Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

«Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը «հարմարավետության» շեշտադրումը կապում է այն փաստի հետ, որ վերջերս Ալիևն ու Փաշինյանը մերժեցին տետատետ հանդիպումը, ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ի հայտ են եկել Հայաստանի համար ոչ հարմարավետ պայմաններ, և Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին՝ խոստացած քայլերից խուսանավելու կամ այլ հարթակ տեղափոխելու համար:

«Ակնհայտ է, որ արևմտյան թևի ներքո տարվող բանակցությունները և հռետորաբանությունը որևէ լավ բանի մասին չեն հուշում: Այնպես չէ, որ ռուսականը երկնքից նվերներ է մեզ ուղարկելու, բայց հարմարավետությունը կապում եմ հենց այդ փաստի հետ, որ Հայաստանն այսօր հայտնվել է խիստ ճնշված վիճակում: Թե ինչու է հայտնվել, ում սկսած զրոյական կետից և ում վարած զիջողական քաղաքականության արդյունքում, բոլորս տեղյակ ենք, բայց Ռուսաստանը՝ որպես գերտերություն, աշխարհաքաղաքական այս մեծ դասավորումներում կարևորելով Հարավային Կովկասի դերը՝ փորձում է փրկօղակ նետել Հայաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այդ «փրկօղակից», քանի որ մինչև այս պահը չեն արձագանքել ՌԴ առաջարկին, փոխարենը՝ առաջինն արձագանքել է Բաքուն, նա պատասխանեց. «Այստեղ շատ հետաքրքիր ռեալ պոլիտիկ է տեղի ունենում, երբ Հայաստանը փորձում է ցույց տալ, որ իրեն պետք չէ այդ փրկօղակը: Այս իշխանությունների վարած քաղաքականությունը հաշվի առնելով՝ հակված եմ մտածել, որ իրենց իրոք պետք չէ այդ փրկօղակը, և նրանք չեն գիտակցում աղետի աստիճանը, և ինչ-որ ծառեր են տնկում ու պատեր կառուցում: Իսկ Ադրբեջանի արձագանքը վկայում է, որ Ադրբեջանը փորձում է խաղը բերել իր դաշտ: Ադրբեջանն այս պարագայում գրագետ է գործում»:

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանը հայտնվել է շատ վատ հողմապտույտի մեջ. «Եթե առաջ Ադրբեջանը բոլոր քայլերն օգտագործում էր՝ հակակշռելու Հայաստանի կողմից ներկայացվող պահանջները, ապա հիմա Ադրբեջանի պահանջները հերթական փորձ են հասնելու նրան, ինչ ուզում է պաշտոնական Բաքուն: Ադրբեջանն իր քմահաճույքները հերթով հրամցնում է և չստանալով լուրջ դիմադրություն՝ հասնում հաջողությունների: Ես դրա հետ եմ կապում նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը, որովհետև այն վավերացնելուց հետո Ադրբեջանի համար դժվարանալու է նորանոր զիջումներ կորզելը: Չեմ ասում՝ անհնար է լինելու, որովհետև, Աստված մի արասցե, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, դեռ շատ աղետալի զիջումների ենք ականատես լինելու, բայց Ադրբեջանի համար դժվարանալու է խաղաղության պայմանագրից հետո զիջումներ պարտադրել:

Մոսկվայում չեն կարողանալու Ադրբեջանին հետ պահել, բայց կարողանալու են զսպել, դանդաղեցնել: Տգեղ բան է ստացվում՝ Հայաստանի փոխարեն՝ խոսում են գերտերությունները, այսինքն՝ անգամ արտահայտվելու և ինքներս մեր ճակատագրին տեր կանգնելու դերակատար չենք: Մոսկվան փորձում է վերադառնալ խաղի մեջ, որ Փաշինյանի թեթև ձեռքով ընդհանրապես դուրս էր մղվել, և բանակցությունները գնում էին այն եվրոպաշտոնյաների ձեռքի տակ, որոնք, ինչպես ցույց տվեցին Եվրապառլամենտի ընտրությունները, անգամ իրենց երկրներում այդպիսի մեծ վստահություն չէին վայելում: Մոսկվան փորձելու է վերադառնալ խաղի մեջ: Թե ինչպես կկարողանանք մեզ ճիշտ պահել, նաև հաշվի առնելով ԱՄՆ նախագահի այս ընտրապայքարում վերադասավորումները, որոնք տեղի են ունենում, բացվել է հնարավորություն: Կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս, չե՞նք կարողանա՝ շանս կունենա Ադրբեջանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan