Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար

Ըստ ամերիկյան  The New York Times-ի`օրեր առաջ  ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց պայմաններ էր ներկայացրել Իրանին`պատերազմի դադարեցման համար:

Համաձայն ծրագրի հրապարակված մանրամասների՝ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը.

-ապամոնտաժի Նաթանզի, Սպահանի և Ֆորդի միջուկային օբյեկտները.

-դադարեցնի ուրանի հարստացումը և կուտակված նյութը փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը.

-դադարեցնի իր բալիստիկ հրթիռների ծրագիրը.

-դադարեցնի տարածաշրջանային իր դաշնակից  ուժերին աջակցելը.

-լիովին բացի Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։

Դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում է միջուկային պատժամիջոցների լիակատար վերացում, Բուշերում քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը օգնություն և ՄԱԿ-ի ավտոմատ պատժամիջոցների մեխանիզմի վերացում։

Մերձավոր Արևելքի հակամարտության չորրորդ շաբաթվա ընթացքում Թրամփը պնդում էր, որ Միացյալ Նահանգները «շատ ամուր» բանակցություններ է վարել Իրանի հետ, որոնց ընթացքում երկու կողմերը «համաձայնության են եկել» բազմաթիվ կետերի շուրջ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանը,իբր,համաձայնել է ընդմիշտ հրաժարվել միջուկային զենքից։ Թեհրանը, սակայն, հերքել է ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունները։

Իսկ ամերիկյան Axios-ը հայտնել էր, որ երկու կողմերի միջև հաղորդագրությունները փոխանցվել են միջնորդների՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի միջոցով։

Փորձագետների կարծիքով, Իրանըփաստացի միջնորդների միջոցով  համաձայնել է բանակցել ամերիկյան կողմի հետ, սակայն մերժել է Թրամփի առաջարկները և ներկայացրել է կրակի դադարեցման իր պայմանները:

Մասնավորապես,իրանական  PressTV  հեռուստաալիքը,հղում անելով  իրանական պաշտոնյաների շրջանում իր հավաստի աղբյուրին, նշել է իրանական պայմանների հետևյալ 5 կետերը, այն է,

-Թշնամու կողմից «ագրեսիայի և սպանության» լիակատար դադարեցում։

-Իրանում պատերազմի վերսկսումը կանխելու համար հատուկ մեխանիզմների ստեղծում։

-Պատերազմական վնասների փոխհատուցման, ինչպես նաև փոխհատուցումների երաշխավորված և հստակ սահմանված վճարում։

-Պատերազմի ավարտ բոլոր ճակատներում և տարածաշրջանում դրան մասնակցած բոլոր դիմադրության խմբերի համար։

-Իրանի Հորմուզի նեղուցի նկատմամբ իշխանություն իրականացնելու ինքնիշխան իրավունքի միջազգային ճանաչում և երաշխիքներ։

Ըստ PressTV-ի աղբյուրների, Իրանը տեղեկացրել է բոլոր  միջնորդներին, որ հրադադարը կախված է իր բոլոր պայմանների ընդունումից։ «Մինչ այդ բանակցություններ չեն վարվի», - ընդգծել է իրանցի պաշտոնյան՝ հաստատելով, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն մինչև նշված պայմանների կատարումը։

Ավելին, հեռուստաալիքի աղբյուրը շեշտել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «թելադրել պատերազմի ավարտի ժամանակը»։

Միջազգային դիտորդների կարծիքով, իր այս առաջարկներով, Իրանը Թրամպին փաստացի փորձում էծուղակի մեջ գցել, որպեսզի վերջինիս և Իսրայելի միջև առաջանա հակասություն:

Ըստ իսրայելական աղբյուրների՝նման ճեղքվածք արդեն ի հայտ է եկել:

Մասնավորապես, ըստ ամերիկյան Axios-ի հավաստի աղբյուրների, Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ  Նեթանյահուի առաջարկը՝ համատեղ կոչ անել Իրանի ժողովրդին՝դուրս գալ փողոցներ և տապալել ռեժիմը։

Ըստ այդ աղբյուրի՝Թրամփը վերջնականապես է հասկացել, որ իրեն խաբել են և Իրանում չկա որևէ լուրջ ընդդիմություն, որըկաջակցեր Իսրայելինև ԱՄՆ-ին:

Ավելին, Թրամփը կարող է պատերազմը դադարեցնել արդեն այս շաբաթավերջին, կամ հաջորդ շաբաթվա կեսերին, նշում է Axios-ը:

Սակայն,հաշվի առնելով Թրամփի անկախատեսելի բնավորությունը, շատերը համոզված են, որ նրա որոշումների վերաբերյալ ցանկացած  տարբերակ պիտի ինչ-որ հավանականությամբ ընդունել, քանի որ նա պահի տակ կարող է մի նոր որոշում կայացնել՝ առանց իր շրջապատի հետ խորհրդակցելու:

Ամերիկյան աղբյուրները  պնդում են, որ իր կառավարման շրջանում առաջին անգամ  Թրամփը հայտնվել է ծուղակում և չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, որն սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում, այլև Կոնգրեսի գալիք ընտրություններում՝ հանրապետականներին: Վերջիններիս պարտության արդյունքում կարող է ջրի երես դուրս գալ Թրամփի համար անչափ վտանգավոր իմպիչմենտի հեռանկարը:

Այդպես է ստացվում, երբ պետական, քաղաքական գործիչը սկզբից քայլ է անում և հետո է մտածում՝ ճի՞շտ էր այդ քայլը, թե՞ ոչ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>