Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դեղին քարտ՝ իշխանություններին Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am

Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի–«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

Նիկոլ Փաշինյանի զանգվածային մտաթունավորման թիվ մեկ քարոզչազենքով՝ Հ1–ով, հարցազրույց էր տալիս ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը: Թե ինչո՞ւ էր այս անգամ Ժիրայր Լիպարիտյանն իր ապահով հեռուներից «գաստրոլների» եկել, պարզ դարձավ գրեթե միանգամից: Եկել էր Նիկոլ Փաշինյանի «գիծը» քարոզելու, Բրյուսելի հանդիպումից առաջ նրան ստորագրության խրախուսելու և հանրության (եթե լսող կար) լսելիքին լապշա կախելու, այսինքն՝ մոլորեցնելու և հեքիաթներ պատմելու:

Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Ժիրայր Լիպարիտյանը Լիսաբոնի տակ է մնացել: Խոսքը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, այդ գագաթաժողովում Ղարաբաղյան հակամարտության թեմայով զարգացումների և Լևոն Տեր–Պետրոսյանի կիրառած վետոյի մասին է:

Ժիրայր Լիպարիտյանն այն ժամանակ ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, այլև լուրջ դերակատարում ուներ բանակցային գործընթացում:

Եվ ահա այս անձնավորությունը, որը նախօրեին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում բացահայտորեն ադրբեջանաթուրքական քարոզչություն էր իրականացնում, 24-25 տարի առաջ կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում: Այսինքն, ենթադրելի է, որ նա դեռևս այն ժամանակ էր սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը, թեպետ հանդես էր գալիս Հայաստանի կողմից: Նման պայմաններում զարմանալի չէ, որ աննպաստ վիճակում պիտի հայտնվեր Հայաստանը:

Եվ ամեն դեպքում, հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց Լիսաբոնի մասին: Ու վարպետորեն «մոռացավ», որ կյանքն ու բանակցային գործընթացը 1996-ից հետո շարունակվել են: Որ դրանից հետո եղել է Քի Վեսթ, Ռամբույե, Կազան: Որ «Մադրիդյան սկզբունքներ» են եղել: Նա այնպես է խոսում, թե տարբերակ չկար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անկարելի մի բան էր և այլն, և այլն:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, 1994 թվականի մայիսին, պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Հայաստանն ու Արցախը պիտի հայտարարեին, որ կապիտուլյացիայի են ենթարկվում ու իրենց հանձնում են պարտված Ադրբեջանի ողորմածությանը: Սա, է Ժիրայր Լիպարիտյանի հրամցրած «ռեալ պոլիծիկը»: Այո, հենց ռեալ պոլի-ծիկը:

Բա եթե ամեն ինչ այդքան անհույս էր, այն ովքե՞ր էին Ալիևին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Թե՞ Լիպարիտյանն այդպես էլ չի կարողանում հաղթահարել այն փաստը, որ իրենից հետո եկան մարդիկ, ովքեր կարողացան նաև իր ստեղծած պարտվողական կացությունը վերափոխել ու շտկել բանակցային դիրքերը:

Չնայած ում ինչ ասես:

Առանց իր տարիքից ամաչելու, Ժիրայր Լիպարիտյանը 1998-2018 թվականների հայկական ղեկավարությանը վերագրեց բաներ, որ ուղղակիորեն սուտ են: Մասնավորապես, նա բանն այնպես ներկայացրեց, թե հայկական կողմը ոչ մի զիջումներ չէր ուզում անել, դրա համար էլ այսպիսի իրավիճակ եղավ, կամ նիրհել էին հաղթողի բարձի վրա, ինչը ևս սուտ է: Սուտ է, քանի որ անցած տասնամյակներում բանակն ու զինանոցը մշտապես արդիականացվել են, ռազմաքաղաքական բալանսը Հայաստանը կարողացել է պահել, կարողացել է դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու միաժամանակ զարգանալ, որքան էլ որ Ժիրայր Լիպարիտյանի համար անտանելի է միտքը, որ Հայաստանի, Արցախի հայությունը ի վիճակի էին դա անել:

Բանն այնտեղ հասավ, որ անգամ Փաշինյանի թիվ մեկ քարոզիչը չդիմացավ ու Լիպարիտյանին ասաց, թե նրա մոտեցումը ենթադրում է, որ պետք է ուղղակի հանձնվել թուրքերին և ադրբեջանական թուրքերին և հայցել նրանց ողորմածությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարգի ուլտրաթուրքական էր Լիպարիտյանի քարոզը, որ նույնիսկ նիկոլական քարոզիչը եթերում չդիմացավ:

Բայց դա էր հիմնական տպավորությունը, այդ ենթադրությունն էր բխում նրա ասածներից. Ժիրայր Լիպարիտյանը փաստացի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերը:

Ժիրայր Լիպարիտյանն ու նիկոլ փաշինյանները, ալիևների ու էրդողանների հետ ձեռք-ձեռքի տված, ձգտում են մեզ համոզել, որ մենք բոլորս արդեն մեռել ենք և միակ բանը, որ կարող ենք անել, գերեզմանափոսում պառկելն ու ինքներս մեր վրա հող լցնելն է:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan