«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Լուսանցքային ողորմելի է Ժիրայր Լիպարիտյանը, դավաճան, թուրքական գործակալ․ Ալվարդ Պետրոսյան

Ժիրայր Լիպարիտյանը թուրքի հաց է կերել եւ մոռացել է, թե որտեղից է սերվել, ինչ սերունդից է: Զարմանալի բան է, բայց չարագուշակ է իր ներկայությունը․ ամեն անգամ երբ այդ արարածը հայտնվում է, Հայաստանին կամ Արցախին վտանգ է սպառնում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ծագման, ազգային պատկանելության, թուրքական գործակալ լինելու, Հայաստանի մասին ունեցած գաղափարական մոտեցումների եւ աղմկահարույց հայտարարություններ մասին։

Ժիրայր Լիպարիտյանը, որը ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդականն էր, այլ նաեւ նրա հատուկ բանագնացը արցախյան կարգավորման բանակցություններում, երեկ հայտարարել է, թե Թուրքիայից եւ Ադրբեջանից վտանգներ չի տեսնում։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի այն մտքին, թե՝ ի՞նչ հարաբերություններ հաստատես մի հարեւանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է: 30 տարի ասում է, որ՝ մորթվելու ենք, մորթվե՞լ ենք»:

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Լիպարիտյանի այդպիսի նվիրվածությունը թուրքերին փաստում է, որ նա թուրքական գործակալ է եւ սնվում է թուրքական լիրայով։

«Վստահ եմ, որովհետեւ չի կարող պատահել այդպիսի ուրացում, այդպիսի նվիրվածություն թուրքերին։ Լիպարիտյանն ուրանում է սեփական արյունը, սեփական տոհմի պատմությունը, իբրեւ ինքը չգիտի՝ ինչո՞ւ հայտնվեց Ամերիկայում, ինչպես եղավ, որ ինքը եւ իր ծնողները այնտեղ հայտնվեցին: Նա մանկուրտ է՝ հիշողությունը կորցրած, հիշողություն չունեցող մարդ, ազգային որեւէ պատկանելություն չունի այլեւս: Լիպարիտյանն  այն սերունդ է, որի ծնողները Եղեռնից հետո հայտնվել են Ամերիկայում»,- ասում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ Լիպարիտյանը հայտնվեց հիմա, երբ Հայաստանի իշխանությունները «սիրախաղ» են սկսել Թուրքիայի հետ, Ալիեւն էլ «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է ներկայացնում, Ալվարդ Պետրոսյանն արձագանքում է, որ իշխանությունն է նրան հրավիրել՝ գիտակցելով, որ այլեւս «վերջացել» են, դիվանագիտական թեւն այլեւս չկա, թույլ են։

«Դրսից օգնություն են կանչել, եւ որեւէ պարկեշտ մարդ չէր գա օգնելու, շատ նորմալ է, որ Լիպարիտյանը պիտի գար: Վստահեմ եմ՝ ՔՊ-ականները հենց նրա նման զորավոր թուրքամետի օգնության կարիքն ունեին։ Բայց այդ ինքն է մանկուրտ, մենք մանկուրտ չենք: Գուցե երիտասարդ սերունդը լավ չգիտի, թե ով է Ժիրայր Լիպարիտյանը, բայց իմ սերունդը, որը տեսել եւ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ լավ գիտի նրա՝ ով լինելը»,- նշում է նա:

Պետրոսյանը շեշտում է՝ Լիպարիտյանը եղել է Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հաստատության տնօրեն եւ շատ լավ գիտի, թե թուրքերն ինչ են արել հայ ժողովրդի հետ։ Նշենք, որ 1982-1990թթ․ Լիպարիտյանը եղել է Մասաչուսեթսում Արդի հայկական հետազոտությունների եւ փաստագրման «Զորյան» ինստիտուտի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 1982-1988թթ․՝ ՀՅԴ արխիվի տնօրենը։

«Սարսափելին այն է, որ մինչեւ դավաճանի թիկնոցը ուսերին գցելն այդ մարդը «Զորյան» հիմնարկության պատասխանատուն էր, ՀՅԴ արխիվի տնօրենն էր: Մի հաստատություն, որն ուղղակիորեն Ցեղասպանության հետ էր կապված, նա մանրամասնորեն տեղյակ է, թե թուրքերը ինչ են արել մեր ազգի գլխին, եւ դավաճան է նա, որ ուրանում է: Ամենաարագընթաց էվոլյուցիաների ժամանակ գազանը մարդ է դառնում: Թումանյանը հանճարեղ ձեւակերպում ունի, ասում է՝ հազար տարի պիտի անցնի, որ մարդակերից մարդասպան դառնա: Ես չեմ կարծում, որ այդ փուլը հաղթահարել են թուրքերը: Նրանք մի ամբողջ սերունդ ոչնչացրեցին»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը:

Լրատվամիջոցներից մեկին  տված հարցազրույցում  Լիպարիտյանը հիմա անհնար է համարում Արցախի անկախությունը, դրան ուղղված գործընթացները՝ վտանգավոր։ Ավելին՝ բառացի ասում է․ «Մենք ինչպե՞ս կարող էինք այն ժամանակ Արցախի անկախության հարցը լուծել, երբ ամբողջ երկիրը գրավել էինք եւ միջազգային հանրությունը պաշտպանում էր Ադրբեջանին»։ Հարցազրույցի ողջ ընթացքում Լիպարիտյանը տանում է այն թեզը, որ պատերազմով եւ արյան գնով վերադարձված հողերը պիտի տրվեին Ադրբեջանին,  եւ դա էր ճիշտը։

Պետրոսյանը համարում է, որ Լիպարիտյանը ոչինչ է, որ Արցախի հարցով պիտի որոշոմներ կայացնի կամ ստեղծի պատրանք, թե թուրքը անհաղթահարելի է։

«Ինքը ոչինչ է, լուսանցքային ողորմելի է Լիպարիտյանը։ Փառք, որ ձեր սերունդը նրան արդեն չի էլ հիշում: Մեր սերունդը կգնա, եւ Լիպարիտյանը կվերջանա: Նա ո՞վ է, որ որոշումներ կայացնի, թե Արցախը չի ստանա անկախություն, կամ թուրքն անհաղթահարելի երեւույթ է: Հայ ժողովուրդն իր հարցերն ինքն է լուծելու: Երբ Արցախը անկախացավ, ամբողջ սովետական կայսրության առաջ էր կանգնել մեր ժողովուրդը, հասկանո՞ւմ եք, ընդ որում՝ ոչինչ չունեինք, ո՛չ տանկ, ո՛չ հրացան: Հրացան հավաքողներից մեկն էլ ես էի, բայց կարողացանք հաղթել, որովհետեւ ժողովրդի կամքն էր որոշում: Լիպարիտյանի նման թափթփուկները կգան-կգնան»,- նշում է հրապարակախոսը։

                                                                                Լիանա Սարգսյան

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan