Այս անձնավորության պատճառով էր նաև, որ պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր մեր սահմանները

Դիտել նաև
Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանից հեռացող McDonald"s-ի ակտիվները. Forbes
ԵԽ-ի համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը․ Արմեն Գևորգյան
Քննչական մարմինը հայտարարել է Արմեն Գրիգորյանի դեմ քրգործով նախաքննության ավարտ․ փաստաբան
Մեծ անարդարություն է կատարվում ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արմեն Գևորգյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին
Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. Արմեն Աշոտյան
Հայկ Կոնջորյան ուսապարկին մենք ճանաչեցինք այն ժամանակ, երբ նա «Լուսավոր Հայաստանից» թռավ ու հայտնվեց իմքայլականների շարքում: Այս մանր դավաճանությունը ցույց տվեց այս անձնավորության իրական դիմագիծը: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ սկսվում է մանրից:
Փոքր գործերով դավաճանածը կդավաճանի նաև հայրենիքը: Կոնջորյանի երկրորդ աղմկահարույց քայլն այն էր, որ նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Իրանն ավտորիտար պետություն է: Չարալեզուներն ասում են, որ իր այս հայտարարույունից հետո Փաշինյանն արգելել էր իրեն երկար ժամանակով խոսել: Իսկ իրանական որոշ աղբյուրների պնդմամբ, Հայկ Քոնջոյանի խոսքերը դարձել են լուրջ խոսակցությունների առարկա հայ-իրականակ հարաբերություններում: Այդ իսկ պատճառով այս ուսապարկին Փաշինյանը դարձրել էր անլեզու:
Սակայն վերջին օրերին այս անլեզու ուսապարկը նորից լեզվի իրավունք էր ստացել ու սկսեց կրկին մեզ դասեր տալ, թե ինչպես պետք է ժամանակակից պետություն կառուցենք: Պարզվում է, որ նրան դուր չի գալիս երկրի դատական համակարգը, որտեղ ԲԴԽ նախագահ Վարդազարյանը հանդըգնել է պատասխանել Նիկոլ Փաշինյանին` «վնգստացող դատավորների» վերաբերյալ:
Այսինքն, ըստ Հայկ Կոնջորյանի` իր շեֆը կարող է դատավորներին ասել «վնգստացող», բայց դատավորներn իրեն պատասխանելու իրավունք չունեն: Ըստ նրա` Փաշինյանը կարող է կոչ անել շրջափակել դատարանները, դա Կոնջորյանի պատկերացումների մեջ տեղավորվում է:
Տեղավորվում է նաև այն, որ իր ղեկավարը կազմաքանդում է բանակցային գործընթացը, պատերազմի պատճառ է դառնում, 5000 զոհ է տալիս: Այս ամենը բնական է: Իսկ ահա երբ այդ խայտառակ պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանը կոչով դիմում է զինվորականներին ձևավորել միասնական կառավարման մեկ կենտրոն, դա արդեն «ռազմական հեղաշրջման» փորձ է: Իսկ միգուցե Հայկ Կոնջոյանը տեղյա՞կ է եղել այս պատերազմի «պարտության սցենարի» մասին, և Վազգեն Մանուկյանն էլ խանգարում էր, որ այդ սցենարն իրականացվեր:
Ի դեպ նշենք, որ իրանական որոշ աղբյորների պնդմամբ, պատերազմի ժամանակ Իրանը փակ էր պահել Հայաստանի սահմանը 2 շաբաթով Հայկ Կոնջոյանի այս խոսքերի և Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման որոշման պատճառով:
Իսկ դա նշանակում է. որ պարտության մեջ իր ուրույն դերն ունի այս ուսապարկ Հայկ Կոնջոյանը:
Այսինքն նրա պատճառով են նաև մեր 5000 երեխանրը զոհվել պատերազմում: Իսկ թե կանխամտածված են եղել նրա այս խոսքերը, թե հիմար լինելու պատճառով, այդ հարցերը կքննի ռազմական տրիբունալը:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից