Մենք ու մեր խնդիրները Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ «ՆԱՏՕ ի գագաթնաժողովը» Երևանում․ նպատակադրումներ, հետևանքներ (տեսանյութ)
6
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Հայաստանը երևանյան գագաթնաժողովից ոչինչ չի ստանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Փաշինյանի ռեժիմի կողմից հետապնդվող «Սրբազան շարժման» աջակիցների բողոքի ակցիան Պատերազմ Արցախում
ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ներքին Չարբախում դաշտից գողացել են 224 ոչխար Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ Փաշինյանի ու ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանից «փորձագետներ» են մասնակցում «Երևանյան երկխոսությանը» Վթարի պատճառ դարձած 19-ամյա երիտասարդի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Խորեն Լևոնյանը փակագծեր է բացել, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից Արայիկի քինախնդիր վախերը Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար «ՆԱՏՕ ի գագաթնաժողովը» Երևանում․ նպատակադրումներ, հետևանքներ (տեսանյութ) Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը

Habertürk. Փաշինյանը ճնշման տակ է համաձայնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Երևանի վարչակազմը պատերազմի ժամանակ խոստացել է բացել միջանցք

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մոտալուտ «կարգավորման» մասին հայտարարությունները Թուրքիայում ընդունվել են ժպիտով, գրում է Habertürk-ը։ Սակայն հոդվածի հեղինակի վկայակոչած փաստերը վկայում են այն մասին, որ մերձեցման գործընթացը սկսվել է։ Ինչու՞ Հայաստանի վարչապետին ստիպեցին փոխել դիրքորոշումը, և ովքե՞ր են ճնշում նրան, այս մասին գրում է թուրքական Habertürk-ը:

«Մեր հանրապետության ​​պատմության ընթացքում մենք առողջ հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի և հայերի հետ։ Այնուամենայնիվ, եկել է առողջ հարաբերություններ կառուցելու ժամանակը, և շուտով նոր քայլեր կսկսվեն։ Անկարայում այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Անկարայում այս դերին հավակնում են յոթ կարևոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիս հարաբերությունները առողջ դարձնելու համար կմշակվի եռաստիճան ճանապարհային քարտեզ։

Երևանյան պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների զարգացմանը։ 2022 թվականի հունվարի 15-ից կձևավորվի աշխատանքային խումբ և քարտուղարություն, որոնք անմիջականորեն կաշխատեն Փաշինյանի հետ այս հարցով։ Երեւանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ներկայացուցիչ ընտրել եւ աշխատանքային խումբ ստեղծել, եւ դիվանագիտական ​​հարաբերություններ կառուցել պատմական հարթությունից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։ Հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո:

Հունվարի 20-ից Երեւանը ցանկանում է առաջ շարժվել ու ըստ իմ դիտարկումների, Անկարան նույնպես պատրաստակամորեն հակված է դրան։ Հիմա, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները։ Բանակցային սեղանի շուրջ կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, որը խոստացել էր Երևանի վարչակազմը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Անկարան ցանկանում է բացել այս միջանցքը մոտ մայիս-հունիս ամիսներին։ Իսկ երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են... Այս հարցում իրադարձությունների զարգացումն ակնկալվում է հուլիսից։

Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությամբ Փաշինյանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ճնշման ներքո և Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավելին, մինչ Բաքվում ցուցադրվում էր Ղարաբաղում իր պարտված բանակի զինանոցը, Փաշինյանը, ստանալով Արևմուտքի աջակցությունը, հաղթեց երկրորդ ընտրություններում։

Հիմա Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, բայց չի ցանկանում աշխարհից փակ ապրել՝ ցանկացած պահի վտանգի ենթարկվելով իր երկրում «ուլտրաազգայնական ռուսամետ խմբավորումների հեղաշրջմանը»։ Ընտրվելուց հետո Փաշինյանը չորս անգամ հայտարարել է, որ ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Հենց հիմա Փաշինյանի համար բարդ փորձություն է սկսվում:

Տարածաշրջանային որոնում ելք գտնելու համար

Օրեր առաջ «3+3» ձևաչափով բանակցություններ են վարվել հինգ երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ՝ կարգավորում գտնելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները զարգացնելու նպատակով։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների այս առաջին փուլին մասնակցել են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը և Իրանը։

Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հակամարտությունն ավարտվել է», սակայն իրավիճակն այս պահին այնքան էլ կայուն չի թվում։ Սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Ստորագրված եռակողմ հայտարարությունը դեռ չի իրականացվում։ Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակին։ Վրաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել, քանի դեռ չեն կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները։

«3+3» ձևաչափը, եթե հաջողվի լոկալ հակամարտությունների լուծման գործում, կարևոր դեր կխաղա միջազգային մակարդակով տարածաշրջանի քաղաքականության որոշման առումով։ Այս հարթությունում էլ պետք է գնահատել Երեւանի հետ հարաբերությունները։

Այսպիսով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորումից, ջանքերից, այլև միևնույն ժամանակ տարածաշրջանային դինամիկայից»։

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>