«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
22
Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Պատերազմ Արցախում
Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի Իրանում ավտոբուսը ձորն է ընկել, կա ավելի քան 10 զոհ Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար Պոպուլիստական խոստումների շքերթը շարունակվում է. Վարազդատ Հարությունյան Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում

Շատերը չեն պատկերացնում այս համակարգի հետևանքներն իրենց վրա

Որքան էլ կառավարությունը փորձում է համոզել, որ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրումը ֆիսկալ նպատակ չի հետապնդում, այդպես չէ։ Միայն այն, որ դրսից ստացվող գումարների վրա շեմ են դրել, բավական է դա հասկանալու համար։

Հիշեցնենք, որ առաջիկա 5 տարում կառավարությունը չի պահանջելու հիմնավորել դրսից ստացվող տարեկան մինչև 12 մլն դրամի եկամուտների ստացման աղբյուրները։ Ավելիի դեպքում պարտադրված կլինեն հարկայինի թղթով հիմնավորել դրանց օրինականությունը։ Հակառակ պարագայում կընկնեն եկամտային հարկի տակ։ Այսինքն՝ այդ գումարի 20 տոկոսը ստիպված կլինեն վճարել պետությանը՝ որպես եկամտային հարկ։

Այս պահանջը կգործի արդեն հաջորդ տարվանից։ 12 մլն դրամից ավելի ստացվող գումարները կհարկվեն, եթե փաստաթղթով հիմնավորված չլինի դրանց օրինականությունը։

Որ այսօր շատերը չունեն նման հիմնավորումներ, այդպես էլ կա։ Անշուշտ, վաղն էլ չեն ունենալու։ Եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո այս մարդիկ կանգնելու են դիլեմայի առաջ՝ բերել գումարները Հայաստան և լրացուցիչ հարկ վճարել պետությա՞նը, թե՞ պահել դրսում։ Պարզ է, որ շատերը հակված չեն լինելու լրացուցիչ հարկ վճարել։ Ուստի՝ խուսափելու են բերել այդ գումարները Հայաստան, կամ փորձելու են շրջանցել բանկային համակարգը։ Թերևս, սա է պատճառներից մեկը, որ բանկային համակարգի ներկայացուցիչները դեմ են դրսից ստացվող գումարների հայտարարագրմանը։

Սակայն այնպես չէ, որ միայն բանկերն են դեմ իշխանությունների այս նախաձեռնությանը։

Փորձագետների մեծ մասը պնդում է, որ այն տեսքով, ինչ տեսքով կառավարությունն ուզում է իրականացնել եկամուտների համատարած հայտարարագրումը, արդարացված չէ և կարող է դառնալ հերթական ձախողված նախաձեռնությունը։ Այդպիսի նախաձեռնությունների վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք։

Ամիսներ առաջ սահմանափակեցին կանխիկի շրջանառությունը, բայց մինչև հիմա դրա կիրառման համար չեն կարողանում տարրական տեխնիկական պահանջներն ապահովել։ Մեկ այլ դեպքում՝ պահանջներ մտցրեցին ավտոմեքենաների գազաբալոնների հետ կապված ու կրկին ձախողեցին։ Հերթը եկամուտների հայտարարագրմանն է, որի ընդգրկման ծավալներն անհամեմատ ավելի մեծ են։ Այն առնչվելու է ամբողջ բնակչությանը ու շատ ավելի դժվար է լինելու դրա տեխնիկական ապահովվածությունը։

Պահանջը դրված է հարկայինի վրա։ Թե հարկայինն այսօր որքանով է կարողանում բավարարել իր մյուս գործառույթներին առնչվող տեխնիկական պահանջները՝ հարկատուները լավ գիտեն։ Իրենց գործունեության ընթացքում նրանք մշտապես բախվում են համակարգի տեխնիկական խնդիրների հետ, անիմաստ ժամանակ ու նյարդեր են վատնում։

Ծանրաբեռնվածության պատճառով հարկայինի էլեկտրոնային համակարգն անընդհատ խափանումների մեջ է։ Այդպես է հատկապես հաշվետությունների ներկայացման օրերին։

Էլեկտրոնային այս համակարգը ներդրվել է տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակում են նույն խնդիրները զգացնել տալ։ Ոչ մի կերպ չի հաջողվում այն շտկել։ Իսկ ի՞նչ կլինի եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո, որը ենթադրում է միլիոնավոր նոր հաշիվներ։ Ու երբ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար մարդ որոշի նույն օրը կամ նույն ժամին հաստատել իր հայտարարագիրը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա համակարգի հետ։

Համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը ենթադրում է, որ դրան տեխնիկապես պետք է պատրաստ լինի ոչ միայն պետությունը, այլև քաղաքացին։

Ասում են՝ հարկայինի սպասարկման կետերը կօգնեն քաղաքացուն։ Իսկ քանի՞ այդպիսի սպասարկման կետ կա գյուղական բնակավայրերում։ Ոչ մի։

Ինչքան էլ համոզեն, թե ամեն ինչ արվելու է շատ պարզ մեխանիզմով, մարդիկ ընդամենը մտնելու են համակարգ ու հաստատեն իրենց հայտարարագրերը, այդպես չէ։ Ցանկացած, անգամ տեխնիկական վրիպակ, կարող է պատուհաս դառնալ քաղաքացու համար։ Նույնիսկ տարիներ շարունակ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քիչ պաշտոնյաներ չկան, ովքեր մինչև հիմա չեն կարողանում ճիշտ լրացնել իրենց հայտարարագրերը։

Սրանք դեռ միայն տեխնիկական խնդիրներն են, որոնց բախվելու են քաղաքացիները։ Բայց նրանց խնդիրները միայն դրանով չեն սահմանափակվելու։

Շատերը պարզապես չեն պատկերացնում այս համակարգի հետևանքներն իրենց վրա։

Եթե կարծում են, որ սա արվում է հարուստների փողերը բյուջե բերելու համար, չարաչար սխալվում են։ Պատկերացրեք, մարդը մասնավոր աշխատանք է կատարում՝ բնակարանի վերանորոգմամբ է զբաղվում։ Դրանով հազիվ կարողանում է ընտանիք պահել։ Բայց այդ եկամուտը ոչ մի տեղ չի երևում։ Համակարգի ներդրումից հետո պարտավոր է լինելու հայտարարագրել այդ գումարները և եկամտային հարկ վճարել։ Չհայտարարագրելու դեպքում, շատ ավելի ծանր հետևանքների հետ է բախվելու։

Մեկ այլ ավելի պարզ օրինակ բերենք, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի. եթե ձեր բարեկամը կամ ազգականը օգնության կարգով ձեզ կանխիկ գումար է տվել, դա, բնականաբար, չի երևացել հարկայինի ներկայացրած հայտարարագրում, դուք էլ, մոռացել, չեք ավելացրել ձեր լրացուցիչ եկամուտների բաժնում, ու այդ մասին իմացել են հարկայինում, կարող են ձեզ հարկերը թաքցնելու պահանջ ներկայացնել, գուցե նաև քրեական գործեր հարուցեն։

Այս սպառնալիքը կախված է լինելու ցանկացած քաղաքացու գլխին, հատկապես, երբ այդ քաղաքացու վերաբերմունքն այնքան էլ բարեհամբույր չլինի իշխանության նկատմամբ։ Հայտարարագրման համակարգը, որն ուզում են կիրառել, գործիք է լինելու իշխանության ձեռքին՝ անհնազանդներին պատժելու համար։ Ու դա կարող են անել տարբեր ձևերով։

Չնայած համակարգի ներդրման ու հետագա կիրառման հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են օր առաջ այն գործարկելու համար։ Վերջին պահին բերել են օրենքի նախագիծ և ուզում են շուտափույթ ընդունել։ Հիմնավորում են գտել, թե իբր վաղուց են հայտարարել, որ պատրաստվում են ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը։ Բայց հայտարարելը շատ քիչ է։ Իսկ մինչև հիմա քանի՞ քննարկում է իրականացվել դրա վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ մասնագիտական հանրությունն իր դժգոհությունները հայտնեց կառավարության առաջարկությունների վերաբերյալ, նոր որոշեցին հապճեպ քննարկումներ անցկացնել՝ այն էլ սահմանափակ շրջանակներում։

Դրանից հետո էլ, իհարկե, մասնագետների մտահոգությունները չփարատվեցին։ Նախաձեռնության հետ կապված բացերն ու բարձրացված խնդիրները շարունակում են արդիական մնալ, բայց կառավարությունը չի ուզում դրանք նկատել և շտապում է հրատապ ռեժիմով այն ընդունել տալ խորհրդարանում։

Պատրաստվում են ամբողջ բնակչությանը եկամուտների համատարած հայտարարագրում պարտադրել, բայց անգամ չունեն դրա արդյունավետության գնահատական։ Իսկ դա նշանակում է, որ իշխանություններն իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու սրա վերջը։

Մի երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսը աղքատ է, մարդիկ տարբեր միջոցներով հազիվ կարողանում են իրենց գլուխը պահել, բոլորին պարտադրել մտնել եկամուտների համատարած հայտարարագրման տակ, արկածախնդրություն է։ Պետք չէ դա քողարկել սոցիալական օժանդակության մեխանիզմների տրամադրման տակ։ Այդպիսի համակարգեր կարող են իրենց թույլ տալ հարուստ հասարակությունները, բայց ոչ մեր նման աղքատ երկրները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan