Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն
27
Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին Պատերազմ Արցախում
Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Բայց Փաշինյանը ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա` կրակե՞լ են, թե՞ ոչ. Մովսես Հակոբյան Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ

Բանակցությունների խաթարումը՝ որպես պատերազմի հիմնական պատճառ

Դիտելով Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքը՝ շատերն ակնհայտ նմանություններ են նկատում ուկրաինական իշխանությունների և Հայաստանի իշխանությունների պատերազմի օրերին իրականացվող տեղեկատվական քաղաքականության մեջ։ Այսպես, եթե մենք «ազատագրել էինք Գետաշենը» պատերազմի առաջին օրերից հետո, ապա ուկրաինական հասարակության մի մասը դեռ համոզված է, որ ռուսական զորքերը հետ են շպրտվել ելման դիրքեր, իսկ Ռոստովը մոտ է ընկնելուն։

Այնուամենայնիվ, մեզ ավելի շատ հետաքրքրում է 2020 և 2022 թվականների պատերազմների այլ նմանությունը:

Բանակցությունների նպատակաուղղված խաթարո՞ւմ

  • 2020 թվականի Արցախյան պատերազմին նախորդել են մի շարք իրադարձություններ՝ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 9-ի հայտարարությունն այն մասին, որ «նա չի կարող ներկայացնել Ղարաբաղը բանակցություններում» և Երևանի հետագա քաղաքականությունը՝ ուղղված «բանակցությունների ձևաչափի փոփոխությանը», որը չստացավ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։
  • Այնուհետև հայտարարություն եղավ, որ «Փաշինյանը բանակցությունները սկսում է իր զրոյական կետից», որն, ըստ էության, խաչ քաշեց եռանախագահների նախկին բոլոր աշխատանքների վրա՝ հակամարտության կարգավորման մոտեցումներ և սկզբունքներ մշակելու հարցում։
  • 2018 թվականի սեպտեմբերին, Դուշանբեում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, փաստացի մերժվեց 2016 թվականի պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված ինստիտուցիոնալ որոշումները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննությանը, և ամեն ինչ փոխարինվեց ինչ-որ անհասկանալի «Բաքվի և Երևանի միջև օպերատիվ կապով»:
  • Այնուհետև եղավ 2019-ի օգոստոսը և Փաշիյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», որին նախորդել էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մարտյան հայտարարությունները, թե Երևանը հավատարիմ է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևին։
  • 2020 թվականի փետրվարին Փաշինյանը վերջնականապես հրաժարվեց բանակցություններից «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա և փաստացի ընդհանրապես նախկինում մշակված հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակներում բանակցություններից և առաջարկեց դրանք փոխարինել այսպես կոչված «Մյունխենյան սկզբունքներով», որոնք ոչ այլ ինչ էին, քան նրա անհաջող ելույթի «կոնսպեկտը» Մյունխենի անվտանգության համաժողովում Ալիեւի հետ բանավեճից:

Եվ սա դեռ այն քայլերի ամբողջ ցանկը չէ, որոնք ցույց են տալիս հայկական կողմի բացահայտ բանակցային սաբոտաժը՝ ուղղված նախորդ ողջ բանակցային գործընթացը տապալելուն։

«Нравится не нравится – терпи моя красавица»

Շատերը հիշում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս հնչեղ արտահայտությունը, բայց շատերը չեն էլ ուսումնասիրել դրա ենթատեքստը, իսկ ենթատեքստը իրականում կապված է այն բանի հետ, որ պաշտոնական Կիևը հրաժարվում էր կատարել իր իսկ կողմից ստորագրած «Մինսկյան փաստաթուղթը», որն ի դեպ, հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

Ուկրաինական կողմը հրաժարվել էր իրականացնել դրանք՝ հայտարարելով, որ դրանք «մահապատիժ են», «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը»:

Ուկրաինական կողմը ոչ միայն հրաժարվեց բանակցային սեղանի շուրջ նստել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ, այլև ամեն կերպ փորձում էր փոխել «Նորմանդական ձևաչափը» և դրան «միացնել» ԱՄՆ-ին կամ ստեղծել նոր «Մոսկվա-Կիև-Վաշինգտոն» ձևաչափ։

Իսկ հիմա, 2022 թվականի փետրվարի 24-ից, մենք տեսնում ենք սեփական պարտավորությունները կատարելուց հրաժարվելու, բանակցությունները սաբոտաժի ենթարկելու փորձերի արդյունքը՝ Ուկրաինան ոչնչացվում է ուղիղ եթերում:


Բենդերը սխալվեց

Երկու երկրներում էլ ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստ քաղաքական գործիչները պատերազմի ու ողբերգության պատճառ են դառնում։ Նրանք դառնում են պարտության խորհրդանիշներ։ Ի դեպ, նշենք նաև, որ ուկրաինական երկրի ղեկավարությունը դեռ սպասում է Արևմուտքի օգնությանը, սակայն թե՛ 2020 թվականին Արցախում, թե՛ 2022 թվականին Ուկրաինայում ակնհայտ է, որ Օստապ Բենդերը սխալվել է, և «Օտար երկրները չեն օգնում մեզ / նրանց»:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>