են հրեաներին, ներկայացնելով, որ իրենց հայրենակիցները Իրանում սպասում են, թե երբ են ազատագրվելու դրսի աջակցությամբ, իսկ Քրդաստանն ու Ադրբեջանն էլ դրսից են օգնելու՝ այդ հարցը լուծելու համար:

Ստացվել է, որ Ալիևն ու Բարզանին խաբել են հրեաներին, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, խաբել են Թրամփին:

Արդյունքում, տարիներ շարունակ Իրաքի Քրդստանն ու Ադրբեջանը ստացել են Իսրայելից ռազմական օգնություններ, սակայն այս ճակատագրական պահին ձեռնպահ մնացին Իրանի դեմ գործողությունից:

Բայց դա կներկայացնենք առանձին վերլուծությամբ, իսկ այսօր արձանագրենք, որ վերը նշված փաստերի արդյունքում, Իսրայելին և ԱՄՆ-ին ոչ միայն չհաջողվեց Իրանի հանդեպ լուրջ հաղթանակ տանել, այլև աշխարհը կանգնեցվեց նոր և վտանգավոր ճգնաժամի առջև:

Թրամփն, իր հերթին, կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս տարվա աշնանը այդ երկրի Կոնգրեսի մեկ երրորդի ընտրություն է սպասվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>