Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» ևԱդրբեջանիհերթականհրամանը։ Ադոլֆ Հիտլերն իր Mein Kampf (Իմ պայքարը) գրքում խոսում է քաղաքական պրոպագանդայում կիրառվող մի տեխնիկայի մասին, որը նա կոչում է große Lüge (մեծ սուտ)։ Մեծ ստի գաղափարը շատ պարզ է․ պետք է այնպիսի մեծ սուտ ասես, որ մարդկանց մտքով նույնիսկ չանցի մտածել, թե հնարավոր է ճշմարտությունն այդպես աղճատել։

Մինչ այժմ այդ տեխնիկայի մեծ վարպետներ էին Հիտլերը և նրա պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսը: Պետք է ընդունենք․ Նիկոլը դրանց գլուխը լվաց։ Ինչ ինքն է անում, Հիտլերն ու Գեբբելսը չէին էլ կարող երազել։ Երբ նիկոլը խոսեց բանակցային գործընթացի մասին, բոլորս «խնդացինք ու բերկրեցանք», քանզի նրա ասածներին որևէ բանական մարդ չէր հավատա։ Պնդում էր թե, 25 տարի հայկական կողմերը բանակցում էին Արցախը վերադարձնելու շուրջ։

Եթե հայերը տալիս էին, ադրբեջանցիք վերցնում էին, ապա ինչու՞ «գործարքը» կայացավ նիկոլի օրոք, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով։ Նրա աճպարարության պատճառը մեկն է․ վարկաբեկել բանակցային գործընթացը և բանակցողներին։ Նիկոլը դեռ իր հայտնի «44-oրյա պատերազմի ծագումը» հոդվածում քննադատել էր բանակցային գործընթացը, քար էր գցել համանախագահների ուղղությամբ։ Նա, ով փակել էր արցախյան էջը, ինչու՞ հանկարծ հիշեց բանակցությունների մասին ու իր «էվրիկային» առավելագույն հանրային ռեզոնանս հաղորդելու համար նույնիսկ նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի՝ քաջ իմանալով որ որևէ մեկն իր հետ գլուխ չի դնի։ Պատճառն Ալիև վերջին գաղտնազերծումն էր։

Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլն իրեն հաղթած կիրթ ու կառուցողական մեծ եղբորը մերժելու քաջություն չունի, երբեք չի ունեցել ու երբեք չի մերժել։ Այս անգամ էլ չէր հանդգնել մերժել։ Պետք է գլուխը կախ, խոնարհաբար ենթարկվի։ Իսկ ինչպե՞ս դա ներկայացնել հայ ժողովրդին, հիմնավորել, թե ինչու՞ է կատարում թշնամու հրամանը։ Պետք է խաբել, որ դա բխում է հենց հայ ժողովրդի շահերից։ Եթե բանակցությունների նպատակն Արցախը հանձնելն էր, իսկ բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի խովանու ներքո էր, ուրեմն Մինսկի խումբը Հայաստանից պահանջում էր Արցախը զիջել հետևաբար՝ նրանք շատ վատն են ու պետք է շուտ այդ խումբը լուծարել, քանի չեն միջնորդել, որ Հայաստանը Սյունիքն էլ հանձնի։ (Մի հարցրեք, եթե վատ նախկինների Հայաստանը համաձայն էր, հասկանալի չէ, թե միջնորդներն ի՞նչ էին միջնորդում ու պահանջում, ես չեմ հասցեատերը)։ Սակայն, Փաշինյանն օրիգինալ չէ։ Ինքը նույն աճպարարությունը հետևողականորեն կրկնում է։

Ալիևը պահանջեց փոխել Սահմանադրությունը, Նիկոլն այդ պահանջը կատարելու համար մոգոնեց «իրական Հայաստանի» դավադրությունը։ Իրական Հայաստանին պետք է նոր, իրական Սահմանադրություն, ուստի հինը պետք է փոխել։ Այ հենց այս հիմնավորմամբ էլ կփորձի փոխել Սահմանադրությունը։ Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։

Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։ Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ միայն թե ստանա մի թղթիկ որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում և՛ պատերազմ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan