Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. Տեսանյութ

Արմատական փոփոխություն բուհերի ընդունելության կարգում՝ առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։

Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը:

Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովիհայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:   Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս  մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների,  զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։

Նախագծով հստակեցվել են նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները և դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Հավելենք, որ 2012 թվականից առ այսօր ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության գործընթացը կարգավորվել է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan