Սիբիրում Ուզբեկստանի քաղաքացիների են ձերբակալել թուրքամետ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման գործով
Տոմսկի եւ Նովոսիբիրսկի մարզերում Ուզբեկաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման գործով: Ներկայումս իրավապահ մարմինները ֆինանսավորման կազմակերպչին որոնում են Սիրիայի տարածքում, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի մեջ մտնող «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման քրեական գործով անցկացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Նովոսիբիրսկի եւ Տոմսկի մարզերում ձերբակալվել են Ուզբեկստանի քաղաքացիներ, որոնք գրոհայինների կարիքների համար միջոցների հավաքման բջիջ են ստեղծել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հստակեցնելով, որ երիտասարդները ձերբակալվել են Անվտանգության դաշնային ծառայության վարչության աշխատակիցների կողմից:
Աղբյուրը հստակեցրել է, որ ներկայումս իրավապահները Սիրիայի տարածքում որոնում են ֆինանսավորման կազմակերպչին:
Աղբյուր՝ NEWS.am