Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել. Արշավիր Ղարամյանը՝ Արմեն Սարգսյանին
13
Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. Դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը «Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև Ազգային ժողովի հերթական նիստերն են. օրակարգում 33 հարց է, այդ թվում Դատական օրենսգրքի փոփոխությունները. Ուղիղ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊ Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Փաշինյանն ուղղում է փոխկապը և իր «շպարգալկան» ՌԴ նախագահի հետ հանդիպման համար. Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման չհրապարակված կադրեր. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Անուղեղ նորահայտ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ պատերազմում կրած պարտության համար մեղավոր են նախկինները, որոնք թալանել են բանակը Փրկարարները հայտնաբերել են Թասիկ գյուղի կորած բնակչի դին ՀՀ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. Դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան Fly Armenia Airways–ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է Արաբկիրում մի ամբողջ այգի է ոչնչացվում. բնակիչների տեղեկություններով՝ տարածքի սեփականատերն ու կառուցապատողը Իրանի քաղաքացի է, ազգությամբ ադրբեջանցի. Տեսանյութ Սամվել Բաբայանի ստի հետքերով. Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, հրահանգել է արգելել փորձառու զինվորականների մուտքը հրամանատարական կետ Ինչու է Ալիևը, խոսքը փոխելով, ՀՀ-ում նախընտրական շրջանում «պադդերժկավատ» անում «նախկինների» դեմ պայքարող Հայաստանի իշխանություններին «Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են՝ ոչ ավել, ոչ պակաս». Արման Աբովյանը հայերի ցեղասպանության մասին. Տեսանյութ Խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում ի հեճուկս Ալիևի. Լենա Նազարյան. Տեսանյութ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ ՀՀ իշխանությունները Կանադային չեն տվել «Բայրաքթար»-ներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի «Իրավունքի ուժով» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ Արցախի ԱԳՆ ղեկավար. Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի Պատերազմին կամավոր մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Փաշինյանն արդեն հաթաթա ա տալիս. մանրամասներ՝ անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից. Տեսանյութ Իշխանությունը թքած ունի գերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան Առողջապահության նախարարությունը հրապարակել է կամավոր պատվաստված քաղաքացիների անունները Կայացել է Անվտանգության խորհրդի նիստ Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Երկիրը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի, ո՞վ փող կդնի. Արա Գալոյան. Տեսանյութ Կգա ժամանակը, որ մենք կվերադառնանք Երևան. Իլհամ Ալիև Ասում են՝ պատերազմը, սահմանային դիրքերը հանձնելը, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, բա ի՞նչը քաղաքականացնենք, ձեր տգիտությունը. Էլինար Վարդանյան Մենք ակնկալում ենք աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից․ Ալիևը ուղիղ խոսքով դիմեց Հայաստանի սորոսակններին և մյուս գրանտակերներին Մենք պետք է ապագայում կորոնավիրուսի արձանը դնենք, որը հետ գցեց հանրաքվեով երկիրը տապալելը․ Իսագուլյան. Տեսանյութ Իրականում պատկերը սենց պետք ա լիներ… Բաքվի բռնապետի այսօրվա ելույթը անհասկանալիորեն խեղաթյուրված, կամ կոնտեկստից կտրված թարգմանաբար ներկայացվել է մեր հանրությանը. թարգմանություն Դուք ձեզ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ եք․ լրագրողը՝ «Իմ քայլի» նոր պատգամավորին. Տեսանյութ ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Պատժի անխուսափելիությունը․ Գեղամ Նազարյանի հոդվածը Սահմանադրական դատարանի վճիռը՝ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման վերաբերյալ դիմումի մասին Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով քովիդ թեստ է հանձնել, դատական նիստը հետաձգվեց Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը Կառուցելով հարաբերություններ․ Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոս Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա Խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին). ՀՀ բանակ, շարժվի՛ր

2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրված կապիտուլյացիայից հետո կար զարգացումների մի քանի սցենար։
 
1․ Նիկոլ Փաշինյանի ինքնասպանություն։
Դա տեղի չունեցավ, քանզի Նիկոլի համար Արցախի պետականության ոչնչացումը, տարածքների կորուստը, մարդկային զոհերը ողբերգություն չէին։ Ջոն Բոլթոնի առաջարկած «Փող՝ հողի դիմաց» մոդելով բանակցող մարդու համար նոյեմբերի 9–ին արձանագրվածը հնարավորություն է, ոչ թե կատաստրոֆա։
2․ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
Դա տեղի չունեցավ 1–ին կետում նշված պատճառներով։ Նաև՝ վախի։
 
3․ Նիկոլ Փաշինյանի հեռացում խորհրդարանի միջոցով։
«Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ ուսապարկային է ու մեր պետության տակ դրած ական։
Խորհրդարանական ընդդիմությունն էլ ցույց տվեց, որ նախկին իշխանությունների օրոք ստացած դերակատարումն ապահովում է նաև ներկա իշխանությունների համար։
Խորհրդարանական աշխատանքներից չի զգացվում, որ կապիտուլյացիա ենք արձանագրել, 5.000–ի հասնող մարդ ենք կորցրել ռազմի դաշտում, Ղազանչեցոցում մուղամ է հնչում, Դադիվանքում այլևս չենք կարող սելֆի անել, Հադրութն անցել է թուրքերին․․․
Խորհրդարանական ընդդիմության սիլի–բիլին վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ պարզապես զզվելի է։ Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորները ԱԺ համերաշխության ու միասնության վերածված դահլիճից մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում, ամբողջ ուժով գոռում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Դահլիճում նրանք համավոր հարս են դառնում։ Ինչևէ։
 
4․ Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ զանգվածային ճնշումների միջոցով։
Նիկոլ Փաշինյանից դժգոհ և նրա հեռացումը պահանջող զանգվածը հարյուրապատիկ շատ է փողոց դուրս եկողներից։ Հարյուր հազարավոր մարդիկ, սակայն, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով դուրս չեն գալիս պայքարի ու չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը։ Գլխավոր պատճառն, ըստ իս, ոչ թե ընդդիմության կամ Նիկոլի հեռացումը պահանջող շարժման առանձին անդամներով է պայմանավորված, այլ մեր պետության լեգիտիմության կտրուկ անկմամբ։ Մարդիկ իրենց մտքում դուրս են գրել ՀՀ–ին։ 3 տարի առաջ մտածում էին, որ լավ է լինելու, հրաշքի սպասում ունեին, բայց խաբվեցին։ Նիկոլը ստորաբար գողացավ մարդկանց արդարացի դժգոհությունը, դրականի սպասումները և վաճառեց դրանք թուրքերին։
 
Հայրենիքի փրկության շարժմանը քննադատելը մոդայիկ է դարձել։ Ոմանք դա անում են անկեղծորեն օգնելու համար, իսկ մյուսները՝ սեփական նեղ հաշվարկներից ելնելով (թող շարժումը Նիկոլին չկարողանա հեռացնել ու դուրս մնա պայքարից, որ հետո մեզ համար տեղ բացվի ու մենք գանք իշխանության)։
 
Շարժումն, իրոք, արժանի է քննադատության, քանզի դեռ չի լուծել իր գլխավոր խնդիրը՝ Նիկոլին հեռացնելը, բայց պետք է արձանագրել, որ այս ձևաչափն այս պահին դեռ ամենազանգվածայինն է։ Եթե այլ ձևաչափ հնարավոր լիներ ստեղծել այս պահին ու պայքարը տանել նոր ձևաչափով, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ նորը կստեղծվեր։ Հիմա առավելագույնն է, որ հնարավոր էր անել։ Ասեմ ավելին՝ եթե չլիներ այս շարժումը, ապա հայ ժողովուրդը տիեզերական մասշտաբի խայտառակության էր ենթարկվելու, քանզի փողոցում համակարգված ու հետևողական բողոք չէր լինելու և աշխարհը թքելու էր բոլորիս վրա։ Այլ հարց է, որ սա երկար չի կարող ձգվել։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե առաջանա նոր խոսքի և նոր գործի սուր պահանջ, ապա այն անպայման կներկայացվի հանրությանը։ Կարևորը խնդիրը լուծելն է, անձերը երկրորդական են։ Բայց հիմա բոլորիս համար ծանրության կենտրոն պետք է դիտարկվի Բաղրամյան պողոտան, քանզի այնտեղ է ակումուլացվում հայ ժողովրդի դիմադրության ու պայքարի ռեսուրսը։
 
5․ Ռազմական հեղաշրջում։
Մեր տիպի երկրներում և համանման իրավիճակներում, որպես կանոն, տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Այդ մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու և մեղադրելու ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին անգործության (փաստացի՝ հանցակցության) համար։
Երբ մարդիկ դժգոհում են, թե բա ընդդիմությունը կտրուկ գործողությունների չի դիմում, սխալ հասցեատեր են ընտրում։
 
Ընդդիմությունը ռազմականացված կառույց չէ (ի դեպ, վճռական գործողություններ, կամ ավելի կոնկրետ՝ գրոհ ու բախում պահանջողները միշտ դա անում են տանից և իրենց հաշվարկներում այլոց թափված արյունն է)։ Եթե գրոհ եք ուզում, ապա պետք է հավաքվի առնվազն 100.000 մարդ, որպեսզի ոստիկանությունը կոտրվի և գրոհն արդյունավետ լինի։ 100 հազարի դեպքում ինքս պատրաստ եմ գրոհի առաջին շարքերում լինել։ Ի դեպ, այդ դեպքում զոհեր չեն լինի, քանզի ոստիկանությունը հետ կքաշվի ու կանցնի ժողովրդի կողմը։ Մի խոսքով, այս թեմայով առաջարկում եմ վերջ տալ ճամարտակություններին։
Ինքս ունեմ հազար ու մի քննադատական կետ ընդդիմության հասցեին։ Ես գիտեմ, թե ինչ պետք է աներ շարժումը, որ չի արել։ Ես նաև գիտեմ, թե ինչ պետք է չաներ, որ արել է։ Սակայն հիմա այդ հարցերի ժամանակը չէ։
 
Ինձանից շատ երևի քչերը կարող են առարկայորեն նշել, թե որտեղ է սխալվում Հայրենիքի փրկության շարժումը, քանզի ներսից եմ տեսնում խնդիրները։ Բայց քաղաքագիտության տեսությունը և քաղաքականության պրակտիկան հստակ ցուցում ունեն նման դեպքերում՝ ռազմական հեղաշրջում։ Հատկապես, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գործում է Թուրքիայի օգտին։ Թուրքիան էլ իր հերթին բացահայտորեն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու քննադատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը։ Ամեն ինչ շատ բաց է ու ակնհայտ։
 
Մենք գործ ունենք թուրքական շահերը սպասարկող իշխանության հետ, այսինքն՝ օկուպացիոն ռեժիմի հետ։ Հետևաբար՝ այդ իշխանության դեմ պայքարի մեթոդներն էլ պետք է համարժեք լինեն։ Նման համարժեք մեթոդի տիրապետում է և անհրաժեշտ ռեսուրս ունի Օնիկ Գասպարյանի գլխավորած կառույցը։
 
Մեր սահմանադրության 14–րդ հոդվածը չի ապահովվում նիկոլաթուրքական ջանքերով։ Փոխվում են մեր սահմանները, խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը հարցականի տակ է հայտնվել, պետությունը վերացման շեմին է կանգնած։ Սա ուղիղ ցուցում է զինված ուժերին, որ նրանք կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը և մնան ՀՀ–ին տված երդմանը հավատարիմ։ Մնացածը դատարկ խոսակցություններն են։
 
Թուրքերը խնդիր են դրել վերացնել Հայաստանը և դա անում են Նիկոլի ձեռքերով։ Վերջինս էլ իրեն ապահով ու անվտանգ է զգում թուրքական ազդեցության տակ, քանզի Հայաստանի սուբյեկտայնության պահպանության դեպքում ինքը դատվելու է։
 
Հիմա կա՛մ զինված ուժերը կանեն իրենց գործը, կա՛մ Թուրքիան պարզապես կվերացնի հայկական բանակը վերջնականապես։
 
Ամեն ինչ շատ հստակ է՝ եթե զինված ուժերը և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը շարունակեն կիսահղի պահվածքը, ապա Նիկոլը ոչ թե փոխելու է մեր զինված ուժերի հրամկազմը, այլ վերացնելու է բանակը, քանզի հանձնվող երկրին բանակ պետք չէ։ Նիկոլին պետք է լինելու միայն ոստիկանությունը, որպեսզի աթոռը պահի։
Մեր երկրի գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Զինված ուժերը կարող են կանգնեցնել ազատ անկումը և վերջապես հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներիս օրացույցի վրա տեսնել նոյեմբերի 10–ը։ Եթե ոչ, ապա․․․ Ապա ամեն մի քաղաքացի պետք է իր որոշումը կայացնի։
 
Ինքս միշտ առաջնորդվել եմ՝ «Ե՞րբ, եթե ոչ հիմա, ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով։ Բանակը կանի՝ կանի։ Չի անի՝ պատմությունը կծնի վճռական մենակին։ Մենք 21–րդ դար չեն հասել այն բանի համար, որ մի սրիկայի, մի քանի լպրծունների, մի քանի վախկոտի պատճառով կործանվենք։ Առանց պետություն ցեղասպանության ենթարկվել ենք։ Պետությունով ցեղասպանության ենթարկվելը մեր ամոթը կլինի։ Ուշքի՛ եկեք։
 
Հ․Գ․։ Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը լինելու է Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Ալիևն այդ ամենի անոնսն արդեն տվեց։ Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել։ Հետո չասեք, թե զգուշացված չեք եղել։
 
ՀՀ բանակ, շարժվի՛ր։
 
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan