Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը

Ըստ գերմանական այս պարբերականի վերլուծաբաններ Կլաուս Հեքինգի և  Օլիվեր Իմհոֆի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ՀՕՊ հրթիռների պաշարները սպառվում են:

Վերլուծաբաններին հայտնի է դարձել, որ այդ երկրների ռազմական կենտրոնները չգիտեն, թե ինչպես լուծեն այս խնդիրը:

Իրանական հրթիռ է իջնում իսրայելական  ​​Դիմոն  քաղաքի վրայով՝ Նեգև անապատի ծայրամասում, Իսրայելի հարավում։ Մեկ զենիթային հրթիռ վերջին պահին կտրուկ շրջադարձ է կատարում՝ թիրախը խլելու համար, սակայն ապարդյուն։

Իսրայելական փորձագետները նշում են, որ իրենց երկրի ՀՕՊ համակարգն արդեն սպառել է իրեն և այլև չի կարողանում որսալ ցածր թռչող իրանական անօդաչու սարքերը:

Ավելին, վերջիններս շատ էժան են և մասայական արտադրության են դրված Իրանում, որի իրական քանակը ոչ ոք չգիտի:

Իսրայելցի փորձագետները նշում են, թե իսրայելական «David’s Sling» և «Iron Dome» («Երկաթե գմբեթը»),   նախատեսված չեն նման նպատակների համար: Նման դեպքերում սովորաբար օգտագործվում է թանկարժեք  իսրայելական «Arrow» համակարգը, բայց, ըստ երևույթին, դրա համար բավարար ռազմամթերք չկա:

Ավելին, նույնիսկ այդ դեպքում, գին/որակ հարաբերակցության մեջ իրանական անօդաչու սարքերի դեմ անչափ դժվար կլինի պայքարել, քանի որ իրանական սարքերը շատ էժան են, իսկ իսրայելական համակարգերը՝ թանկ:

«Այս պահին Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում պահեստները գործնականում դատարկ են», - վերջերս ամերիկյան CNBC  հեռուստաալիքին ասել է Rheinmetall-ի գործադիր տնօրեն Պապերգերը։ «Եթե իրավիճակը չփոխվի մեկ ամսվա ընթացքում, մենք գրեթե ոչ մի հրթիռ չենք ունենա», - նշել է նա:

Ըստ գերմանացի այս փորձագետների՝ Իսրայելը և նրա դաշնակիցները զինամթերքի պակաս են զգում։ Իսրայելցիները չեն բացահայտում պաշարների տվյալները, սակայն հարվածների հաճախականության աճը ցույց է տալիս, որ իրավիճակն իսկապես լարված  է։

Ավելին, ըստ վերլուծաբանների, իսրայելական ռազմական աղբյուրները նույն փաստն են արձանագրում, նշելով, որ եթե կարճ ժամանակահատվածում իրավիճակը կտրուկ չփոխվի, ապա Իսրայելին մռայլ ապագա կարող է սպասվել:

Սթիմսոն կենտրոնի պաշտպանության փորձագետ Քելլի Գրիկոյի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներում իրավիճակն իսրայելականից չի տարբերվում. «Նրանք, օգտագործել են իրենց հրթիռային պաշտպանության զինամթերքի  ավելի քան 85%-ը»,- նշում է փորձագետը։

Իրանին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով, արաբական երկրները հատկապես ծանր հարվածներ են ստացել։ Թեհրանը կարող է հարվածել նրանց կարճ հեռահարության հրթիռներով, որոնք ավելի հեշտ է արտադրել և ավելի դժվար է որսալ, քան՝ միջին հեռահարության հրթիռները։ Գրիկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը մեկ այլ խնդիր են ներկայացնում, քանի որ Պարսից ծոցի երկրները, կարծես, դեռևս ապավինում են կործանիչներին դրանք որսալու համար։ Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է հանգեցնել «օդ-օդ» դասի հրթիռների պակասի, որոնք սովորաբար նախատեսված են ավելի մեծ թիրախների համար, ինչպիսիք են թշնամու ինքնաթիռները կամ թևավոր հրթիռները։

Օրինակ, նշում է Գրիկոն, «Սկզբում իրանական հրթիռների 5%-ից պակասն էր հասնում իրենց թիրախներին. այժմ այս ցուցանիշը 25% է, և աճի միտումը շարունակվում է»։

Ավելին, պատերազմի սկզբնական օրերին իրանցիները զգալիորեն ավելի շատ հրթիռներ էին արձակում, քան հիմա։ Այն ժամանակ օրական արձակվում էր ավելի քան 100 բալիստիկ հրթիռ, բայց հետագայում թիվը կայունացավ մոտ 20-ի վրա։ Բացի այդ, օրական օգտագործվում էր  մոտ 100 անօդաչու թռչող սարք։ Պարզվում է, որ չնայած արձակվող ավելի քիչ հրթիռներին, դրանցից ավելի շատերն են հարվածում իրենց թիրախներին, նշում են վերլուծաբանները։

Իրանի զինանոցը մնում է հակամարտության հիմնական անհայտ գործոնը։ Ըստ գնահատականների, երկիրը տիրապետում է մինչև 2500 միջին հեռահարության հրթիռների և ավելի մեծ թվով կարճ հեռահարության հրթիռների։ ԱԹՍ-ների քանակը դժվար է գնահատել դրանց զանգվածային արտադրության հնարավորությունների պատճառով։ «Այնուամենայնիվ, կրակի կայուն ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Իրանը կկարողանա պահպանել այս տեմպը ևս մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ», - բացատրում է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի վերլուծական կենտրոնի հրթիռային տեխնոլոգիաների փորձագետ ՝Էտիեն Մարկուզը։

Ըստ նրա, եթե ​​Իսրայելը կամ Պարսից ծոցի երկրները վաղաժամ սպառեն հակահրթիռային համակարգերը, դա կարող է հանգեցնել շատ ավելի մեծ ռազմական և քաղաքացիական զոհերի, քան ներկայումս տեղի են ունենում։

Վերջում գերմանացի վերլուծաբանները եզրակացնում են, որ այս պահին, ժամանակն աշխատում է Իրանի օգտին և ԱՄՆ-ն և Իսրայելը պիտի փորձեն, կա՛մ շատ արագ կանգնեցնել այս պատերազմը, կա՛մ հույս ունենան, որ Իրանում կսկսվի հեղափոխություն իշխանության դեմ:

Սակայն բոլոր գործոններն հուշում են, որ Իրանում հեղափոխություն չի լինի և ուրեմն ժամ առաջ ԱՄՆ-ն պիտի ձև գտնի կանգնեցնելու այս պատերազմը, որպեսզի խայտառակ պարտություն չկրի:

Դժվար է չհամաձայնել գերմանացի  վերլուծաբանների գնահատականներիր հետ, մանավանդ, որ ակնհայտ է, որ պատերեզմների ընթացքում  թիրախավորված երկրում իշխանափոխություն չի լինում, եթե չկա ցամաքային ներխուժում:

Իսկ այս պահին, գրեթե բոլոր փորձագետներն են արձանագրում. Իրանում հող չկա ցամաքային գործողության համար, իսկ դա նշանակում է, որ Թրամփը օր առաջ պիտի փորձի կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի իր երկրի համար վիետնամական, կամ աֆղանական սինդրոմները չկրկնվեն:

Սա է իրանակությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>