Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
27
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Պատերազմ Արցախում
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած» Կեղծ խաղաղության գինը․ նախազդ (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին

Լիպարիտյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է համաձայնվել Ադրբեջանի բոլոր պայմանների հետ և ստորագրել կապիտուլյացիայի ակտը. Տեսանյութ

Ինչպես գիտեք, մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած Բաքվի և Երևանի բանակցություններում ֆիքսվել է առնվազն 2 խնդիր, որոնց լուծումը դեռ չի գտնվել։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Հայաստանը պետք է դուրս բերվի Ռուսաստանի ազդեցության գոտուց և հայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքի մեջ։ Նա համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ ինքը՝ Հայաստանը, Թուրքիայից ոչ մի պահանջ չպետք է ունենա։ Ընդ որում, Փաշինյանն ինքն է առաջ քաշում ընդամենը 2 պահանջ, առանց որոնց նա չի կարողանա ապահովել իր իշխանության պահպանումն ու վերարտադրումը Հայաստանում.

1. Փաշինյանը խնդրում է ԱՄՆ-ին ստեղծել ղարաբաղցիների համար անվտանգություն ապահովող ինստիտուտ, որը կօգնի խուսափել Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից։


2. Նա նաև խնդրել է ԱՄՆ-ին, որ իրենք նույն երաշխիքները տան նաև հենց Հայաստանին, որ Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների խզումից հետո երկիրը չի կործանվի Թուրքիայի և Ադրբեջանի բանակների գործողությունների արդյունքում։


Ինչպես գիտեք, Ադրբեջանը մերժում է ցանկացած միջազգային միջնորդություն «Ղարաբաղի հայերի հետ շփման համար» և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ֆիկտիվ ճանաչելով, ըստ էության, սահմանազատման շղարշի տակ պահանջներ է ներկայացնում  Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրեր տարածքի հանդեպ։


Ամերիկացիները Փաշինյանին ոչ Ղարաբաղի, ոչ նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխիքներ չեն տալիս, բայց միաժամանակ կոչ են անում Նիկոլ Փաշինյանին «հավատալ Թուրքիայի խոստումներին»։


Բոլորին պարզ է, որ եթե վերը նշված վաշինգտոնյան պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ապա կարճ ժամանակում նախ Ղարաբաղի հայերը կենթարկվեն ցեղասպանության, ապա՝ հենց Հայաստանի բնակչությունը։ Սա հասկանում են և՛ ամերիկացիները, և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները, և՛ Նիկոլ Փաշինյանը։

Բայց ԱՄՆ-ի համար ավելի կարևոր խնդիր կա՝ Ռուսաստանը պետք է հեռանա Հարավային Կովկասի տարածաշրջանից, նույնիսկ եթե դա արվի Ղարաբաղի ու Հայաստանի կործանման գնով։ Սա հասկանում են նաև Բաքուն և Անկարան։

Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին, ապա նրան մտահոգում է մեկ այլ խնդիր՝ նա անձամբ կկարողանա՞ «մարսել» նման բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը, թե՞ ոչ։ Հասկանալի են Նիկոլի մտավախությունները, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Լիպարիտյանի ցանկությունները՝ համոզելու Նիկոլ Փաշինյանին կատարել ամերիկացիների պայմանները։

Ժիրայր Լիպարիտյանի շահերը նույնպես պարզ են՝ նա ԱՄՆ ազդեցության գործակալ է, գործում է ԱՄՆ-ի շահերից ելնելով, և նրա բոլոր քայլերը պայմանավորված են հենց այս գործոնով։ Բացի այդ, երբ Փաշինյանը ստորագրի նման սարսափելի փաստաթուղթ, հայ ժողովրդի հետագա ցեղասպանության պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Ժիրայր Լիպարիտյանը։

Այդ իսկ պատճառով, այսպես կոչված, «Հանրային հեռուստատեսությամբ» Լիպարիտատը փորձում է հայ հասարակությանը համոզել, որ Ղարաբաղն արդեն կորած է, և Հայաստանը պետք է ապավինի Թուրքիայի ողորմությանը, քանի որ հայերն այլևս դաշնակիցներ չունեն և նրանց համար այլ ելք:

Ժամանակին Գարեգին Նժդեհը ճիշտ էր ասում, որ հայ ժողովուրդը երբեք սրիկաների պակաս չի ունեցել։ Նկատի ունեցեք նաև, որ երեկ Ժիրայր Լիպարիտյանը Պետրոս Ղազարյանի մոտ մեկ բացահայտում արեց՝ խոստովանելով, որ ամերիկացիները նրան ասել են, որ ԱՄՆ-ը չի կարող որևէ երաշխիք տալ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի համար։ Շնորհակալություն Լիպրիտյանին նման բացահայտման համար, բայց նա դա ասաց, որպեսզի իբր հիմնավորի, որ այսօրվա Թուրքիան նպատակ չունի կործանել այսօրվա Հայաստանը։ Որպես օրինակ բերելով այն, որ արդեն 30 տարի Հայաստանը զարգանում է Թուրքիայի հարեւանությամբ, իսկ Թուրքիան ոչ մի վնաս չի հասցրել Հայաստանին։

Չենք կարծում, որ Լիպարիտյանն այնքան հիմար է, որ չի հասկանում, թե ինչու Թուրքիան չի վնասել Հայաստանին։ Նույնիսկ չոբաններն են հասկանում, որ Թուրքիան այդ քայլին չի գնացել, քանի որ հաշվի է առել ռուսական գործոնը, քանի որ երբ 1992-ին թուրքական 50 հազարանոց բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան, միայն գեներալ Շապոշնիկովի նախազգուշացումը կանգնեցրեց Թուրքիային։ Հիշեցնենք, որ Եվգենի Շապոշնիկովը, լինելով ԱՊՀ միացյալ զորքերի ղեկավարը, ասել էր, որ Թուրքիայի այս քայլը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Լիպարիտյանը սա չի՞ հասկանում։ Իհարկե, նա հասկանում է, սակայն նրա «ով լինելն է» դժվարացնում  ճշմարտություն ասելը։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan