Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը

Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասահմանադրական է, խուսափեց այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հերթական անգամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում դրսևորելով հանցավոր անգործություն։
 
Այսպես՝ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ փորձել է չկատարելով իր սահմանադրական կոնկրետ պարտականությունը, վերացական վերահսկողության շրջանակներում, դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքների դրույթների սահմանադրականության հարցեր, ինչի արդյունքում էլ՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի մարտի 31-ին կայացրել է ՍԴՈ-1518 որոշումը, որով ամփոփ անդրադարձել է նաև Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակին, նրա լիազորությունների բնույթին՝ պարտադիր և հայեցողական, ինչպես նաև դրանք չկատարելու համար նախատեսված սահմանադրական պատասխանատվությանը։
 
Արմեն Սարգսյանն այդ որոշմանը, եւ, հատկապես, դրանում թվարկված
Հանրապետության նախագահի հայեցողական լիազորություններին հղումներ է կատարում՝ ըստ նպատակահարմարության և սուբյեկտիվ մեկնաբանություններով։
 
-Սակայն, հղում չի կատարում այդ նույն՝ ՍԴՈ-1518 որոշման այն հատվածին, որտեղ հստակ արձանագրվել է, որ Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական պարտականության ՉԿԱՏԱՐԵԼԸ կարող է հանգեցնել իր հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մարմինների բնականոն գործունեության համար, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են զրկվել իրենց գործունակությունից:
Մասնավորապես՝ ՍԴՈ-1518 որոշմամբ Սահմանադրական դատարանը հատ-հատ թվարկել է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունները, ենթադրաբար, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը շատ է դժգոհում իր լիազորությունների ծավալից։
Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ, որպես պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահանմանը հետևելու սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով՝ սահմանադիրը Հանրապետության նախագահին վերապահել է համարժեք լիազորություններ։
Այլ կերպ՝ Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների իրականացումը կամ դրանք իրականացումից ձեռնպահ մնալը (գործողություն չկատարելը) իրավաչափ են Սահմանադրության առումով, բացառապես, եթե դրանով չի խեղաթյուրվում Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իմաստը կամ չի վտանգվում այդ գործառույթների իրականացումը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ առաջարկության մասով չդիմելով Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ի և մարտի 2-ի իր իսկ հայտարարությունների (տեղադրված են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում) տառացի հիմնավորումներից ելնելով, ըստ էության, խոստովանում է, որ՝
 
-չի կատարել պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական գործառույթները՝ ռազմական դրության իրավական վիճակում,
 
-քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում դրսևորել է անգործություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունեցող խնդրի Սահմանադրության շրջանակներում կարգավորման գործում, որը բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման համար, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար։
 
-Եվ, ըստ այդմ, ստեղծել է սահմանադրական կարգին, զինված ուժերի բնականոն գործունեությանը սպառնացող վտանգ։
 
-չի գործել որպես անաչառ և վերկուսակցական արբիտր, քանի որ չի վիճարկվել անգամ իր առարկությունները չընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այնպիսի հիմնավորումները, որոնցով ապօրինի և անթույլատրելի է համարվել Արմեն Սարգսյանի իրավունքը մեջբերելու և կիրառելու Սահմանադրության 155-րդ հոդվածը և որպես եզրահանգում նշվել է, որ Հանրապետության նախագահի լիազորությունը զինված ուժերի և այլ զորքերի հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցում պետք է սահմանափակվի զուտ օրենքով սահմանված դեպքերի և կարգի պահպանման նկատմամբ հսկողությամբ՝ դուրս չգալով դրա շրջանակից։
 
Այսինքն, վարչապետի կողմից, ըստ էության, ցուցում է տրվել չկիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը։
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
 
Այս առումով ևս Արմեն Սարգսյանը պետք է հիշեր Սահմանադրական դատարանի նույն ՍԴՈ-1518 որոշման այն դիրքորոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի լիազորությունները սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ՝ նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար՝ օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում այդ լիազորությունների իրականացումը կանոնակարգելը:
 
-Ամփոփելով վերոշարադրյալը՝ պետք է եզրահանգել, որ Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը։
 
Իսկ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը տեղյակ է, գիտակցում է և բարձրաձայնում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգների մասին և, այնուամենայնիվ, մնում է ձեռնպահ, դրսևորում է անգործություն՝ Սահմանադրության ուղղակի և կոպիտ խախտում են, որոնք Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք են։
 
Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan