Դոնալդ Թրամփը հանդես է եկել խոստացված հայտարարությամբ Իրանի հրթիռակոծման հետ կապված. Տեսանյութ
Դիտել նաև
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին
Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան
Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Այդ մասին Սպիտակ Տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ամերիկայի ժողովուրդը պետք է երջանիկ լինի։ Իրանի ռեժիմի հրթիռակոծության հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժվել, նրանք բոլորն ապահով են, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում», - ասել է նա։
Նկատենք, որ Թրամփն իր ելույթը սկսել է հետևյալ հայտարարությամբ. «Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք չի լինի միջուկային գերտերություն»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել հայտարարելով, որ
Մանրամասները՝ կից տեսանյութում:

