ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա»
7
Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին

Երաշխավորված խաղաղություն. «Առաջարկ Հայաստանին»

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։

Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։

Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը «պատերազմ են ուզում»։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում։Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական և իրատեսական մեխանիզմներով ամրագրված և վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։

Հայաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր պոտենցիալը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանը պետք է աշխատի այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկման (Հայաստան-Վրաստան –Ռուսաստան, Հայաստան-Իրան) ուղղությամբ, պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման և ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Դա էապես կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը։Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։

Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Հաջորդը.

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը, աշխատատեղերի ստեղծման և պահպանման բարդ մեխանիզմները, և գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին չունի իրատեսական այլընտրանք. այն մեր տնտեսությանը տալիս է շնչելու և զարգանալու իրական պոտենցիալ։ Կարևոր է, որ մենք օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։ Քանդելը հեշտ է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս, կարող ենք օգտվել մեծ հնարավորություններից։ Այո, դրան զուգահեռ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>