Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ)

Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ

Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչու, ինչու այնուամենայնիվ 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հյայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ի՞նչն էր դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։ Նախ, իհարկե, էական և շրջադարձային էր ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։ Երկրորդ գործոնը Հայաստանի և Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանը անկախացել են նույն օրը: Երկու տարի անց, 1920 թվականին անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ: 1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը:

1920 թվականին հայ-ադրբեջանական բախումները այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունը ու զարգացնել այն։ Հիմա մեկ դար անց մենք ապրում ենք էլի նույնքան բարդ տարածաշրջանում և աշխարհաքաղաքական հեղեղները, ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ հիմա չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետև հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։  Եվ ուրեմն մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է և իմ անձնական համոզմամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունը այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը 2024 թվականի ապրիլի կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել, պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է, թե կոնֆլիկտը։

Տասնյակ հազար քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, որոնք պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018–ին ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ, և հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու սահմանազատումից, 2024 թվականից հետո տների մոտ 50%-ի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ, և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։

Անձամբ ես քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ «իրական Հայաստան» ասելով, որի սիմվոլը, որի ահա այս սիմվոլը (նա ցույց տվեց իր բաճկոնին ամրացված նշանը–խմբ) Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը կրում եմ կրծքիս։ Սա նաև խաղաղության սիմվոլ է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիական անկախ, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան։ Սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։

Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, ի դեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։

Փաշինյանը հայտարարեց. «Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու։ Մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվեն հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է և որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության  օրենսդրության սահմանները, սա չի կարող հանդուրժվել որևէ ժողովրդավարական երկրում»։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>