Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին. «Ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի»
Դիտել նաև
Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից
Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել
2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան
«Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր». Ռոբերտ Քոչարյան
Լևոն Քոչարյանի օգնականի արձագանքը Վահագն Ալեքսանյանին
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։ Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։
Ասում են՝ հիմա էլ Քոչարյանի ատամի տակ է մնացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ում, ըստ ՔՊ-ականների, ինչ-որ հարցով դիմել էր պատգամավորը, սակայն կոշտ մերժում էր ստացել»: