Մետրոյի հերթերը և քաղաքային իշխանության պատկերը Հաջորդ կայարանը... անէություն Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում
5
Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մետրոյի հերթերը և քաղաքային իշխանության պատկերը Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Իսպանիայի թագավորի բերանը բաց կմնա, հենց իմանա Նիկոլն ինչ է արել․ «Կարճ ասած» Հաջորդ կայարանը... անէություն Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում Իրական տնտեսություն մենք չունենք, սպանվել է. Արթուր Խաչատրյան Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքված գումարը տեսնելուն․․.Որն այդպես էլ չի լինի․ Մեսրոպ Մանուկյան Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը (տեսանյութ) Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածքային պահանջներ ունի Հայաստանից Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը Երևանում համայնքային ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել. Ստեփան Դանիելյան Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ) Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ) Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի սուտը (տեսանյութ) «Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան Սիսիանում ձյուն է տեղում

Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը շարունակում է, առանց հանգստյան օրերի, նորանոր «ցնցող» հայտարարություններ անել կամ գոնե «թարմացնել» արդեն արածները: Մասնավորապես, ամեն ինչի մասնագետ «աշխատելու» շարքում Նիկոլ Փաշինյանը որոշել է դրսևորվել որպես բուհական կրթության խոշոր կազմակերպիչ: Հասկանալի է՝ ի դժբախտություն կրթական համակարգի: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը մի «դարակազմիկ» մտահղացում, եթե չասվի՝ «իդեա-ֆիքս» ունի՝ «Ակադեմիական քաղաք» անվանմամբ: Այդ նախաձեռնությունն իր «հանճարեղությամբ» զիջում է, թերևս, միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը դղրդյունով տապալվեց:

Բայց չշեղվենք «ԱՔ»-ից: Ո՞րն է Փաշինյանի այս նախաձեռնության հիմնական գաղափարը. բոլոր բուհերը, ակադեմիական բոլոր ինստիտուտները միավորել աշխարհագրորեն մեկ վայրում, դրա անունը դնել «Ակադեմիական քաղաք», իսկ հիշյալ բուհերի և գիտական հաստատությունների շենք-շինությունները հանձնել կառավարման ու դրանից «փող շինել»: Ավելին, հայտարարվում է, թե ուսանողներից և գիտնականներից «ազատագրված» շենք-շինությունների շահագործումից ստացված հասույթն էլ ուղղվելու է «Ակադեմիական քաղաքի» կառուցման, բարեկարգման, սպասարկման ծախսերը հոգալուն: Ասեք, որ հանճարեղ ծրագիր է: Այն, իհարկե, շատ է հիշեցնում Իլֆի ու Պետրովի նկարագրած «ՆյուՎասյուկին», ուստի զարմանալի չէ, որ հենց այդպես էլ գնահատվում է՝ «նյու-վասյուկիական» նախագիծ, այն է՝ դատարկ խոսակցություն, արկածախնդրական մի բան: Այնքան արկածախնդրական, որ շատ ու շատ հանգամանքներ նույնիսկ հաշվարկված չեն:

Բայց Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին: Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»:
Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»: Ծաղրը՝ ծաղր, բայց իսկական ծաղրուծանակը հենց այն է, ինչ առաջարկում է Փաշինյանը: Նա ուղղակիորեն ձեռք է առնում դասախոսներին էլ, գիտնականներին էլ, ուսանողներին էլ: Իրեն հասկանալի տարբերակով ասած՝ «ղժժում է» նրանց բոլորի վրա:

Հաջորդը. ըստ «Ակադեմիական քաղաք» նախագծի, նպատակ է դրվում մի քանի հազար ուսանողի «հավաքել» բավականին նեղլիկ տարածքում:
Ինչո՞ւ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդպիսով «համակենտրոնացված ճամբարի» ռեժիմում պահել հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը, կոնկրետ՝ ուսանողությանը: Բայց մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նման «համակենտրոնացումը» կտրուկ ավելացնի երիտասարդների շրջանում ընդհարումների, բախումների թիվն ու դրանց ծանր հետևանքները: Փաշինյանը նաև ասում է. «Եթե մենք բուհերը տեղափոխում ենք Ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում՝ այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքին և բուհական համակարգի ֆինանսավորմանը»:

Իսկ այդ ի՞նչ «միջազգային հեղինակություն ունեցող» ընկերություն է: Միգուցե միանգամից անունը տա՞ք: Ավելի վատ. իսկ կարո՞ղ է «հանկարծ» վաղը, մյուս օրը հետաքննող լրագրողները պարզեն, որ «միջազգային հեղինակություն ունեցող» այդ երևակայական ընկերությունն ադրբեջանական կամ թուրքական կապիտալի մասնակցությամբ մի բան է: Կարճ ասած՝ Փաշինյանի «Ակադեմիական քաղաքը» ի՞նչ կտա, դժվար է ասել: Փոխարենը միանգամայն վստահ ու գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, որ այդ «նախագիծը» Հայաստանում բուհական կրթական համակարգի ու ակադեմիական գիտության վերջը կտա:

Ու դժվար չէ ենթադրել, որ «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը հենց դա է: Իսկ դատարկված շենք-շինությունները... Գիտեք, սա հիշեցնում է 90-ականների խառնակ ժամանակներում Ռուսաստանում բավականին տարածված (մեզանում էլ է եղել, բայց ոչ այդքան շատ) այն խարդախությունը, երբ տարեց մարդկանց «ֆռռացնում» էին, թե՝ «խնամքի կենտրոն» են տանելու, իսկ նրանց բնակարանները գործնականում ձրի խլում էին ու թանկ վաճառում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan