Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները

Ինչպես հայտնի է, այսօր, փետրվարի 28-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող տարբեր թիրախների, ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ աջակցությամբ։ Հարվածները տեղի են ունեցել իրանա-ամերիկյան բանակցությունների ընթացքում։

Իսրայելական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքներին.  Թեհրանին, Սպահանին,  Ղոմին:

Հարձակման սկսվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ հրապարակեց, որում հայտարարեց, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ:

Այսօր, շաբաթ օրը, առավոտյան մի շարք պայթյուններ ցնցեցին Իրանի մայրաքաղաքը։ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդեց երեք պայթյունի մասին։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ մի քանի հրթիռներ հարվածել են Թեհրանի կենտրոնական Համալսարանական փողոցին և Ջոմհուրի (Հանրապետություն) թաղամասին։ Մոտ կես ժամ անց ստացվեցին Թեհրանի հյուսիսային և արևելյան շրջաններում պայթյունների մասին լրացուցիչ հաղորդագրություններ։ Ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի՝ հրթիռներից մեկը ընկել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի մոտ։ Ավելի ուշ Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդեց մայրաքաղաքում լրացուցիչ պայթյունների, ինչպես նաևч տարածքում խիտ ծխի մասին։

Իրանից ստացված նախնական հաղորդագրությունների հետ գրեթե միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն տարածեց, որով հաստատեց, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) «կանխարգելիչ հարված» են հասցնում Իրանին։

Այսօր, կեսօրին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերը հրթիռային հարձակումներ են իրականացրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների՝ Կատարի Ալ Ուդեյդի, Քուվեյթի Ալ Սալեմի, ԱՄԷ-ի Ալ Զաֆրայի և Բահրեյնի ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի վրա։

Այս իրադարձությունների միջազգային արձագանքի մասին այս պահի դրությամբ

Ռուսաստանի արձագանքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի վերաբերյալ։ Մոսկվան Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները բնութագրել է որպես «նախապես պլանավորված և չհրահրված ագրեսիա, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և Մերձավոր Արևելքը դնում է լիամասշտաբ աղետի եզրին»։

Մեդվեդևի արձագանքը

«Խաղաղարարը (նկատի ունենալով Դոնալդ Թրամփին) կրկին ցույց տվեց իր դեմքը»։

«Իրանի հետ բոլոր բանակցությունները քողարկում էին։ Ոչ ոք դրանում կասկած չէր ունենում։ Իրականում ոչ ոք չէր ուզում որևէ բանի շուրջ բանակցել։ Հարցն այն է, թե ով ունի համբերություն՝ սպասելու իր թշնամու անփառունակ վախճանին»։

Ըստ Մեդվեդևի՝ «Միացյալ Նահանգները ընդամենը 249 տարեկան է», մինչդեռ «Պարսից կայսրությունը հիմնադրվել է ավելի քան 2500 տարի առաջ»։

Չինաստանի արձագանքը

Չինաստանը խիստ մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածներով, և Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը։

Իսպանիայի արձագանքը

Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը դատապարտեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները: Վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ Վաշինգտոնի և Թել Ավիվի միակողմանի գործողությունների դեմ:

«Իրանի վրա հարձակումը սրացում է ներկայացնում և նպաստում է ավելի անկայուն և թշնամական միջազգային կարգի հաստատմանը»,- հայտարարեց նա:

Ֆրանսիայի արձագանքը

Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին փետրվարի 28-ին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Վերջինս ձեռնպահ է մնացել, գնահատական տալուց, նշելով միայն, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ կունենա խաղաղության և անվտանգության համար։

Թուրքիայի արձագանքը

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա սպառնում է տարածաշրջանի ապագային և համաշխարհային կայունությանը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Արաբական ծոցի երկրների արձագանքները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի կողմից ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի ինքնիշխանության բացահայտ խախտումը և իր լիակատար համերաշխությունը հայտնում այդ պետությունների հետ։

Նույնանման հայտարարություններով են հանդես եկել Ծոցի մյուս արաբական երկրները՝ Բահրեյնը, Քաթարը, ԱՄԷ-ն:

Հետաքրքիր է, որ միակը Ծոցի երկրներից, որը չդատապարտեց Իրանին, Օմանն էր, որտեղ չկան ամերիկյան ռազմակայաններ:

Ավելին, այդ երկրի ԱԳ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա խաթարեց  միջուկային հարցի շուրջ Իսլամական Հանրապետության հետ ակտիվ բանակցային գործընթացը։

Հետաքրքիր է, որ Իրանին սահմանակից երեք կովկասյան երկրները հայտարարություններով հանդես չեկան այս իրադարձությունների կապակցությամբ, ինչը ցույց է տալիս, որ այս երկրները դեռ կայացման փուլում են,և բացի սեփական քաղաքացիներին հորդորելուց հրաժարվել մեկնել Իրան, կամ Իսրայել, այլ գնահատականներ չգտան՝ արտահայտվելու համար:

Հենց նման իրադարձությունների ժամանակ են պարզ դառնում այս կամ այն երկրի դիմագիծն ու իրական մտադրությունները:

Մեր պարագայում, նաև այդ ամենի բացակայությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>