Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Անշարժ գույքի նվիրատվության գործարքները կվավերացնեն բացառապես նոտարները. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում: Մասնավորաբար, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Զուգահեռաբար կվերացվի Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձևով կնքելու իրավասությունը:

Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ավելի արդյունավետ եղանակով կկենսագործվեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված նպատակները, առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման և բացահայտման արդյունավետությունը: Քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները (առք ու վաճառք, նվիրատվություն, վարձակալություն) ենթակա են նոտարական վավերացման, բացառությամբ, եթե դրանք կնքվում են Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևերով, այդ դեպքում գործարքը կարող է կնքվել Կադաստրի կոմիտեում:

Սակայն, ըստ նախարարության, օրենսդրական կարգավորումը նախատեսելիս հաշվի չեն առնվել գործարքի որոշ տեսակների առավել բարձր ռիսկայնությունը, հատկապես նվիրատվության գործարքների դեպքում առկա է առք ու վաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ: Կադաստրի կոմիտեն չունի պարտավորություն և իրավասություն պարզելու պայմանագրի կողմի իրական կամքը, տրամադրելու խորհրդատվություն՝ ի տարբերություն նոտարի, որի վրա օրենքով դրված է պարտավորություն՝ նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու, նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին զգուշացնելու և այլնի վերաբերյալ: Այսինքն՝ նոտարն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ունի առավել լայն գործիքակազմ ապահովելու քաղաքացիների իրավական պաշտպանությունը, զերծ պահելու նրանց իրավական անտեղյակության հետևանքով այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են խախտել իրենց իսկ իրավունքները: Հաշվի առնելով սա, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է այդպիսի գործարքների վավերացման իրավասությունը տրամադրել բացառապես նոտարներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan