Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան
21
Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին

Մի քանի հարցադրում Ավինյանին` Մարությանի հետ բանավեճի կապակցությամբ

Երեկվա այս բանավեճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները մակերեսային պատկերացումներ ունեն Երևանի տրանսպորտի բարեփոխումների հարցում:

Ցավոք, այս բանավեճում այդպես էլ չքննարկվեց այն հարցը, թե ինչպիսին է տրանսպորտի ինքնարժեքը: Այդ մասին չխոսեցին ո՛չ Ավինյանը, ո՛չ էլ՝ Մարությանը:

Մինչդեռ, հենց դա՛ պիտի լիներ այն հենման կետը, որից հետո կարելի կլիներ խոսել տրանսպորտի գնի վերաբերյալ:

Չխոսվեց, թե օրական որքան է ուղևորափոխադրումների քանակը, որից հետո կարելի կլիներ խոսել նաև ստվերային շրջանառությունների մասին:

Այլ կերպ ասած՝ տրանսպորտի գնի տնտեսական բաղադրիչը այդպես էլ քննարկումներից   դուրս մնաց, և շարքային քաղաքացին լսեց միայն բարոյախրատական հռետորաբանություն:

Իսկ այս հարցում Ավինյանի դիրքերը թույլ էին, քանի որ 85 հազար դոլարանոց մեքենայի և 20 հազարանոց ավիատոմսի ֆոնին ասել, թե... «հանրային տրանսպորտը առանց գների բարձրացման չի կարող աշխատել»,  ցինիզմի և փարիսեցիության մաստեր-կլասի դասական օրինակ է:

Ավելին, չխոսվեց նաև ավտոբուսների առանձնացված գների մասին, առանց որի, խոսել տրանսպորտային բարեփոխման մասին, ծիծաղելի է:

Չխոսվեց այն մասին, թե ինչպես լուծել այս հարցը: Ցավոք, այս հարցն անպատասխան մնաց նաև Մարությանի կողմից:

Եվ այդ ֆոնին Ավինյանի այն պնդումները, թե քաղաքացիները օն-լայն ռեժիմով կկարողանան ավտոբուսների գրաֆիկներից տեղյակ լինել, նույնպես խաբեություն էր:

Եթե առանձնացված գծերն ավտոբուսների համար չկան, կամ էլ դրանք չեն գործում պատշաճ մակարդակով,   ապա այդ հավելվածների իմաստը վերանում է:

Որպեսզի քաղաքացին գերադասի տրանսպորտը ավտոմեքենայից կամ տաքսուց, ավտոբուսը պիտի կատարի «դանդաղ ընթացող տաքսու»  ֆուկցիա: Միայն  այդ  դեպքում է հնարավոր քաղաքացուն համոզել, որ նա հրաժարվի սեփական ավտոմեքենայից՝  ի օգուտ տրանսպորտի:

Մինչդեռ այսօր այդ հնարավորությունը չի ստեղծվել: Եվ ուրեմն՝ խոսել տրանսպորտի բարեփոխման մասին, պարզապես  խաբեություն է:

Ինչ վերաբերում է «կարմիր գծերի»  խնդրին, ապա այստեղ Մարությանի հիմնավորումներն անհերքելի էին, և Ավինյանի «կռուտիտները»՝ ծիծաղելի:

Այսօր ցանկացած քաղաքացի կարող է փաստել, որ այն խնդիրը, որը դրվել էր Ավինյանի կողմից «կարմիր գծերի»  թանկացման հարցով, տապալվել է:

Պարզապես Ավինյանն այդ գումարները հավաքել է, որպեսզի Մարությանի բնորոշմամբ՝ կարողանա 20 հազար դոլարանոց տոմսով մեկնել ԱՄՆ, կամ 85 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունենալ:

Վերջում Մարությանը նույնպես արդարացիորեն նշեց, որ այս պայմաններում քաղաքացին իրավունք ունի բոյկոտելու իշխանությունների այս որոշումը, տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ, որի հեղինակներն են, ոչ միայն ՔՊ-ն և Ավինյանը, այլ նաև՝ Արամ Զավենիչի   «Հանրապետություն»  կուսակցությունը և «Հանրային ձայնի»  երկու երիտասարդ ավագանիները:

Եվ երևանցիները պիտի  իմանա և հիշեն, թե ովքեր են թանկացրել տրանսպորտի գները, դրանք դարձնելով «եվրոպական գին», երբ մարդկանց թոշակներն ու աշխատավարձները մնացել են «հայկական» չափի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan