Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը

Ռազմաքաղաքական կաբինետի նիստում Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Իսրայելի քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել է, որ բանակը ճգնաժամի առջև է կանգնած, քանի որ չունի բավարար մարդկային ռեսուրսներ՝ կառավարության կողմից իրեն հանձնարարվող աճող թվով առաջադրանքները կատարելու համար։

«Իսրայելի պաշտպանության բանակը փլուզվում է։ Ես ձեր առջև տասը կարմիր դրոշ եմ բարձրացնում։ Իսրայելի պաշտպանության բանակին այժմ անհրաժեշտ է զորակոչի մասին օրենք, պահեստազորի մասին օրենք և պարտադիր զորակոչը երկարաձգող օրենք։ Շուտով Իսրայելի պաշտպանության բանակը կկորցնի իր բնականոն պարտականությունները կատարելու ունակությունը, և պահեստազորի համակարգը կփլուզվի», - հայտարարել է  Զամիրը։

Ըստ իսրայելական ռազմական փորձագետների, Զամիրը խնդիրները  չի ուռճացրել, քանի որ այն վտանգները որ կան այդ երկրի առջև, տասնապատիկ մեծացել են, կապված այս պատերազմի հետ:

Ըստ կառավարական   աղբյուրների, բանակի գլխավոր շտաբի պետը Նեթանյահուից պահանջել է զորակոչ անցկացնել՝ հավաքագրելով լրացուցիչ, ավելի քան 450 հազար մարդ:

Սակայն կառավարությունում կասկած են հայտնում, որ նման քանակի մարդ հնարավոր կլինի մոբիլիզացնել շատ կարճ ժամանակահատվածում:

Իսկ կառավարության աղբյուրները չեն թաքցնում, որ բանակի վերնախավն արդեն բացեիբաց է քննադատում այդ երկրի հատուկ ծառայության ղեկավարներին (Մոսադին), որ վերջիններս սխալ կանխատեսումներով են հանդես եկել  Իրանի հնարավոր ներքին զարգացումների վերաբերյալ:

Իշխանության հավաստի աղբյուրները հայտնում են, որ  ռազմական պաշտոնյաների մեծ մասը  քննադատաբար է մոտենում հետախուզական գործակալության աշխատանքին, կարծելով, որ այն թերագնահատել է իրանական ռեժիմի դիմադրողականությունը: Նրանք կարծում են, որ Մոսսադը սպասում էր իշխանության ավելի արագ փլուզման Թեհրանում:

Ավելին, իսրայելական զինվորականների քննադատությանը միացել են նաև Մոսսադի նախկին ղեկավարը և նրա թիմակիցները, որոնք նշել են, թե  դեմ են եղել Իրանի դեմ պատերազմին, քանի որ գետնի վրա  գիտեին, որ Իրանում գոյություն չունի կրտիկական չափի հասնող ընդդիմադիր զանգված, որոնք ցանկանում են աջակցել Իսրայելին և ԱՄՆ-ին՝ իրենց երկրի դեմ գործողություններ սկսելու հարցում:

Ըստ Մոսսադի նախկին վերնախավի, որոնք ղեկավարում էին այդ կառույցը մինչև 2021 թվականը, Իրանում նույնիսկ քաղաքական համակարգի լեգիտիմության պակաս չկա, որը թույլ կտար այդ երկրում այնպիսի փոփոխությունների հասնել, որը հավասարազոր կլինեին 1979 թվականի հեղափոխությանը:

Ռազմական փորձագետների կարծիքով, վարչապետ Նեթանյահուի այդ քայլերը փաստացի լրջագույն վտանգի առջև են կանգնեցրել Իսրայելը, և եթե չլինի ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մեծ աջակցությունը, ապա երկիրը կարող է կանգնել գոյաբանական խնդրի առաջ:

Հիշեցնենք նաև, որ Նեթանյահուի դեմ այս պահին կա երեք քրեական գործեր, որոնք սառեցված են՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը:

Ավելին, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խնդրել էր Իսրայելի նախագահից՝ Հերցեգից, չեղարկել Նեթանյահուի հանդեպ այդ գործերը, քանի որ դա կարող է վատ ազդել այդ երկրի ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն վերջինս մերժել է Թրամփի այս առաջարկը, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը չպիտի խառնվի Իսրայելի ներքին գործերի մեջ:

Փորձագետների կարծիքով՝ Նեթանյահուի այս կարգավիճակը լրացուցիչ դեր է խաղացել, որ վերջինս որոշում կայացնի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար:

Փորձագետների կարծիքով, այս քայլով Նաթանյահուն հույս է ունեցել ԱՄՆ-ի հետ միասին տապալել Իրանի ներկայիս «այաթոլլաների ռեժիմը», իսկ դրա դիմաց իսրայելական հանրությունը ավելի ներողամիտ կգտնվեր Նեթանյահուի քրեական գործերի նկատմամբ:

Այս ամենը մեզ կրկին հիշեցնում է, թե ինչքան նման են Իսրայելի, Հայաստանի, Ուկրաինայի իրավիճակները, երբ այդ երկրի ղեկավարները, իրենց անձնական խնդիրների պատճառով,  իրենց երկրները գցում են կրակի մեջ:

Իսկ ինչու է ՞ այդպես ստացվում, դա արդեն այլ խոսակցության հարց է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>