«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կոռուպցիոն նոր սխեմաներ․ «Իմ Ձայնը»

Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։

Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ։ Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տևական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.

  1. Առաջին տեղեկությունը վերաբերում է ուռճացված գներով զրահաբաճկոնների ձեռք բերմանը։ Համաձայն շրջանառվող լուրերի պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլարով։ Բազմաթիվ հարցումները, որոնց միջոցով փորձ է արվել Կառավարությունից ստանալ տեղեկության հաստատում կամ հերքում, մնացել են անխատասխան, քանի որ Կառավարությունը հղում անելով Գնումների մասին օրենքին հրաժարվել է որևէ սպառիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Պաշտպանության նախարարությունը ևս, ի պատասխան հարցումների, առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրել։
  2. Գումարների յուրացման մյուս մեխանիզմը, որ շրջանառվում է լրատվամիջոցներում, վերաբերում է շուրջ տասը միլիոն դոլար գումարի գնումների կազմակերպմանը, որի համար տեղի է ունեցել գումարի կանխիկացում, իսկ ապրանքների մատակարարում այդպես էլ տեղի չի ունեցել։ Այս գումարի մի հատվածը տրամադրվել է սաղավարտների և զրահաբաճկոնների ձեռք բերման գործարքի համար։ Որոշվել է գործարքը անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնելու ճանապարհով։ Այստեղ շրջանառվում են Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի,  Հայկ Սարգսյանի և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի անունները։ Սաղավարտների և զրահաբաճկոնների գնումը և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել հասցնել ավարտին, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնացել է առանձին իշխանավորների մոտ։
  3. Կոռուպցիոն երրորդ դրվագը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնություններին։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների մշակվել է սխեմա, որի միջոցով օգնությունները այդպես էլ չեն հասել հասցեատերերին։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեր որոշ հայրենակիցների համոզել են, որ ճիշտ կլինի Հայաստան օգնությունները ուղղարկվեն պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով։ Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ իրերը Վրաստանի սահմանով հեշտությամբ անցկացնելու համար առավել նպատակահարմար կլինի իրերը ձևակերպել պատգամավորի անունով, քանի որ վրացիները իբր խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար։ Արդյունքում օգնության համար ուղարկված ապրանքները այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։

Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ և յուրացվել են պետբյուջեի գումարներ և որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաև այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին և իրերին։

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan